1915թ… այս տարեթիվը հավերժ դաջվել
է հայ ժողովրդի հիշողության մեջ, բայց որպես դաս, որպես սթափեցնող մի զգացում, որ հայ
ժողովուրդը թեև մոխրանում, սակայն նաև հառնում է, որպես փյունիկ. 1.5 միլիոն
հայի արթուն հոգին այսօր միաբռունցք ու միակամ է դարձրել աշխարհասփյուռ հայությանը`
իր պահանջատիրական պայքարը մղելու և աշխարհին ապացուցելու, որ հայ ազգը ապրել է, ապրում
է և պիտի ապրի:
Այս գաղափարն էր ընկած նաև Մոնթե
Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում կազմակերպված <<Lռության ճիչը>> խորագրով
միջոցառման բովանդակության հենքում:
Միջոցառումը կազմակերպվել էր կրթօջախի
հայոց լեզվի և գրականության առարկայական մասնախմբի կողմից` Աստղիկ Չիբուխչյանի գլխավորությամբ:
Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի 5-ից 9-րդ դասարանների աշակերտները ուշագրավ
թատերախաղի, ասմունքի, երաժշտական ու պարային կատարումների համադրությամբ դահլիճում
ներկաներին հաղորդակից դարձրեցին հայոց պատմական փորձությանը` վերահաստատելով այն իրողությունը,
որ չնայած բոլոր դժվարություններին հայը կարողացավ ապրել, արարել ու ստեղծագործել.
Հայոց հավատքն այնքան ամուր էր և կանգուն, որ ազգի գոյատևման ու հարատևման գրավականը
դարձավ և մեր ժողովրդի կյանքում կրկին բացվեցին խաղաղ ու ստեղծագործ արշալույսները:
Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում
կազմակերպված միջոցառման ընթացքում օրվա տրամադրությունը եռաձայն պատարագով ամբողջացրեց
կրթօջախի երգչախումը: Աշակերտները լավատեսական ակորդով ամփոփեցին Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումը` վառ պահելով այն միտքը, որ հայերը
կան, պիտի լինեն ու դեռ շատանան:
ՀԱՍՑԵ` Հայաստան, Երևան, Անդրանիկի փող. (նախկին Բ-2 զանգվածի տարածքում)
(Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան Երևանում)
ՀԵՌԱԽՈՍ` +374-10-720221