суббота, 5 ноября 2011 г.

''ՊՈԼԻ-ՍԵՐՎ" ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՊՐՈՖԻԼՆԵՐ


  
  Աշխարհի շեն    
 Վըր գութնին էր,
 Գութան չեղներ`
  Աշխարհն ինչ էր:
Աշխարհի շենացման ֆրիկի այս բանաձևն իր գործունեության ակունքներում դեռևս 2001 թվականին ամրագրեց հայրենական արտադրող "Պոլի-սերվ" ընկերությունը,  որը զբաղվում է  պոլիմերային նյութերից գծամետրային պրոֆիլների արտադրությամբ:
Խորհրդային կարգերի փլուզումից հետո կատվածահար տնտեսության  վերակենդանացման աշխատանքերին ձեռնամուխ եղավ նաև "Պոլի-սերվ" ընկերությունը` Կոտայքի մարզի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում հիմնելով իր արտադրությունը:
Իր գործունեության թեև կարճ սակայն բեղմնավոր ժամանակահատվածում  ընկերությունը հասցրել է արտադրել ավելի քան 120 անվանում պոլիմերային նյութերից պրոֆիլներ, որոնք օգտագործվում են տարբեր կառույցների ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ու վերանորոգման ժամանակ, իսկ ընկերության որոշ ապրանքատեսակներ, բացառապես նորույթ են շուկայում և ճանաչման լայն հեռանկարներ ունեն:
Հատկապես ուշագրավ են "Պոլի-սերվ"-ի արտադրած պոլիմերային տախտակները, որոնք իրենց ամրությամբ, հուսալիությամբ և որակական բարձր հատկանիշներով գերազանցում են լամինատե ցանակացած հատակի: Նախապատվությունը տալով հայրենական արտադրողին` հայ սպառողը կարող է զարկ տալ ոչ միայն  մեր տնտեսության առաջընթացին, այլև խնայելով դրամի մեջ` շահել որակում:
Մարդու անսահման երևակայությունը դրսևորվում է կյանքի տարբեր ոլորտներում, իսկ հայի ազգային տեսակը դարեր ի վեր բնորոշվել է շինարարական լավագույն ավանդույթներով, որոնք մեր օրերում նոր շունչ և արդիական լուծումներ են գտնում: Այստեղ ուրույն խոսք ունի նաև  "Պոլի-սերվ" ընկերությունը: Փորձելով ներդաշակել արդիական ոճն ու բարձր որակը` "Պոլի-սերվ"-ը այսօր իր սպառողներին է ներկայանում ժամանակակից, որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրանքով: Ընկերության արտադրած պոլիմերային նյութերից գծամետրային պրոֆիլները լայն կիրառում ունեն նաև անվտանգության համակարգերի, կահույքի պատրաստաման, կապի համակարգի, էլեկտրոմոնտաժի և կենցաղային այլ  բնագավառներում:
Այս ամենին զուգահեռ "Պոլի-սերվ"-ը նաև բնապահպանական դերակատարություն է ստանձնել.  
“Հայաստանը Ձեր գործընկեր” միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին "Պոլի-սերվ" ընկերությունը հերթական անգամ հանրությանը ներկայացավ իր նվաճումներով, որոնք աննկատ չմնացին նաև երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությունից:
Որպես ոլորտի առաջատար "Պոլի-սերվ"-ը պատվախնդրորեն ստանձնել է նաև մասնագետների ուսուցման, վերաորակավորման, ինչպես նաև լավագույններին աշխատանքով ապահովելու առաքելությունը:
Յուրաքանչյուր աշխատանքի հաջողության գրավականը նվիրումն է և նպատակասլաց գործելաոճը: Այս սկզբունքն է որդեգրել նաև "Պոլի-սերվ" ընկերությունը, որի  պոլիմերային նյութերից գծամետրային պրոֆիլները արդեն իսկ արժանացել են բազմաթիվ սպառողների վստահությանը:
Շարունակելով ընդլայնել և վերազինել արտադրական հնարավորությունները՝ հայրենական արտադրող "Պոլի-սերվ" ընկերությունը շարունակում է իր ուրույն խոսքն ասել կայուն զարգացման հաստատուն քայլերով և զարգացման լայն հեռանկարով: 

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©

среда, 2 ноября 2011 г.

