Մայիսի 13-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթա-գիտական ինստիտուտում ամենամյա ավանդույթի համաձայն կազմակերպվել էր տոնական գեղեցիկ հանդիսություն` նվիրված Արցախյան հերոսամարտի 14 և Հայրենական Մեծ պատերազմի 71-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, դասախոսներ, ուսանողներ և այլ հյուրեր: Հայրենասիրական երգերով, պարերով երախտիքի ու շնորհավորանքի խոսքերով վետերաներին ողջունեցին ԲՈՒՀ-ի ուսանողները` արթնացնելով անմոռաց հուշեր ապրած կյանքի ու անցած ճանապարհի վերաբերյալ: Ոգևորությունը թևածում էր դահլիճում և ամբողջանում բուռն ծափողջուններով: Հանուն հաղթանակի և խաղաղության կողք-կողքի ֆաշիզմի դեմ մարտնչած հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության դերը արժևորեցին ՏԱՏՀ Երևանի կրթա-գիտական ինստիտուտի ռեկտոր Սահակ Ղուդրատյանը և ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչները: Տոնահանդեսն ավարտվեց ավանդական զինվորական ուտեստների հյուրասիրությամբ ջերմ ու բարեկամական մթնոլորտում:
Նկարները՝ այստեղ
Նկարները՝ այստեղ