Աշխատաշուկան
այսօր էլ մասնագիտական և արհեստագործական կրթությամբ կադրերի լուրջ պահանջարկ է ներկայացնում.
Ոլորտում
նոր խոսք ու որակ բերելու նկատառումով 2001թ-ից հայ-ֆրանսիական համատեղ գործակցության արդյունքում հիմնադրվեց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը` դառնալով Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքարերից մեկը:
Նորաձևության միտումներին համաքայլ նոր պահանջներ են առաջադրվում հատկապես վարսահարդարման և հագուստի մոդելավորման ոլորտներում. Գործատուն նախապատվությունը տալիս է պրակտիկ գիտելիքներով ու հմտություններով, արդի պահանջներին համապատասխան կրթությամբ շրջանավարտներին, ովքեր տիրապետում են մասնագիտությանը ոչ միայն թեորիապես այլև գործանականորեն. Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի վարսահարդարման լաբորատորիան ուսանողներին մասնգիտությունն անմիջական յուրացնելու լավագույն հնարավորություն է տալիս:
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը ուսուցումն իրականացնում է հիմնական և միջնակարգ կրթության հիմքի վրա` պատրաստելով ատամնատեխնիկներ, խոհարարներ, հագուստի նախագծող-մոդելավորողներ, վարսահարդարներ: Ֆրանս հայկական սերտ համագործակցության, նյութատեխնիկական հարուստ բազայի և պարբերաբար վերապատրաստվող դասախոսների շնորհիվ կենտրոնը հայաստանյան մասնագիտական կրթության ոլորտում նոր հեղաշրջում իրականացրեց` մասնագետ-կադրերի պատրաստման գործը տեղափոխելով որակական նոր հարթություն:
Ուսումնական
գործընթացի
համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու գործիքները ֆրանս հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը տրամադրում է անվճար:
Բացառիկ
հնարավորություններ
են ստեղծված նաև գործատուների հետ անիջական շփվելու և աշխատանքային հուսալի հեռանկար ձևավորելու առումով:
Իրականացվում
են նաև կարճաժամկետ դասընթացներ տարբեր տարիքի և նախասիրությունների մարդկանց համար:
ֆրանս
հայկական
մասնագիտական
ուսումնական կենտրոն- աշխատաշուկայում ընդգրկվելու և կայանալու ձեր լավագույն հնարավորությունը:
հեռ.՝ 57-85-33, (094)92-35-40