''ԳՈՐԻՍ'' ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ


Առողջությունը մարդկության  ամենաթանկ կապիտալն է, որի պահպանումը համամոլորակային  նշանակության խնդիր է: Պատահական չէ, որ մեր կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական բարեփոխումների կարևոր նշանակետերից մեկը դարձավ  բնակչության առողջության պահպանման ու բարելավման արդյունավետ համակարգի ձևավորումը` Հայաստանի ողջ տարածքում:  Նախաձեռնվեց մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացումը` միջազգային չափորոշիչներին համապատասխան առողջապահական համակարգ ստեղծելու նպատակով:
Այս առումով ներդրվեց Մարզային հիվանդանոցների ցանցի արդիականացման ծրագիրը,  որի շրջանակներում 2010 թ-ին հիմնանորոգվեց, ինչպես նաև անհրաժեշտ գույքով և բուժսարքավորումներով հագեցվեց Գորիսի բժշկական կենտրոնը:  

 Բուժհաստատության դերը տարածաշրջանում կենսականորեն կարևոր է, քանի որ սպասարկում է սյունյաց աշխարհի մեծաքանակ բնակչությանը
“Գորիս” բժշկական կենտրոնն իրականացնում է  լայնածավալ ամբուլատոր  և ստացիոնար  բուժօգնություն: Կենտրոնի կազմում ներառված են   թերապևտիկ, վիրաբուժական, ինֆեկցիոն, մանկական, մանկաբարձական, գինեկոլոգիական, վերակենդանացման և տուբերկուլյոզային բաժանմունքերը: 
երկրի ղեկավարն այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն
Գիտության վերջին նվաճումներին  համահունչ  բժշկական սարքավորումներով և  համապատասխան պայմաններով ապահոված “Գորիս” բժշկական կենտրոնը համալրվել է նաև ժամանակակից լաբորատորիաներով, որտեղ իրականացվում Է լիարժեք ախտորոշում, իսկ հիվանդության հիմքը հայտնաբերելը այն հաղթահարելու առաջնային նախապայմանն է:
“Գորիս” ԲԿ-ի ծննդատունը մեկն է հանրապետության այն 8 ծննդատներից, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացել են “Մանկան բարեկամ” կոչմանը: Պատվավոր տիտղոսը ոչ միայն ոգևորող է այլև պարտավորեցնող` լինելու առավել հետևողականն և  բծախնդիր:
Մասնագիտական որակավորման բարձրացման նկատառումով “Գորիս” ԲԿ-ում իրականացվել են աշխատակազմի վերապատրաստման և վերաորակավորման լուրջ ծրագրեր` բուժօգնության կազմակերպման ժամանակակից սկզբունքների եւ համակարգերի ներդրման ուղղությամբ:
Գորիս ԲԿ-ի հաջողություններում անուրանալի է  տնօրեն,  ԲԳ դոկտոր- պրոֆեսոր, ակադեմիայի անդամ Սլավիկ Ամիրյանի հետևողական գործունեությունը, ով արդեն 20 տարի անընդմեջ ղեկավարում և զարգացման ճանապարհով է ուղղորդում ոլորտի աշխատանքները:
Մարդու և հասարակության առողջությունը բարեկեցիկ ապրելակերպի  առաջնային կարևորության խնդիրներից է: Հայաստանում ընթացող առողջապահության ոլորտի լայնածավալ բարեփոխումները նպատակ ունեն մեր երկիրը դարձնել տարածաշրջանային առողջապահական կենտրոն, հիմքերը իրատեսական են և լավագույն գրավականներց մեկն էլ հենց “Գորիս” բժշկական կենտրոնն է:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©

''ՎԱՆ'' ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



 Գեղեցիկ ժպիտ և առողջ ատամնաշար ունենալը ոչ միայն էսթետիկ հմայք է հաղորդում մարդուն, այլև հանդիսանում է նրա առողջության գրավականը: Մարդկության զարգացմանը համաքայլ` ամբողջ աշխարհում այսօր մեծ ուշադրություն է դարձվում ատամնաշարի խնամքին:
 
