пятница, 9 октября 2015 г.

Վաղարշապատի Խ. Աբովյանի անվանի թիվ չորս հիմնական դպրոց

Մեր պատմության քառուղիներում ազգային կրթահամակարգը անընդհատ ենթարկվել է փոփոխությունների. նորագույն տեխնոլոգիաների, ժամանակի անվրեպ պահանջներին համընթաց կրթական համակարգը տեղափոխել է այլ հարթություն: Հնի և նորի բախման արդյունքում ոլորտը կորցրել և միևնույն ժամանակ ձեռք է բերել հաջողություններ: 1960 թվականին հիմնված Վաղարշապատի Խ. Աբովյանի անվանի թիվ չորս հիմնական դպրոցն այս կրթական լուրջ մարտահրավերների դարաշրջանում չի մոռանում հայկական հնագույն դպրոցի պատմությունը և միևնույն ժամանակ նորը կիրառում է որպես ձեռքբերում:
Շուրջ տասը տարի դպրոցի տնօրենի պաշտոնը պատվախնդրորեն կրող Արուսյակ Մուրադյանը վստահեցնում է` այս տարիների ընթացքում արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշակերտները սովորեն այնպիսի դպրոցում, որ հետագայում ուսուցիչների տված գիտելիքները միմիայն լուսավոր ուղի բացեն իրենց առջև: Այսօր հաստատություն է հաճախում հազար երեք հարյուր և ավելի աշակերտ. Կրթօջախը վերազինված է ժամանակակից դպրոցին անհրաժեշտ բոլոր հնարավորություններով. ժամանակակից տեխնիկայով հագեցած լաբորատորիաներ, առարկայական դասասենյակներ, համակարգչային դասասենյակ, էլեկտրոնային գրատախտակներ, շախմատի դասասենյակ, ասմունքի, ազգային երգ ու պարի խմբակներ:
Հաջողությունների, ցանկությունների իրականացման և ցանկացած հարցում դպրոցի կողքին են մարզպետը, քաղաքապետը, մարզի կրթության վարչության պետը և իհարկե երեխաների ծնողները:
Արմավիրի մարզում և հատկապես Էջմիածնում բարի համբավ ձեռք բերած դպրոցի ջանադիր և ստեղծագործ աշխատանքն ըստ արժանվույն է գնահատվել պետական և հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից: Դրանք պատվոգրեր են, դիպլոմներ, շնորհակալագրեր: Դպրոցի տնօրենը 2013 թ-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգևատրվել է պատվո մեդալով:
Խ. Աբովյանի անունը կրող այս հրաշալի դպրոցը կերտել է իր պատմությունը: Դպրոցը կրթել ու դաստիարակել է սերունդներ, ովքեր այսօր երևելի անհատներ են, զբաղեցնում են տարբեր պաշտոններ և վայելում ժողովրդի սերն ու հարգանքը: Դպրոցի մանկավարժական կազմը և տնօրինությունը ուղղորդվում են երեխաներին բարձորորակ կրթությամբ ապահովելու բարի ավանդույթով: Ժամանակը կտա իր պտուղները, Վաղարշապատի թիվ չորս հիմնական դպրոցից դուրս եկեղ սերունդները իրենց գիտելիքների խորը պաշարով, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում կշարունակեն զարմացնել, և ինչու` ոչ, նաև օրինակ ծառայել այլ դպրոցների աշակերտական և ուսուցչական կազմին: Քանզի խելացիները եղել են և կշարունակեն մնալ որպես կրթության լուսավոր ջահը անմար պահող լավագույն օրինականեր մեր ապագա սերունդների համար:

Վաղարշապատի Խ. Աբովյանի անվանի թիվ չորս հիմնական դպրոց


Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...