Գեղեցիկ ժպիտ և առողջ ատամնաշար
ունենալը ոչ միայն էսթետիկ հմայք է հաղորդում մարդուն,
այլև հանդիսանում է նրա առողջության
գրավականը: Մարդկության զարգացմանը համաքայլ` ամբողջ աշխարհում այսօր մեծ ուշադրություն է դարձվում ատամնաշարի
խնամքին:
Յուրաքանչյուր աշխատանքի հաջողության գրավականը ժամանակին համընթաց քայլելն է, կատարելագործվելն ու
անընդմեջ զարգանալը: Առաջնորդվելով այս
սկզբունքով` մեր հանրությանը այսօր նորովի է ներկայանում "Վան" ստոմատոլոգիական կենտրոնը` գեղեցիկ վերանորոգված բաժանմունքներով, արդիական
բուժսարքավորումներով
և ամենակարևորը` փորձառու
և վերապատրաստված մասնագիտական
անձնակազմով:
ԺՊՏԱՑԵՔ ԱՆԿԱՇԿԱՆԴ |
Մեր երկրում ևս հետզհետե ամրանում է այն գիտակցումը,
որ բերանի խոռոչում առաջացած խնդիրների հանդեպ պետք է ցուցաբերել հետևողական խնամք և մասնագիտական մոտեցում, այլապես աննշան թվացող մանրուքը կարող է ատամնաշարին լուրջ
վնաս հասցնել` դեռևս երիտասարդ հասակում զրկելով մեզ առողջ ատամնաշար և գեղեցիկ ժպիտ
ունենալու հնարավորությունից:
Այսօր մեր երկրում ատամնաբուժական բարձրակարգ ծառայություններ
է առաջարկում ոլորտի
առաջատարներից "Վան" ստոմատոլոգիական կենտրոնը: Այստեղ կիրառվող վերջին սերնդի
սարքավորումների, ինչպես նաև
լուրջ պատրաստվածությամբ բուժանձնակազմի մասնագիտական ներուժի շնորհիվ յուրաքանչյուր այցելուի ցուցաբերվում է անհատական
մոտեցում, իսկ որակի մասին վկայում են բազմաթիվ
փաստերն ու դրական
արձագանքները:
<<Վան>> ստոմատոլոգիական կենտրոնում իրականացվում են թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, պրոթեզավորման, ռենտգեն ախտորոշման բարձրակարգ աշխատանքներ: Առաջնակարգ մասնագետի կողմից առանց տարիքային սահմանափակման կատարվում է նաև դիմածնոտային ցանկացած տիպի անոմալիաների բուժում` շարժական և անշարժ բրեկետների կիրառմամբ:
"Վան" ստոմատոլոգիական կենտրոնի
ռենտգեն ախտորոշման կաբինետը համալրվել
է
վերջին
սերնդի
սարքավորումներով:
Հատկապես ուշագրավ է օրտոպանտոմոգրամմա
սարքավորումը:
Վերջինիս թույլ է
տալիս
ստանալու
բերանի
խոռոչի
լիակատար
պատկեր,
որը
տեսասկավառակի
տեսքով
տրամադրվում
է
նաև
այցելուին,
ի
դեպ
այս
ամենը
բացառիկ
մատչելի
արժեքով`
ընդամենը
5000 դրամ:
ՊԱՐԳԵՎԵՔ ՁԵԶ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏ |
"Վան"
ստոմատոլոգիական կենտրոնը հանդիսանում է նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալասարանի
ուսումնական բազա` իր վաստակն ու տարիների կուտակած փորձը փոխանցելով նոր սերնդին:
''Վան" ստոմատոլոգիական կենտրոնը համալիր
բուժսպասարկում է
իրականացնում նաև
պետական պատվերի
շրջանակներում:
Փարիզում
կայացած մրցանակաբաշխության ընթացքում "Որակյալ սպասարկում"
անվանակարգում
''Վան"ստոմատոլոգիական
կենտրոնը արժանացավ ոսկե մեդալի: Անվերջ կարելի
է խոսել "Վան" ստոմատոլոգիական կենտրոնի մասին,
բայց համոզվելու համար արժե մեկ անգամ պարզապես այցելել:
Պարգևե'ք ձեզ գեղեցիկ և անկաշկանդ ժպիտ.
Հիշե'ք, որ առողջությունը ամենաթանկ հարստությունն է:
Հիշե'ք, որ առողջությունը ամենաթանկ հարստությունն է:
Հեռ. 53 85 81 53 81 34
53 11 63
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©