Աշխարհի
շեն
Վըր գութնին
էր,
Գութան չեղներ`
Աշխարհն
ինչ
էր:
Աշխարհի
շենացման ֆրիկի այս բանաձևն իր գործունեության ակունքներում դեռևս 2001 թվականին ամրագրեց
հայրենական արտադրող "Պոլի-սերվ" ընկերությունը,
որը զբաղվում է պոլիմերային նյութերից
գծամետրային պրոֆիլների արտադրությամբ:
Խորհրդային
կարգերի փլուզումից հետո կատվածահար տնտեսության
վերակենդանացման աշխատանքերին ձեռնամուխ եղավ նաև "Պոլի-սերվ" ընկերությունը`
Կոտայքի մարզի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում հիմնելով իր արտադրությունը:
Իր գործունեության թեև կարճ սակայն բեղմնավոր ժամանակահատվածում ընկերությունը
հասցրել է արտադրել ավելի քան 120 անվանում պոլիմերային նյութերից պրոֆիլներ,
որոնք օգտագործվում են տարբեր կառույցների ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ու վերանորոգման ժամանակ, իսկ ընկերության որոշ ապրանքատեսակներ,
բացառապես նորույթ են շուկայում և ճանաչման լայն հեռանկարներ ունեն:
Հատկապես
ուշագրավ են "Պոլի-սերվ"-ի արտադրած պոլիմերային տախտակները, որոնք իրենց ամրությամբ,
հուսալիությամբ և որակական բարձր հատկանիշներով գերազանցում են լամինատե ցանակացած
հատակի: Նախապատվությունը տալով հայրենական արտադրողին` հայ սպառողը կարող է զարկ տալ
ոչ միայն մեր տնտեսության առաջընթացին, այլև
խնայելով դրամի մեջ` շահել որակում:
Մարդու անսահման
երևակայությունը դրսևորվում է կյանքի տարբեր ոլորտներում, իսկ հայի ազգային տեսակը
դարեր ի վեր բնորոշվել է շինարարական լավագույն ավանդույթներով, որոնք մեր օրերում
նոր շունչ և արդիական լուծումներ են գտնում: Այստեղ ուրույն խոսք ունի նաև "Պոլի-սերվ" ընկերությունը: Փորձելով ներդաշակել արդիական
ոճն ու բարձր որակը` "Պոլի-սերվ"-ը այսօր իր սպառողներին է ներկայանում ժամանակակից, որակյալ
և էկոլոգիապես մաքուր արտադրանքով: Ընկերության արտադրած պոլիմերային նյութերից գծամետրային
պրոֆիլները լայն կիրառում ունեն նաև անվտանգության համակարգերի, կահույքի պատրաստաման,
կապի համակարգի, էլեկտրոմոնտաժի և կենցաղային այլ
բնագավառներում:
Այս ամենին
զուգահեռ "Պոլի-սերվ"-ը նաև բնապահպանական դերակատարություն է ստանձնել.
“Հայաստանը
Ձեր գործընկեր” միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին "Պոլի-սերվ" ընկերությունը հերթական
անգամ հանրությանը ներկայացավ իր նվաճումներով, որոնք աննկատ չմնացին նաև երկրի վարչապետ
Տիգրան Սարգսյանի ուշադրությունից:
Որպես ոլորտի
առաջատար "Պոլի-սերվ"-ը պատվախնդրորեն ստանձնել է նաև մասնագետների ուսուցման, վերաորակավորման,
ինչպես նաև լավագույններին աշխատանքով ապահովելու առաքելությունը:
Յուրաքանչյուր աշխատանքի
հաջողության գրավականը
նվիրումն է և նպատակասլաց
գործելաոճը: Այս սկզբունքն է որդեգրել նաև "Պոլի-սերվ" ընկերությունը, որի պոլիմերային նյութերից
գծամետրային պրոֆիլները
արդեն իսկ արժանացել են բազմաթիվ սպառողների
վստահությանը:
Շարունակելով ընդլայնել
և վերազինել
արտադրական հնարավորությունները՝ հայրենական
արտադրող "Պոլի-սերվ" ընկերությունը շարունակում
է իր ուրույն խոսքն ասել կայուն զարգացման հաստատուն
քայլերով և զարգացման լայն հեռանկարով:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©