Երևանի պետական հենակետային բժշկական
քոլեջի որդեգրած գործելաոճում կարևոր դեր ունեն հաճախակի կազմակերպվող
տարաբնույթ բովանդակային միջոցառումները, որոնք շուրջ տարի հարստացնում և
հետաքրքիր են դարձնում կրթօջախի առօրյան, ձևավորում ազգային արժեքներ կրող
հայրենապաշտ սերունդ:
Ուսանողների առաջադիմությունը բարձրացնելու, ինչպես նաև հասարակական ակտիվություն առաջացնելու նպատակով հաստատության տնօրեն, ՀՀ ԱՆ պետական բժշկական քոլեջների տնօրենների խորհրդի նախագահ Մկրտիչ Մկրտչյանի նախաձեռնությամբ Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում ավանդական է դարձել Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակով պարգևատրումը:
2014թ հոկտեմբերի 14-ին ամենամյա կրթաթոշակը կրկին հատկացվեց քոլեջի յուրաքանչյուր բաժնի լավագույն ուսանողին՝ համապատասխան կրծքանշանով և վկայականով:
Սա նյութական խրախուսանքից զատ պատասխանատվության բարձր զգացում է սերմանում՝ ուսանողների մեջ ամրագրելով նժդեհյան վեհ գաղափարները:
Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակին արժանացած ուսանողներին կրծքանշաններ և վկայականներ հանձնելու արարողությանը նվիրված միջոցառումն ուղեկցվեց նժդեհյան մտքի գանձարանից քաղված ասույթների ընթերցմամբ:
Հայրենապաշտության դասերի միջոցով ուսանողները հաղորդակից են դառնում դարավոր իմաստնությանը. ինչպես մեր մեծանուն գաղափարամարտիկն է բնորոշել
<<Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ, որոնց շնորհիվ նրանք դառնում և մնում են ապահով ու հարգված>>:
Նկարները՝ այստեղ