вторник, 4 ноября 2014 г.

«Էրեբունի-Երևան 2796» տոնահանդես Վարդանանք կրթահամալիրում

Հոկտեմբերի 18-ին «Վարդանանք» կրթահամալիրում իսկական տոնախմբություն էր. կրթօջախը նշում էր մեր հինավուրց մայրաքաղաքի 2796-ամյակը: 
Տնօրինության, մանկավարժական համակազմի և աշակերտական խորհրդի համատեղ որոշմամբ կազմակերպվել էր աշակերտների և մանկավարժների ուժերով պատրաստված ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք(աշակերտական խորհրդի փակ քվեարկության արդյունքում ստացված ողջ հասույթը որոշվեց տրամադրել «Նվիրիր կյանք» հիմնադրամին), համերգային ծրագիր և հայկական ավանդական հյուրասիրություն: 
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին կրթահամալիրի հիմնադիր Գայանե Սողոմոնյանը, ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, նախարարությունների, քաղաքապետարանի, էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներ, ծնողներ և այլ հյուրեր: 
Կրթահամալիրի ողջ տարածքը վերածվել էր գունագեղ հրապարակի, որտեղ մեկը մյուսից ինքնատիպ տաղավարներով ներկայացող դասարանները շնորհավորում էին Երևանի տոնը: Թեմատիկ յուրօրինակ լուծումներով յուրաքանչյուր անկյուն գրավում ու հիացնում էր հյուրերին՝ հավատ և վստահություն ներշնչելով վաղվա օրվա նկատմամբ:
Նկարները՝ այստեղ

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...