«Լամաքս գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2003թ-ի հունվարին: Հիմնադրման օրվանից առայսօր ընկերությունը բազմաթիվ ձեռքբերումներ ունի: «Լամաքս
գրուպ»-ի աջակցությամբ են ստեղծվել արդեն մեծ ճանաչում ձեռք բերած «Վամաքս» ՍՊԸ-ն իր «Սյունիք կաթ» ապրանքանիշով և «Մարիլլա» ընկերությունը` «Սյունիք մսամթերք» ապրանքանիշով:
Վերջին մեկ տարվա ընթացքում «Լամաքս գրուպ»-ի աջակցությամբ Երևան քաղաքում բացվեցին մասնագիտացված «Սյունիքի բարիքներ» խանութները, որտեղ վաճառվում են «Վամաքս» ընկերության կաթնամթերքը, «Մարիլլա» ընկերության մսամթերքը, ինչպես նաև Սյունիքում արտադրվող այլ ապրանքատեսակներ:
Հայի առողջ գենոտիպի պահպանումը ռազմավարական նշանակություն ունի, որի առաջնային և կարևոր նախադրյալը առողջ սնունդն է` զերծ գենետիկորեն փոխակերպված հավելումներից: Առավել ևս, երբ հայկական բնաշխարհում առկա են առողջ սննդամթերք ստանալու բոլոր նախադրյալները:Վերջին մեկ տարվա ընթացքում «Լամաքս գրուպ»-ի աջակցությամբ Երևան քաղաքում բացվեցին մասնագիտացված «Սյունիքի բարիքներ» խանութները, որտեղ վաճառվում են «Վամաքս» ընկերության կաթնամթերքը, «Մարիլլա» ընկերության մսամթերքը, ինչպես նաև Սյունիքում արտադրվող այլ ապրանքատեսակներ:
Այս համոզմունքով էլ Սյունիքի մարզում գործող “Վամաքս'' ընկերությունը դեռևս 2008 թ-ին Կապանում հիմնեց անասնապահական ֆերմա` Ավստրիայից Հայաստան ներմուծելով “Սիմենթալ” ցեղատեսակի կովեր, որոնցից ստացվող կաթը և միսը աշխարհում համարվում են ամենաորակյալն ու համեղը: Սյունյաց աշխարհի ալպիական դաշտերը, հոգատար վերաբերմունքն ու մշտական խնամքը նպաստավոր հիմք
դարձան սիմենթալ ցեղատեսակի կովերի կաթի և մսի առավել համեղացման ու օգտակարության բարձրացման համար:
Ընկերությունը չի ներմուծում անասնակեր, որում առկա են կենդանիների աճը անհարկի և արհեստականորեն խթանող, օտար ծագման հորմոնալ հավելումներ, այլ օգտագործում է հայկական բնաշխարհի կանաչ պաշարները` առանց ավելորդ հավելումների:
Չի ընդունվում նաև առաջարկվող որևէ հումք` կաթ կամ միս, քանի որ համապատասխան սննդանյութերի քանակը
և սանիտարահիգենիկ լիակատար պայմանները կենցաղում ապահովելը պարզապես անհնարին է:
“Վամաքս” ընկերության անասնապահական ֆերմայի ցեղական կովերը պահվում եմ մաքուր և վարակից պաշտպանված միջավայրում, սնվում կանաչ ու փարթամ տարածքներում, խմում են սառնորակ ջուր ու շնչում մաքուր օդ: Արդյունքում` առողջ անասնատեսակներից ստացվում է առողջ միս և կաթ, մաքուր
ու համեղ արտադրանք, որով էլ երաշխավորվում է Սյունիք մսամթերքի և կաթնամթերքի բարձր որակը: Վամաքս ՍՊԸ-ի համար սպառողի շահն ու առողջությունը ամենից
կարևորն են: Պատահական չէ ընկերության նշանաբանը.
