2015թ. սեպտեմբերի 18-ին և 19-ին Երևանի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ հերթական մասնագիտական դասախոսություն-հանդիպումը, որն այս անգամ նվիրված էր ատամների էսթետիկ վերականգնման ժամանակակից մեթոդներին: Հանդիպմանը մասնակցում էին ստոմատոլոգներ Հայաստանի տարբեր ստոմատոլոգիական կլինիկաներից, բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ ՌԴ-ից ժամանած ստոմատոլոգ-բժշկներ Վալենտինա Սերգեյեվնան և Ալեքսեյ Մախովը, ովքեր էլ վարեցին սեմինար պարապմունքների առաջին մասը: Հանդիպման նպատակն էր միմյանց փոխանցել բուժման ժամանակակից մեթոդները և կիրառել այն պրակտիկայում: Դասախոսություններով հանդես եկավ Վորոնեժ քաղաքի «Կոլիբրի» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ Վալնտինա Սերգեյեվնան, ով ներկայացրեց ատամների էսթետիկ բուժման իր մեթոդները: Նա նշեց, որ նման հանդիպումները շատ կարևոր են, քանի որ միայն փորձի փոխանակման միջոցով կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Սեմինարի հաջորդ հատվածը վարեց Ռուսաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի անդամ Ալեքսեյ Մախովը: Նա ևս կարևորեց նման սեմինարների պարբերաբար անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են ստոմատոլոգների մասնագիտական զարգացմանը և կատարելագործմանը: Գնահատելով հայ ստոմատոլոգների մասնագիտական ունակությունները՝ Ալեքսեյ Մախովը նշեց, որ հաճելիորեն զարմացած է և ավելացրեց, որ մեր մասնագետներն արժանի են միջազգային ճանաչման: Օրվա վերջում մասնագիտական դասախոսության բոլոր մասնակիցներին տրվեցին վկայագրեր:
Սեպտեմբերի 19-ին արդեն «Ստոմ Լայն» ստոմատոլոգիական կլինիկայում տեղի ունեցավ հանդիպման երկրորդ մասը, որն ավելի գործնական բնույթ էր կրում, Ռուսաստանից ժամանած հյուրերն անցկացրեցին վարպետության դասեր՝ հենց տեղում կիրառելով բուժման արդի մեթոդները: Երկօրյա հանդիպումն անցավ շատ բովանդակալից, իսկ վերջում հանդիպման կազմակերպիչ «Ստոմ Լայն» ստոմատոլոգիական կլինիկայի ներկայացուցիչները և հյուրերը շնորհակալություն հայտնեցին միմյանց` հույս հայտնելով, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն և կլինեն արդյունավետ, քանզի միայն համատեղ աշխատանքի և հարուստ փորձի փոխանակման արդյունքում է հնարավոր հասնել լավ արդյունքի՝ իրագործելով ստոմատոլոգների միակ ցանկությունը՝ պարգևել մարդկանց լիարժեք, գեղեցիկ և առողջ ժպիտ:
Նկարները՝ այստեղ