Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 8 պոլիկլինիկայի թերապևտիկ բաժանմունքն այսուհետ քաղաքացիներին կսպասարկի նորոգված ու ավելի բարեկարգ հարկաբաժնում: Բաժանմունքի վերաբացման առիթով պոլիկլինիկա էր այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Շնորհավորելով պոլիկլինիկայի աշխատակազմին բաժանմունքի նորոգման առիթով՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ թիվ 8 պոլիկլինիկայի բուժանձնակազմը մայրաքաղաքում լավագույններից է ինչպես մասնագետների, այնպես էլ մատուցած ծառայությունների առումով, և շնորհակալություն է հայտնել ներկաներին` բնակչությանը բարեխղճորեն և բարձրորակ սպասարկելու համար:
Թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի նկատմամբ քաղաքային իշխանությունների դսևորած ուշադրության և հոգատարության համար` վստահեցնելով, որ պոլիկլինիկայի անձնակազմն այսուհետ ևս կարդարացնի քաղաքացիների սպասելիքները`հավատարիմ մնալով բժշկի կոչմանն ու երդմանը:
Նկարները՝ այստեղ
Տեսանյութը՝ այստեղ