воскресенье, 27 декабря 2015 г.

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտ 2015թ ամփոփում

Տնտեսագիտության ակադեմիական դպրոցի ձևավորման գործում լուրջ ավանդ և ներդրում ունեցող ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը անցնող 2015թ-ն ամփոփեց գիտակրթական մի շարք հաջողություններով: Ուշագրավ էր հատկապես հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայ ժողովրդի ժողովրդագրական և նյութական կորուստները ցեղասպանության ընթացքում և դրանց հատուցման հիմնախնդիրները» խորագրով գիտական հոդվածների ժողովածուի ստեղծումը: Ժողովածուի շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին գրքում զետեղված հոդվածները, որոնք պատկերացում են տալիս հայոց ցեղասպանության պատճառած ժողովրդագրական, նյութական ու ֆինանսական կորուստների և դրանց հնարավոր հատուցման ուղիների վերաբերյալ:
1955թ-ին կազմավորված ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը մեծ ավանդ ունի տնտեսագիտական մտքի կայացման և ոլորտը գիտակ մասնագետներով համալրելու գործում: Ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի գլխավորությամբ գիտական հաստատությունն այսօր էլ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, հակաճգնաժամային միջոցառումների ակտիվացման առումով կարևոր աշխատանքներ է իրականացնում: Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտն անցնող 2015թ-ն ամփոփեց գիտական կարևոր արդյունքներով՝ իր նպաստը բերելով տնտեսագիտության ոլորտում գիտակրթական կյանքի ակտիվացմանը: Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ՝ մեր հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը գիտության և կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մաղթում է մտքի լուսավոր բարձունքներ՝ ի նպաստ մեր երկրի զարգացման և առաջընթացի: 

Նկարները՝ այստեղ 
Տեսանյութը՝ այստեղ

Հասցե` Երևան 0015, Գրիգոր Լուսավորչի փ., 15 
Հեռախոս` (+374 10) 581971 Ֆաքս` (+374 10) 569281 
Էլ. փոստ` nas_ie@sci.am 

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...