Այն, ինչ մենք գիտենք, սահմանափակ է, իսկ այն, ինչ չգիտենք` անվերջանալի։
Այն անձը, ով ձգտում է նվաճել իմացության սահմանները, նա կյանքի փոթորկուն օվկիանում նվաճում է իր հաստատուն տեղը. այդ իմացության աշխարհը 1928 թվականից հազարավոր աշակերտներին ուղղորդելու ճանապարհն է որդեգրել Երևանի Ստեփան Շահումյանի անվան համար 1 դպրոցը:
Պատահական չէ, որ իր յոթ զավակների կրթության ոչ դյուրին գործը Շահումյանի անվան դպրոցին էր վստահել նաև հայ ազգի մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը:
Լավագույն ավանդույթները ոչ միայն պահպանվում, այլև զարգանում ու հարստանում են նոր ու հիշարժան էջերով:
Ուշագրավ էր նաև Ստեփան Շահումյանի անվան համար թիվ 1 դպրոցի յուրօրինակ անդրադարձը ցեղասպանություն վերապրած, բայց մինչև օրս իր անհատականությունը վառ պահող հայի պատմությանը:
Ցեղասպանության 100-ամյակը սոսկ տարելից չէ, այն մի ամբողջ ազգի անցյալի ու ապագայի շաղկապման հանգրվան է:
2015թ-ն այն պատվանդանն է, որի վրա պիտի կանգնի մեր ապագա պահանջատիրական պայքարը։
Աշխարհի ջրերը ուր էլ որ ցրվեն, ուր էլ հոսեն, միևնույն է, միանալու են և հանդիպելու օվկիանոսում։ Այս կերպ էլ համայն հայությունը մի օր համախմբվելու և միանալու է` կերտելով իր լուսավոր գալիքը:
Նկարները՝ այստեղ
Հեռ.` +374-10-533223 , +374-10-531522