Նոր սերնդին համակողմանի
և ներդաշնակ կրթելու կարևորագույն նախապայմաններից է գեղագիտական դաստիարակության պատշաճ
կազմակերպումը: Այս առումով սերնդակրթության իրականացման գործում ուրույն նշանակություն
պետք է ունենան մշակութային տարաբնույթ ձեռնարկները, որոնք ոչ միայն գեղեցիկի նկատմամբ
յուրովի ընկալում և ճաշակ են ձևավորում, այլև ազգային, համամարդկային հոգևոր-մշակութային
արժեքները գնահատելու, պահպանելու և զարգացնելու հոգեբանություն: Առաջնորդվելով այս
գաղափարով` ՀՊԱՀ-ի հենակետային վարժարանը կրթադաստիարակչական աշխատանքներում կարևոր
հարթության վրա է պահում գեղագիտական արժեքների տարածումը: Եվ նպատակային քայլերի իրագործման
արդյունքում կրթօջախը ձեռնամուխ է լինում բազմաբովանդակ միջոցառումների կազմակերպմանը`
նպաստելով սաների համակողմանի և ներդաշնակ զարգացմանը: Նմանօրինակ ձեռնարկ էր առաջին
հանրապետական գրական մարաթոնի կազմակերպումն ու անցկացումը:
Գրական երաժշտական ցերեկույթը
նվիրված էր ռուս մեծ պոետ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան Վալերի Բրյուսովի հայտնի ժողովածուի
95-ամյակին:ՀՊԱՀ հենակետային
վարժարանի սաները հանդիսատեսին ներկայացրեցին մեծ գրողի կյանքն ու գործը:
Բազմազան ու արգասաբեր է եղել Բրյուսովի գրական գործունեությունը: Նրա ստեղծագործությունների ծաղկաբույլում ուրույն դեր ունի հատկապես <<Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը>> անթոլոգիան, որում գրողը անթաքույց հիացմունք է հայտնում Հայաստանի և նրա պատմության վերաբերյալ: Անդրադառնալով հայ պոեզիային` Բրյուսովը արվեստագետի հայացքով բացառիկ գեղեցկություն է նշմարել այդ աշխարհում` բնորոշելով այն որպես մի տիեզերք, ուր փայլատակում ու լուսավառվում են իսկական գեղարվեստական ստեղծագործության բարձրարժեք կերտվածքները: ՀՊԱՀ հենակետային վարաժարանի սաների մասնակցությամբ կազմակերպվել էր նաև գեղեցիկ բեմականացում, որի ժամանակ Բրյուսովի կերպարը մարմնավորող հերոսի շուրթերից բարբառվեցին գրողի հայացքներն ու հայ ազգի հանդեպ հիացական վերաբերմունքը ամբողջացնող գաղափարները: Սաների կատարողական բեմարվեստը զուգակցվելով ռուսաց լեզվի իմացության հմտություններին` առավել կատարյալ դարձրեց միջոցառման բովանդակությունն ու խորհուրդը:
80-ամյա ճանապարհ անցած ՀՊԱՀ հենակետային վարժարանը հանրությանը բազմիցս ներկայացել է առաջամարտիկի և նախաձեռնողի ձեռագրով: Հերթական միջոցառումը ևս ապացուցեց, որ կրթօջախը նշանավորվում է ոչ միայն բարձրակարգ կրթության իրականացմամբ, այլև մշակութային օրինակելի ձեռնարկներով, որոնք յուրովի կամուրջ են ազգային և համամարդկային արժեքների ավանդույթների և ժամանակաշրջանի մշակութային ձեռքբերումների միջև:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©