вторник, 24 мая 2016 г.

ՀԱՅԱՍՏԱՆՒ ՋՐԱԳՆԴԱԿԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 21-ի և 22-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի լողավազանում անցկացվել է ջրագնդակի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ORWR Երևան, արմադա, ատլանտա, դելֆին, տիտան և նեպտուն թիմերը:Մրցարշավը ընթացել է թեժ և երկրպագուների բարձր ծափողջյունների ներքո: Առաջին տեղը զբաղեցրել է ORWP Երևան, երկրորդ տեղը`արմադա և երրորդ տեղը` ատլանտա թիմերը:Հայաստանի առաջնության լավագույն պաշտպան է ճանաչվել հաղթող ORWP Երևան թիմի մարզիկ Ռաֆայել Անտոնյանը, լավագույն հարձակվող՝ Արմադա թիմի մարզիկ Հրաչ Մարգարյանը, իսկ լավագույն դարպասապահ՝ Տիտան թիմից Սարեն Վարդանյանը: Մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը և մարզիկները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով, իսկ մյուս թիմերի մասնակիցները՝ կրծքանշաններով: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը կարևորել է Հայաստանի առաջնության դերը, որի արդյունքում տարեցտարի երիտասարդների մարզական աճն ավելի ակնառու է դառնում: Անդրադառնալով առկա խնդիրներին` նա նաև նշել է, որ լողավազան չունենալու պատճառով աշխատանքները հաճախ են տուժում, հարցի կարգավորման առումով անհրաժեշտ են հովանավորներ և աջակիցներ: Այդուհանդերձ, հավաքականի մարզիչը հավելել է, որ չնայած առկա խոչընդոտներին`Հայաստանի հավաքականը պատրաստվում է մասնակցել շուտով Մոսկվայում կայանալիք ջրագնդակի միջազգային մրցույթին:



понедельник, 16 мая 2016 г.

Մայիսյան եռատոնը ՏԱՏՀ Երևանի կրթա-գիտական ինստիտուտում

Մայիսի 13-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթա-գիտական ինստիտուտում ամենամյա ավանդույթի համաձայն կազմակերպվել էր տոնական գեղեցիկ հանդիսություն` նվիրված Արցախյան հերոսամարտի 14 և Հայրենական Մեծ պատերազմի 71-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, դասախոսներ, ուսանողներ և այլ հյուրեր: Հայրենասիրական երգերով, պարերով երախտիքի ու շնորհավորանքի խոսքերով վետերաներին ողջունեցին ԲՈՒՀ-ի ուսանողները` արթնացնելով անմոռաց հուշեր ապրած կյանքի ու անցած ճանապարհի վերաբերյալ: Ոգևորությունը թևածում էր դահլիճում և ամբողջանում բուռն ծափողջուններով: Հանուն հաղթանակի և խաղաղության կողք-կողքի ֆաշիզմի դեմ մարտնչած հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության դերը արժևորեցին ՏԱՏՀ Երևանի կրթա-գիտական ինստիտուտի ռեկտոր Սահակ Ղուդրատյանը և ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչները: Տոնահանդեսն ավարտվեց ավանդական զինվորական ուտեստների հյուրասիրությամբ ջերմ ու բարեկամական մթնոլորտում:
Նկարները՝ այստեղ

Նվիրում հայրենիքին անմնացորդ... հաղթանակ հանուն նպատակի


 Երևանի թիվ 1 հիվանդանոցում բուժվող ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանին, ով ապրիլի 4-ին Ղարաբաղյան քառօրյա 
պատերազմի օրերին կորցրել էր ոտքը, այսօր հյուրընկալվել էին Մոսկվայի «Լուժնիկի» համալիրում կայացած ընդհանուր մենամարտերի OFS 8 միջազգային մրցաշարում ադրբեջանցու հանդեպ փայլուն հաղթանակ տարած Ալբերտ Ղազարյանն ու ՌԴ Անվտանգության 
պաշտպանության ակադեմիայի անդամ, ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության, Միջազգային Ասպետաց ակադեմիայի նախագահ` գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը: 
Պատերազմի դաշտում մարտնչող, մրցասպարեզներում հաղթանակ կերտող և մարդկային կյանքերի համար պայքարող մարտիկներին՝ երկրապահին, մարզիկին ու բժշկին միավորել էր մեկ ընդհանուր գաղափար՝ սերը հարազատ հայրենիքի հանդեպ, հանուն որի սահմաններ ու խոչընդոտներ չկան...






Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքը այսօր


Գեղամա լեռներին բազմած հայոց կապուտաչյա գեղեցկուհին բնության կատարյալ հրաշալիքներից է, որն իր բարձրադիր կեցվածքով յուրօրինակ հմայք է հաղորդում Հայաստան աշխարհին:
Սևանա լճի հարավային ափին` Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ստորոտներում հանգրվանած Մարտունու տարածաշրջանում է գտնվում Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքը: Այստեղ մարդը և բնությունն ասես սերտորեն միահյուսված լինեն: Գյուղի արևմուտքում Արմաղան լեռն է, գագաթին ձյունե պսակով, իսկ քիչ հեռու հոսում է Արգիճ գետը, որի փրփրադեզ ալիքներից աչքդ չես ուզում կտրել:

Վերին Գետաշենը կազմավորվել է 1828թվականին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Խաստուր կամ Հացտուր գյուղից և Մուշից գաղթած հայ ընտանիքներից: Գյուղը նախկինում Ադիաման անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։
Տեղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Արևածագից մինչ մայրամուտ գյուղացին օրնիբուն աշխատում է` ստեղծելով իր հանապազօրյա հացը:






Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...