Տարեցտարի համալրվելով նորագույն բժշկական էնդոկրինախտորոշիչ սարքավորումներով` կենտրոնում հնարավորություն էընձեռնվում իրականացնելու համապատասխան ախտորոշում և բուժում: Էնդոկրինոլոգիական դիսպանսերի ղեկավար Անուշ Բունիաթյանիհավաստմամբ` այսօր կարևոր դեր ունի նաև շաքարային դիաբետիդպրոցը, քանի որ շաքարային դիաբետը հիվանդություն լինելուցզատ յուրօրինակ ապրելակերպ է, և անհրաժեշտ է ենթարկվել նորկենսաձևի կանոններին:
Ցանկանու՞մ եք ունենալ ձեր կազմակերպության գործունեությունը ներկայացնող հետաքրքիր տեսաֆիլմ, հաղորդում կամ ցանկացած բնույթի գովազդային հոլովակ՝ վստահեք մեր պրոֆեսիոնալիզմին: Տեղեկությունների համար զանգահարել (091,098)45 98 88
понедельник, 11 июня 2018 г.
четверг, 12 апреля 2018 г.
ԱԶԱՏԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱԶԱՏԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
«Միասնությունը սարեր շուռ կտա» Եկեղեցու վերակառուցման գաղափարը համայնքի ղեկավար Պետիկ Ղազարյանինն էր,իսկ ցանկացած լավ գործ իր շուրջն է համախմբում գաղափարակիցների:
Եկեղեցու հիմնաքարի օծման արարողությանը ներկա էին Արարատյան թեմի հոգևոր սպասավոր Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Մխչյան գյուղի հոգևոր հովիվ ՏերՄիքաել քահանա Նուրիջանյանը, Դալար և Ազատավան համայնքների հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը և բարերարներ,ովքեր իրենց լուման ունեին այս սուրբ գործում:
Պետիկ Ղազարյան Ազատավանի համայնքապետ
Գարիկ Եղիազարյան Մոսկվա
Գեղամ Վարդանյան Բելգիա
Վարդան Ավետիսյան Մոսկվա
Վահե Զաքարյան Ազատավան
Սուրիկ Հարությունյան Ազատավան
Վագա խանութների ցանցի տնօրնություն Արտյոմ և Անուշ
Հովսեփյաններ
Արամ Ֆահրադյան ԱՄՆ
Մերի Ավագյան գյուղ Առինջ
Հայկ և Հակոբ Բադալյաններ Շվեյցարիա
Լևոն և Ռազմիկ Բադալյաններ Ազտավան
Մանուկ Զաքարյան Ազտավան
Ռաֆիկ ,Կարեն և Արմեն Բադալյաններ Ֆրանսիա
Հովիկ Հարությունյան Բուլղարիա
Ժիրայր Երիկյան Ազատավան
«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն»:
Լևոն Վարդանի գրադարանի բացումը ԵՄՀ-ում
Լևոն Վարդանի գրադարանի բացումը ԵՄՀ-ում
Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ ՝ «Բեյրութահայ գրող, հրապարակախոս, պատմաբան Լևոն Վարդանի անձնական գրադարանի բացման արարողությունը» , որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը;
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նախևառաջ շնորհավորեց համալսարանի ուսանողներին, արևմտահայ գրականությունը և պատմությունը ուսումնասիրողներին նման հարուստ ժառանգությունը Հայրենիքում ընթերցելու, հետազոտելու հնարավորության համար: «Սա պատմական իրողություն է: Երկար դեգերումներից հետ Լևոն Վարդանը «վերադարձավ» Հայաստան իր աշխատությունների ու գրքերի տեսքով: Ծնվեց Հալեպում, ապրեց, կրթվեց Լիբանանում, և ամենից առաջ եղավ մանկավարժ ու ուսուցիչ, թողեց իր մնայուն հետքը: Նա իր պատմագիտական ուսումնասիրությունների մեծ մասը նվիրեց մեր ամենամեծ ցավին՝ Ցեղասպանությանը: Լևոն Վարդանի ժառանգության տեղափոխումը Հայաստան՝ նրա ընտանիքի