суббота, 15 ноября 2014 г.

ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ / PROSHYANI KONYAKI GORCARAN

Կոնյակը մարդկային սրտի և հոգու փակ դռները բացող աստվածային բանալին է` արևի, մայր հողի, կենարար ջրի և այգեպանի սիրո դաշնությունը: Մեկ գավաթ հոգեթով կոնյակը հրաշքով բացում է երևակայության թևերը, ու թեթև ճախրում ես զգալով ուժիդ և համարձակությանդ անսահման սահմանները:
Աշխարհի ստեղծումից ի վեր գինեգործությունը և կոնյակագործությունը հայերիս մեջ ասես բնավորություն է դարձել` վերածվելով պաշտամունքային սուրբ խորհրդանիշի: Արարատ լեռան լանջին հանգրվանած Նոյ Նահապետը տնկեց առաջին խաղողի որթը, որից ստացվեց աստվածային այս ըմպելիքը՝ կոնյակը: Այսօր էլ մեզ փոխանցված այս մշակույթը ծաղկում և ապրում` շնորհիվ ավանդույթների պահապան այնպիսի նվիրյալների, ինչպիսին Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրինությունն է:
Պռոշյանի կոնյակի գործարանը բարձր տեխնոլոգիական սարքավորումներով զինված ժամանակակից արդյունաբերական համալիր է: Գործարանի աշխատակազմը հատուկ ուշադրություն է դարձնում կոնյակի արտադրության ավանդույթների զարգացմանը, պահպանմանն ու հզորացմանը:


Այն հիմնադրվել է 1887 թ-ին: Այսօր զբաղեցնելով 35 հազ. քառ. մետր տարածք` ունի ալկոհոլային խմիչքների լայն տեսականի՝ կոնյակ, գինի, օղի, շամպայն և լիկյոր:
Սեփական խաղողի այգիների, ժամանակակից սարքավորումների, ավանդական տեխնոլոգիաների և արտադրանքի բարձր որակի խիստ հսկողության շնորհիվ` այս ընկերությունն արժանացել է սպառողի գնահատանքինԳործարանի հիմնական արտադրանքը 3-30 տարվա հնություն ունեցող հայկական կոնյակներն են, որոնք պատրաստված են Արարատյան դաշտավայրի խաղողի լավագույն տեսակներից և հայտնի են ողջ աշխարհում: Պռոշյանի կոնյակի գործարանի կոնյակն ունի Հայաստանի կոնյակներին բնորոշ բույրերի գերազանց փունջ՝ հատուկ փափկություն, թավշություն և երկար պահպանվող համ: Ընկերությունը հայտնի է նաև իր նորագույն տեխնոլոգիաներով, որոնք աչքի են ընկնում ողջ անդրկովկասում:
Տասնամյակներ շարունակ ընկերությունը պահպանում և ամրապնդում է իր դիրքերը հայական և միջազգային շուկաներում: Պահպանելով գինեգործության և կոնյակագործության լավագույն ավանդույթները`զբաղվում է նաև նորարարությամբ, որոնք տեղ են գտնում ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում: Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուսիա, Վրաստան, Գերմանիա, ԱՄՆ, Հունաստան, Լեհաստան և այլ երկրներ:
Հետևելով տեխնոլոգիական սարքավորումների զարգացմանը, որոնք օգտագործվում են խմիչքների արտադրության ոլորտում, ընկերությունը հաճախ վերազինվում է` ներդնելով արտադրության մեջ նորագույն տեխնիկական միջոցներ: Արտադրական լաբորատորիան նույնպես հագեցած է նորագույն տեխնոլոգիանորով: Արդեն իսկ փորձառու մասնագետները ժամանակ առ ժամանակ անցնում են վերապատրաստման դասընթացներ նոր տեխնոլոգիաները յուրացնելու համար, ինչն էլ թույլ է տալիս պահպանել արտադրանքի բարձր որակը, ներկայանալի տեսքը և հրաշալի համային հատկանիշներըԳործարանի հիմնական արտադրանքը նրբաճաշակ համով և բույրով կոնյակներն են, որոնք ստացվում են Արարատյան դաշտավայրի հատընտիր խաղողից: Մթերված բերքն առանձնանում է իր հարուստ գունային գամմայով և քաղցրությամբ` ապահովելով արտադրանքի անկրկնելի բնական համը: Արտադրվում են նաև հուշանվեր կոնյակներ, որոնք հրաշալի նվեր կարող են հանդիսանալ ցանկացած առիթի համարԴիզայնի և համի յուրօրինակ համադրությամբ այս կոնյակները կարող են լինել ցանկացած սեղանի զարդը
Հայոց արևով լեցուն կոնյակը ձեզ հաղորդակից կդարձնի դրախտի երկրի աստվածային էությանը` դառնալով հոգևոր բալասան, աստվածային սիրո խորհրդանիշ
Վայելի'ր անսահմանության բերկրանքը` զգալով կենարար հեղուկի անասելի զորությունը:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...