Մարդու
օրգանիզմի բնականոն աճի և զարգացման համար
շատ կարևոր է ձկնատեսակների օգտագործումը, որոնք պարունակում են կենսաբանորեն ակտիվ
նյութեր և անհրաժեշտ վիտամիններ:
2006-2007
թվականներին գեղեցիկ և արևաշող Արարատյան դաշտավայրում հիմնադրված հայրենական արտադրող «Յունիֆիշ» ձկնաբուծական տնտեսությունը
«Հայաստանը ձեր գործընկեր» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին ներկայանում էր ձկների իր լայն արտադրատեսականիով:
Տաղավարը արժանացավ
նաև երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությանը: «Յունիֆիշ» ընկերությունը ներկայացրեց
իր բարձրորակ արտադրանքը` շուրջ 5 տեսակ թառափազգիներ, ճապոնական «Կարպ-կոյ» տեսակը` դելիկատեսային միս
ստանալու և դեկորատիվ նպատակներով, ինչպես նաև տեղական ձկնատեսակները` Սևանի Գեղարքունի,
Ամառային իշխան, Կարմրախայտ, ծիածանափայլ ու ոսկեփայլ տեսակի սաղմոններ, և բարձրորակ սննդային խավիար:
Յունիֆիշ
ընկերությունը համալրված է արտադրական հրաշալի հնարավորություններով` մաքուր ջուր,
համապատասխան հաշվեկշռով ճիշտ վիտամինացված հանքային բաղադրությամբ համակցված կեր,
Արարատյան դաշտավայրի արևառատ, բարենպաստ եղանակ, ինչպես նաև սառեցման ժամանակակից
գործարան: Պատահական չէ, որ «Յունիֆիշ»-ի ձկնատեսակները այսօր մեծ ճանաչում և պահանջարկ
ունեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի այլ երկրներում:
«Յունիֆիշ» համեղ և օգտակար ձկնատեսակներ`
Արարատյան կապուտաչյա ջրերից:
Սցենարի հեղինակ՝ Հեղինե Կարապետյան ©
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©