մեծ նվերն է մեզ բոլորիս», -նշեց Սփյուռքի նախարարը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց ուսանողներին կարդալ մեծանուն գրողի և՛ պատմագիտական, և՛ գեղարվեստական ստեղծագործությունները: «Գիրքն ամենաթանկ արժեքն է, այն թող դառնա ձեր ընկերը, ուղեկիցը, ապագայի ճանապարհ հարթողը: Հուսամ՝ այս կարևոր գրքերը դուք հաճույքով կընթերցեք, և հույս ունեմ նաև, որ դրանք մոտ ապագայում կթվայնացվեն», - ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը օրն համարեց հիշարժան համալսարանի համար և շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը Լևոն Վարդանի գրական ժառանգությունը Բեյրութից Երևան տեղափոխելու հարցում ցուցաբերած օժանդակության համար: «Գրադարանը բաց և հասանելի է յուրաքանչյուրի համար, ով կցանկանա գալ և ծանոթանալ բեյրութահայ գրողի ժառանգությանը: Մենք այս ձևով նպատակ ունենք նաև հանրահռչակել Լևոն Վարդան հեղինակին, պատմաբանին, անհատին», -նշեց Սուրեն Օհանյանը:
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը ընդգծեց, որ գրողի գրական արխիվի հետ Հայաստան է տեղափոխվել նաև Սփյուռքի գրական աշխարհի մի մասիկը:
Ելույթ ունեցավ նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
«Լևոն Վարդանի գրական ժառանգությունը» զեկուցմամբ հանդես եկավ ԵՄՀ հենակետային վարժարանի փոխտնօրեն Սիրարփի Դավթյան:
Այնուհետև վարժարանի սիրիահայ աշակերտներ Սարգիս Գաթրճեանը և Լառա Պաթրոնյանը ընթերցեցին հատվածներ գրողի ստեղծագործություններից:
вторник, 24 мая 2016 г.
ՀԱՅԱՍՏԱՆՒ ՋՐԱԳՆԴԱԿԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 21-ի և 22-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի լողավազանում անցկացվել է ջրագնդակի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ORWR Երևան, արմադա, ատլանտա, դելֆին, տիտան և նեպտուն թիմերը:Մրցարշավը ընթացել է թեժ և երկրպագուների բարձր ծափողջյունների ներքո: Առաջին տեղը զբաղեցրել է ORWP Երևան, երկրորդ տեղը`արմադա և երրորդ տեղը` ատլանտա թիմերը:Հայաստանի առաջնության լավագույն պաշտպան է ճանաչվել հաղթող ORWP Երևան թիմի մարզիկ Ռաֆայել Անտոնյանը, լավագույն հարձակվող՝ Արմադա թիմի մարզիկ Հրաչ Մարգարյանը, իսկ լավագույն դարպասապահ՝ Տիտան թիմից Սարեն Վարդանյանը: Մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը և մարզիկները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով, իսկ մյուս թիմերի մասնակիցները՝ կրծքանշաններով: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը կարևորել է Հայաստանի առաջնության դերը, որի արդյունքում տարեցտարի երիտասարդների մարզական աճն ավելի ակնառու է դառնում: Անդրադառնալով առկա խնդիրներին` նա նաև նշել է, որ լողավազան չունենալու պատճառով աշխատանքները հաճախ են տուժում, հարցի կարգավորման առումով անհրաժեշտ են հովանավորներ և աջակիցներ: Այդուհանդերձ, հավաքականի մարզիչը հավելել է, որ չնայած առկա խոչընդոտներին`Հայաստանի հավաքականը պատրաստվում է մասնակցել շուտով Մոսկվայում կայանալիք ջրագնդակի միջազգային մրցույթին:




понедельник, 16 мая 2016 г.
Մայիսյան եռատոնը ՏԱՏՀ Երևանի կրթա-գիտական ինստիտուտում
Մայիսի 13-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթա-գիտական ինստիտուտում ամենամյա ավանդույթի համաձայն կազմակերպվել էր տոնական գեղեցիկ հանդիսություն` նվիրված Արցախյան հերոսամարտի 14 և Հայրենական Մեծ պատերազմի 71-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, դասախոսներ, ուսանողներ և այլ հյուրեր: Հայրենասիրական երգերով, պարերով երախտիքի ու շնորհավորանքի խոսքերով վետերաներին ողջունեցին ԲՈՒՀ-ի ուսանողները` արթնացնելով անմոռաց հուշեր ապրած կյանքի ու անցած ճանապարհի վերաբերյալ: Ոգևորությունը թևածում էր դահլիճում և ամբողջանում բուռն ծափողջուններով: Հանուն հաղթանակի և խաղաղության կողք-կողքի ֆաշիզմի դեմ մարտնչած հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության դերը արժևորեցին ՏԱՏՀ Երևանի կրթա-գիտական ինստիտուտի ռեկտոր Սահակ Ղուդրատյանը և ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչները: Տոնահանդեսն ավարտվեց ավանդական զինվորական ուտեստների հյուրասիրությամբ ջերմ ու բարեկամական մթնոլորտում:
Նկարները՝ այստեղ
Նկարները՝ այստեղ
Նվիրում հայրենիքին անմնացորդ... հաղթանակ հանուն նպատակի
Երևանի թիվ 1 հիվանդանոցում բուժվող ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանին, ով ապրիլի 4-ին Ղարաբաղյան քառօրյա
պատերազմի օրերին կորցրել էր ոտքը, այսօր հյուրընկալվել էին Մոսկվայի «Լուժնիկի» համալիրում կայացած ընդհանուր մենամարտերի OFS 8 միջազգային մրցաշարում ադրբեջանցու հանդեպ փայլուն հաղթանակ տարած Ալբերտ Ղազարյանն ու ՌԴ Անվտանգության
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքը այսօր
Գեղամա լեռներին բազմած հայոց կապուտաչյա գեղեցկուհին բնության կատարյալ հրաշալիքներից է, որն իր բարձրադիր կեցվածքով յուրօրինակ հմայք է հաղորդում Հայաստան աշխարհին:Սևանա լճի հարավային ափին` Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ստորոտներում հանգրվանած Մարտունու տարածաշրջանում է գտնվում Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքը: Այստեղ մարդը և բնությունն ասես սերտորեն միահյուսված լինեն: Գյուղի արևմուտքում Արմաղան լեռն է, գագաթին ձյունե պսակով, իսկ քիչ հեռու հոսում է Արգիճ գետը, որի փրփրադեզ ալիքներից աչքդ չես ուզում կտրել:
Վերին Գետաշենը կազմավորվել է 1828թվականին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Խաստուր կամ Հացտուր գյուղից և Մուշից գաղթած հայ ընտանիքներից: Գյուղը նախկինում Ադիաման անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։
Տեղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Արևածագից մինչ մայրամուտ գյուղացին օրնիբուն աշխատում է` ստեղծելով իր հանապազօրյա հացը:


Подписаться на:
Сообщения (Atom)
Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան
Արձագանքվող հիշողություն Լուսանկարիչ - օպերատոր Մուշ Գասպարյանը (1989.2017) ծնվել է Երևանում : Ավարտել է Խ . Աբովյա...
-
Գլոբալիզացման ճանապարհով քայլող աշխարհի պահանջներին համաքայլ ընթանալու ուրույն գործելաոճ է որդեգրել Ավետիկ Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտ...
-
Դեռևս դարեր առաջ մարդկությանը հայտնի դարձավ, որ մեղրը կարող է բուժել գրեթե ցանկացած հիվանդություն: Մեր օրերում արդեն կան լուրջ հիմնավորում...
-
Արձագանքվող հիշողություն Լուսանկարիչ - օպերատոր Մուշ Գասպարյանը (1989.2017) ծնվել է Երևանում : Ավարտել է Խ . Աբովյա...



















