
Այս առումով ուշագրավ էր մայիսի 18-ին կայացած Հայաստանի Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների
ճյուղային հանրապետական միության 3-րդ համագումարը, որն ի մի էր բերում կատարված աշխատանքները և ուղիներ նախանշում հետագա քայլերի համար:

-Թեև անելիքները շատ են, սակայն Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ձեռնարկում է հնարավորը, որպեսզի
պաշտպանի
իր միության անդամների և կոլեկտիվների շահերը,-
նշվեց զեկույցում: Այս առումով կարևորվեց աշխատանքը հատկապես զանգվածային լրատվամիջոցների հետ:
Հայաստանի բուհերի աշխատողների արհեստակացական կազմակերպությունների ճյուղային միությունը ձգտում է համագործակցային ծրագրեր իրականացնել ոչ միայն կառավարական կազմակերպությունների, այլև ԱՊՀ և եվրոպական արհմիութենական կազմակերպությունների հետ:
Առկա է համագործակցություն նաև ՀՀ Գործադիրի հետ, որի արդյուքում մշակվում են հակակոռուպցիոն ծրագրեր և Բոլոնիայի մարտահրավերներին արժանիորեն դիմակայելու ուղիներ:

Հայաստանի բուհերի աշխատողների արհեստակացական կազմակերպությունների ճյուղային միությունը ձգտում է համագործակցային ծրագրեր իրականացնել ոչ միայն կառավարական կազմակերպությունների, այլև ԱՊՀ և եվրոպական արհմիութենական կազմակերպությունների հետ:
Առկա է համագործակցություն նաև ՀՀ Գործադիրի հետ, որի արդյուքում մշակվում են հակակոռուպցիոն ծրագրեր և Բոլոնիայի մարտահրավերներին արժանիորեն դիմակայելու ուղիներ:
Բուհերի Արհեստացական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ
Վաղարշակյանը, անդրադառնալով միության անդամ բուհերին` ԵՊՀ, Խ Աբովյանի անվան ՀՊՄՀ
և ՀՊՃՀ, հպարտությամբ նաև փաստեց, որ նախագահության կազմը համալրում են գիտությունների երեք դոկտորներ և երեք թեկնածու – դոցենտներ, ովքեր այսօրվա և վաղվա
շարժիչ ուժն են:

Համագումարի շրջանակներում տեղի ունեցավ նաև Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար մարմինների ընտրությունը: Ձևավորվեց խորհրդի, նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի կազմը, իսկ միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը վերընտրվեց իր պաշտոնում:

Ճյուղային միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը
առաջարկեց կանոնադրական փոփոխություն կատարել, որպեսզի ճյուղային միության
նախագահը 2 անգամից ավել անընդմեջ չընտրվի նույն պաշտոնում:
Առաջարկ եղավ նաև, որ
առաջիկա համագումարում ճյուղային միությունը ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալի թեկնածու
առաջադրի ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, մանկավարժական
գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Սարգսյանին:

Հայաստանի Բուհերի Արհեստացական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ համագումարում
ելույթ ունեցավ նաև նաև ԵՊՀ արհմիութենական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը, ով ևս ներկայացավ առաջարկներով:
Որոշվեց դիմում ներկայացնել ՀՀ կառավարությանը պրոֆեսորադասախոսական աշխատակազմին սոցիալական փաթեթներում ընդգրկելու համար, իսկ բուհերի կառավարման մարմիններում ներառել տեղի արհմիութենական կոմիտեի նախագահին: Արմեն Ավետիսյանն առաջարկեց մշակել հատուկ ռազմավարություն` երկրում Արմիությունների կոնֆեդերացիաների դերը բարձրացնելու ուղղությամբ՝ հավելելով, որ իրենք պետք է լինեն ոչ թե դիտորդի այլ գործողի դերում:

ՀՊՄՀ արհեստակացական կազմակերպության նախագահ Հասմիկ Սարգսյանը իր զեկույցում կարևորեց արհմիությունների հեղինակության բարձրացման խնդիրը, որի համար պետք են հստակ քայլեր: Մեջբերելով մանկավարժական համալսարանի փորձը` նա կարևորեց հատկապես աշխատավարձերի բարձրացման համակարգում մշակված մեխանիզմը, ըստ որի դասախոսական կազմն այսուհետ աշխատելու է 80% հավելավճարով:

Վաղարշակյանը հաշվետվության մեջ նշեց, որ վերջին տարիներին ԲՈՒՀ-երում լուրջ աշխատանքներ են իրականացվել նյութատեխնիկական հագեցվածությունն ապահովելու, դասախոսական կազմի աշխատավարձի ավելացման և հանգստի լավ պայմաններ ստեղծելու, ուսանողների վարձավճարները զեղչելու և բնագավառի բազում խնդիրների լուծման ուղղությամբ:

Այս առումով Հայաստանի Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահության ընդունած հռչակագիրը կայուն քայլեր է ուղենշում առաջիկայում կայանալիք կոնկրետ գործողություների իրականացմամբ նշանակալից արդյունքների հասնելու համար:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©