ԺՊՏԱՑԵՔ ԱՆԿԱՇԿԱՆԴ
Մեր երկրում ևս հետզհետե ամրանում է այն գիտակցումը, որ բերանի խոռոչում առաջացած խնդիրների հանդեպ պետք է ցուցաբերել հետևողական խնամք և մասնագիտական մոտեցում, այլապես աննշան թվացող մանրուքը կարող է ատամնաշարին լուրջ վնաս հասցնել` դեռևս երիտասարդ հասակում զրկելով մեզ առողջ ատամնաշար և գեղեցիկ ժպիտ ունենալու հնարավորությունից:
Այսօր մեր երկրում ատամնաբուժական  բարձրակարգ  ծառայություններ է առաջարկում ոլորտի առաջատարներից  "Վան" ստոմատոլոգիական կենտրոնը: Այստեղ կիրառվող  վերջին սերնդի սարքավորումների, ինչպես նաև լուրջ պատրաստվածությամբ բուժանձնակազմի մասնագիտական ներուժի շնորհիվ յուրաքանչյուր այցելուի ցուցաբերվում է  անհատական մոտեցում, իսկ որակի մասին վկայում են բազմաթիվ փաստերն ու դրական արձագանքները:
Յուրաքանչյուր աշխատանքի հաջողության գրավականը ժամանակին համընթաց քայլելն է, կատարելագործվելն ու անընդմեջ զարգանալը: Առաջնորդվելով  այս սկզբունքով` մեր հանրությանը այսօր նորովի է ներկայանում  "Վան" ստոմատոլոգիական կենտրոնը` գեղեցիկ վերանորոգված բաժանմունքներով,  արդիական բուժսարքավորումներով և ամենակարևորը` փորձառու և վերապատրաստված մասնագիտական անձնակազմով:   
<<Վան>> ստոմատոլոգիական կենտրոնում իրականացվում են թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, պրոթեզավորման, ռենտգեն ախտորոշման բարձրակարգ աշխատանքներ: Առաջնակարգ մասնագետի կողմից առանց տարիքային սահմանափակման կատարվում է նաև դիմածնոտային ցանկացած տիպի անոմալիաների բուժում` շարժական և անշարժ բրեկետների կիրառմամբ:                             
"Վան"  ստոմատոլոգիական կենտրոնի ռենտգեն ախտորոշման կաբինետը համալրվել է վերջին սերնդի սարքավորումներով: 
Հատկապես ուշագրավ է օրտոպանտոմոգրամմա սարքավորումը: Վերջինիս  թույլ է տալիս ստանալու բերանի խոռոչի լիակատար պատկեր, որը  տեսասկավառակի տեսքով տրամադրվում է նաև այցելուին, ի դեպ այս ամենը բացառիկ մատչելի արժեքով` ընդամենը 5000  դրամ:
      ՊԱՐԳԵՎԵՔ ՁԵԶ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏ             
"Վան"  ստոմատոլոգիական կենտրոնը հանդիսանում է նաև  Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալասարանի ուսումնական բազա` իր վաստակն ու տարիների կուտակած փորձը փոխանցելով նոր սերնդին:
''Վան" ստոմատոլոգիական կենտրոնը համալիր բուժսպասարկում է իրականացնում նաև պետական պատվերի շրջանակներում: 
Փարիզում կայացած մրցանակաբաշխության ընթացքում  "Որակյալ սպասարկում"  անվանակարգում  ''Վան"ստոմատոլոգիական կենտրոնը արժանացավ ոսկե մեդալի:  Անվերջ կարելի է խոսել "Վան" ստոմատոլոգիական կենտրոնի մասին, բայց համոզվելու համար արժե մեկ անգամ պարզապես այցելել: 
Պարգևե'ք ձեզ գեղեցիկ և անկաշկանդ ժպիտ.  
Հիշե'ք, որ առողջությունը ամենաթանկ հարստությունն է: 


Հեռ. 53 85 81  53 81 34   53 11 63



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©



Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...