Առողջությունը բոլոր ժամանակներում մարդկության անփոխարինելի կապիտալն է, որի պահպանման ուղղությամբ ազգերը մեկտեղում են գիտական ողջ ներուժը` փորձելով բացահայտել կատարելության գաղտնիքներն ու լուծում տալ առայսօր ծառացած խնդիրներին:
Այս նպատակին էր նաև ուղղված ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը, որն ի պատիվ հայերիս այս տարի կայացավ Երևանում:
Հոկտեմբերի 12-ին 2796-ամյա մայրաքաղաքի ծննդյան տարեդարձին Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը բարի գալստյան ընթրիքով ողջունեց կոնգրեսի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք և անմոռանալի օրեր հայոց պատմահնագիտական երկրում:
Հոկտեմբերի 13-ից 15-ը Երևան էքսպո ցուցահանդեսային համալիրում անցկացվեց ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ 13 երկրից այդ թվում. Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից Իսրայելից, Կանադայից Շվեյցարիայից և իհարկե Հայաստանից ու Արցախից: Կոնգրեսին առաջին անգամ մասնակցում էր նաև Աբխազիայի պատվիրակությունը ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահի գլխավորությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, Ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիայի եվրոպական ռեգիոնալ կազմակերպության նախագահ Ֆիլիպ Ռուսկան, Մոսկվայի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, ՌԴ գլխավոր ստոմատոլոգ Օլեգ Յանուշևիչը, ԵՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մոսկվայի բժշկական քոլեջի տնօրեն, հիգիենիստների ասոցիացիայի նախագահ Օլես Շևչենկոն, Ղազախստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ, Ղազախստանի ստոմատոլոգիայի ինստիտուտի տնօրեն Սաուլե Էսեմբայևան, Բելառուսի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ, Բելառուսի բժշկական համալսարանի օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ Իգոր Տոկարևիչը, հայ ատամնաբուժների համաշխարհային միության նախագահ Պերճ Քիլաջյանը, ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիայում Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի ներկայացուցիչ Պետրոս Յավրոս Սակուկը, Աբխազիայի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Գեորգի Բաբայևը:
ԱՊՀ երկրների ստոմատոլոգիայում նորագույն ծրագրերի ներդրման համար ԱՊՀ մրցանակով պարգևատրվեց Արցախի <<Ձեռք Ձեռքի>> ՀԿ-ը:
Իր հերթին ՀՀ ստոմատոլոգների ասոցիացիայի վարչության որոշմամբ ասոցիացիայի <<Ստոմատոլոգիայի նվիրյալ>> ոսկե մեդալով պարգևատրվեցին Եվրոպական ռեգիոնալ կազմակերպության նախագահ Ֆիլիպ Ռուսկան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, Մոսկվայի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, ՌԴ գլխավոր ստոմատոլոգ Օլեգ Յանուշևիչը, ԵՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մոսկվայի բժշկական քոլեջի տնօրեն, հիգիենայի ասոցիացիայի նախագահ Օլես Շևչենկոն, եվրոպական ռեգիոնալ կազմակերպության ինտեգրացիա աշխատանքային խմբի ղեկավար Ելենա Իվանովան, ինչպես նաև Հայաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի վետերաններ `
Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկայի տնօրեն Խաչատուր Ցուցուլյանը, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ, Սիսիանի ստոմատոլոգիական պոլիկլինիկայի տնօրեն Արթուր Թումյանը, Ղափանի ստոմատոլոգիական պոլիկլինիկայի տնօրեն Աշոտ Պետրոսյանը, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի Արմավիրի մարզային մասնաճյուղի նախագահ, Արմավիրի Սոտմատոլոգիական պոլիկլինիկայի տնօրեն Արտյուշա Հովսեփյանը, Վան ստոմատոլոգիական կենտրոնի բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Վանցյանը:
Բացման արարողությանը երեք օր շարունակ հաջորդեցին գիտական զեկուցումները: Զուգահեռ երկու օր ընթացավ նաև ԱՊՀ երկրների ստոմատոլոգիական ասոցիացիաների նախագահների նիստը, որը վարեց Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը:
Նիստի ժամանակ ծավալուն զեկուցումով հանդես եկավ ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիայի եվրոպական ռեգիոնալ կազմակերպության նախագահ Ֆիլիպ Ռուսկան:
Քննարկվեցին Միջազգային ԱՊՀ երկրների ստոմատոլոգների ասոցիացիայի հետագա գործունեությանն առչվող հարցեր, նախանշվեցին ասոցիացիայի անելիքներն ու խնդիրները:
Քննարկվեցին Միջազգային ԱՊՀ երկրների ստոմատոլոգների ասոցիացիայի հետագա գործունեությանն առչվող հարցեր, նախանշվեցին ասոցիացիայի անելիքներն ու խնդիրները:
Կոնգրեսի օրակարգը աշխատանքային քննարկումներից, սեմինարներից բացի հագեցած էր ժամանցային և ճանաչողական հետաքրքիր ծրագրերով. այցելություն կազմակերպվեց Հայաստանի հանրահռչակ Գեղարդի վանք, Գառնիի հեթանոսական տաճար, ինչպես նաև հայկական ավանդական թոնրատանը հյուրերը հետևեցին լավաշի թխման արարողությանը, համտեսեցին, գնահատեցին ու հիացան հայոց անուշաբույր ու մագաղթի թերթեր հիշեցնող հացով:
Կոնգրեսի անդամները մասնակցեցին այդ օրերին Երևան էքսպո ցուցահանդեսային համալիրում կազմակերպված ստոմատոլոգիական նյութերի, գործիքների և պարագաների ցուցահանդեսին` ծանոթանալով Հայաստանում ոլորտի հնարավորություններին և զարգացումներին: Կոնգրեսի շրջանակներում կայացան ձեռքի հմտության դասընթացներ:
ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը լավագույն հարթակ էր՝ քննարկելու ստոմատոլոգիայի արդի հիմնախնդիրները, որոնց հաղթահարումը մի քանի քայլ առաջ է մղում ոլորտի զարգացումը:
Բժշկությունը սահմաններ չի ճանաչում և կատարելության հասնելու բարձունքները անխափան հաղթահարելու համար հարկավոր է միավորել ու կենտրոնացնել բոլոր ուժերը ի շահ համայն մարդկության:
ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը իր տեսակի մեջ յուրօրինակ կամուրջ դարձավ` միավորելով առկա ձեռքբերումներն ու կանխորոշելով հեռանկարային նոր ծրագրեր:
ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը իր տեսակի մեջ յուրօրինակ կամուրջ դարձավ` միավորելով առկա ձեռքբերումներն ու կանխորոշելով հեռանկարային նոր ծրագրեր: