Մայիսի 21-ի և 22-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի լողավազանում անցկացվել է ջրագնդակի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ORWR Երևան, արմադա, ատլանտա, դելֆին, տիտան և նեպտուն թիմերը:Մրցարշավը ընթացել է թեժ և երկրպագուների բարձր ծափողջյունների ներքո: Առաջին տեղը զբաղեցրել է ORWP Երևան, երկրորդ տեղը`արմադա և երրորդ տեղը` ատլանտա թիմերը:Հայաստանի առաջնության լավագույն պաշտպան է ճանաչվել հաղթող ORWP Երևան թիմի մարզիկ Ռաֆայել Անտոնյանը, լավագույն հարձակվող՝ Արմադա թիմի մարզիկ Հրաչ Մարգարյանը, իսկ լավագույն դարպասապահ՝ Տիտան թիմից Սարեն Վարդանյանը: Մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը և մարզիկները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով, իսկ մյուս թիմերի մասնակիցները՝ կրծքանշաններով: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը կարևորել է Հայաստանի առաջնության դերը, որի արդյունքում տարեցտարի երիտասարդների մարզական աճն ավելի ակնառու է դառնում: Անդրադառնալով առկա խնդիրներին` նա նաև նշել է, որ լողավազան չունենալու պատճառով աշխատանքները հաճախ են տուժում, հարցի կարգավորման առումով անհրաժեշտ են հովանավորներ և աջակիցներ: Այդուհանդերձ, հավաքականի մարզիչը հավելել է, որ չնայած առկա խոչընդոտներին`Հայաստանի հավաքականը պատրաստվում է մասնակցել շուտով Մոսկվայում կայանալիք ջրագնդակի միջազգային մրցույթին:
Ցանկանու՞մ եք ունենալ ձեր կազմակերպության գործունեությունը ներկայացնող հետաքրքիր տեսաֆիլմ, հաղորդում կամ ցանկացած բնույթի գովազդային հոլովակ՝ վստահեք մեր պրոֆեսիոնալիզմին: Տեղեկությունների համար զանգահարել (091,098)45 98 88
Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան
Արձագանքվող հիշողություն Լուսանկարիչ - օպերատոր Մուշ Գասպարյանը (1989.2017) ծնվել է Երևանում : Ավարտել է Խ . Աբովյա...
-
Գլոբալիզացման ճանապարհով քայլող աշխարհի պահանջներին համաքայլ ընթանալու ուրույն գործելաոճ է որդեգրել Ավետիկ Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտ...
-
Միջին մասնագիտական կրթությունը մեր հանրապետության կրթական ոլորտի զարգացման հայեցակարգային կարևոր օղակներից է , որը Հայաս...
-
Գիտակից մարդու նվիրական ցանկությունն է մանկիկների աշխարհը հնարավորինս հեքիաթներով ու երազազներով լի դարձնելը , իսկ ծնող...