«Որակ ` գնից բարձր» և այս հարցում սպառողը, բազմիցս համոզվել է:
«Վամաքս» ընկերությունը ներկայանում է “Սյունիք կաթ” ապրանքանիշով: Արտադրության, մթերման, մշակման ու բարձրորակ կաթնամթերքի պատրաստման համար առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները: Առաջիկայում ընկերությունը շահագործման կհանձնի կաթնամթերքի վերամշակման
բարձրակարգ և գերժամանակակից սարքավորումներով հագեցած նոր արտադրամաս:
Այսօր “Սյունիք կաթ”-ը հանրությանն է ներկայացնում թթվասեր, կաթնաշոռ, քամած
մածուն, կովի մանրէազերծված անարատ կաթ, պանիր
և թան: “Սյունիք” կաթնամթերքը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր սննդանյութերը և կենսաբանորեն ակտիվ նյութերը: Ահավասիկ, էկոլոգիապես մաքուր սնունդն է ազգի առողջ սերնդի գրավականը:
«Մարիլա»
ընկերության Էկոլոգիապես մաքուր և անաղարտ սննդամթերքի բարձր վարկանիշը ոչ միայն բարեխիղճ աշխատանքի արդյունք է, այլև ազնիվ մրցակցության գրավական, իսկ մեր երկրում` նաև հայրենիքի, ժողովրդի ու հայրենական արտադրանքի հանդեպ հարգանքի զգացում ու նշան:
«Մարիլա» ընկերության գերնպատակն է` սպառողին ներկայացնել անվնաս ու անվտանգ, անարատ և գենետիկորեն փոխակերպված հավելանյութերից զերծ
մսամթերք` նրբերշիկների, ապուխտների, երշիկների մեծ տեսականի:
“Սյունիք” մսամթերքի ողջ գրավչությունն ու համի գաղտնիքը արտադրատեսականու բաղադրությամբ է պայմանվորված:
Հզոր ու գերժամանակակից սարքավորումներով հագեցած արտադրամասերում էկոլոգիապես մաքուր հումքը անցնում է մշակման տարբեր փուլեր` վերածվելով բարձրորակ
արտադրանքի: Այնուհետև գործարանի լաբորատորիայում արդեն պատրաստի արտադրանքը ենթարկվում
է բազմաստիճան ստուգման, իսկ տեղափոխումն իրականացվում է սեփական սառանարան ավտոմեքենաներով`
պահպանելով արտադրանքի բարձր որակը:
“Հայաստանը Ձեր գործընկեր” միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին Վամաքս ՍՊԸ-ն և Մարիլա ՍՊԸ-ն հանրությանը ներկայացան “Սյունիք” կաթնամթերքի և մսամթերքի լայն տեսականիով: Արտադրանքի բարձր որակն ու ապրանքային հրաշալի տեսքը չվրիպեցին նաև վարչապետի ուշադրությունից:
“Հայաստանը Ձեր գործընկեր” միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին Վամաքս ՍՊԸ-ն և Մարիլա ՍՊԸ-ն հանրությանը ներկայացան “Սյունիք” կաթնամթերքի և մսամթերքի լայն տեսականիով: Արտադրանքի բարձր որակն ու ապրանքային հրաշալի տեսքը չվրիպեցին նաև վարչապետի ուշադրությունից:
Տեղական արտադրանք–միջազգային որակ: Ընկերությանը հատուկ այս գործելաոճը նրա հաջողության կարևոր գումարելիներից է:
“Վամաքս'' և Մարիլա ընկերությունների հեղինակությունն ու բարձր վարկանիշը միայն բարձրորակ արտադրությամբ չէ, որ պայամանվորված են, կարևոր հանգամանք է նաև մարդկանց աշխատատեղերով ապահովելու գործոնը: Ընկերությունների
սյունիքի բարիքները փնտրված ու սպասված են հայ ընտանիքներում:
Սցենարի հեղինակ՝ Հեղինե Կարապետյան ©
“Լավագույնը հայ սպառողի համար” այս ազնիվ գործելաոճի գնահատականը դեռ կտան ապագա սերունդները:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©