Հունիսի մեկը ընդունված է ամբողջ աշխարհում,որպես երեխաների
պաշտպանության միջազգային օր :Ամռան
այդ գեղեցիկ օրը մեծ շուքով են նշում թե՝ քաղաքներում,թե գյուղերում: Մանուկների ծափ
ու ծիծաղով ,երգ ու պարով է լցվում բոլորիս սրտերը:Այսպիսի մի գեղեցիկ միջոցառման մասնակցեցինք ` մենք
Ազատավան գյուղում:
Օրը լեցուն էր
բազում գունագեղ անակնկալներով, որը
կազմակերպել էր Ազատավան գյուղի համայնքապետ Պետիկ Ղազարյանը, իր աշխատակազմի օգնությամբ: Գյուղի կենտրոնը զարդարված
էր գունագեղ փուչիկներով: Տոնական մթնոլորտ էր տիրում համայնքում ,երեխաները նկարում էին արև,կապույտ երկինք ,ծաղիկներ ,որը
մեզ պարտավորեցնում է պաշտպանել երեխաների անհոգ մանկությունը ,խաղաղությունը, մեր
երկրում և ամբողջ աշխարհում: