вторник, 19 мая 2015 г.

Աշխարհը մեկ կայքում

Քաղաքակրթության զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում աշխարհն առավել խորը ճանաչելու և մարդկության մշակույթներն ուսումնասիրելու համար.
Տուրիզմի զարգացմանը նպաստող կարևոր հարթակ են նաև ցուցահանդեսները, որտեղ հասարակությունը տեղեկանում է ոլորտի նորություններին ու առաջարկներին, ձևավորվում են համագործակցային կապեր ու առաջընթացի նոր հեռանկարներ;
Ապրիլի 10-12-ը Երևան էքսպո ցուցահանդեսային համալիրում կայացած In tour expo ցուցահանդեսը այս տարի ևս ներկայացնում էր տեղական և միջազգային կազմակերպությունների ուշագրավ առաջարկներով. Այս շրջանակներում նորամուծությամբ էր հանդես գալիս նաև Tour Delice տուրիստական ընկերությունը, որը ներկայացնում էր հայկական շուկայում բացառիկ` ComeToArmenia.am կայքը:
Tour Delice-ը  իր բազմամյա աշխատանքային փորձով հաճախորդներին է ներկայանում  սպասարկման բարձրագույն մակարդակով։
Ընկերությունը  տուրիզմի  կազմակերպման  գործում ձեզ է առաջարկում՝ 
1ներգնա և արտագնա տուրեր
2 հյուրանոցների ամրագրում
3 ավիատոմսերի ամրագրում և վաճառք
4.Դեսպանատների փաստաթղթերի  ճիշտ  ձևակերպում
5 նավով շրջագայությունների ամրագրում
Որակյալ խորհրդատվությունը և արագ սպասարկումը երաշխավորվում է։
Tour delice ընկերության հիմնադրած 7 լեզվով ներկայացող ComeToArmenia.am կայքը հայկական տեղեկատվական եզակի հարթակ է. Որտեղ այցելուները կարող են ծանոթանալ տուրիստական աշխարհի նորություններին։ Կայքի նպատակն է  Հայաստանը ճանաչելի դարձնել ողջ աշխարհին, ինչպես նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը՝ համախմբելով արդեն իսկ գոյություն ունեցող երկրի զբոսաշրջությանը։
Կայքը ներառում է  տարբեր բաժիններ։ Ընդգրկված են Հայաստանի գրեթե բոլոր հաստատությունները՝  հյուրանոցներռեստորաններ, խանութներգեղեցկության սրահներբանկերդեսպանատներ, բժշկական հաստատություններ  և  այլն։
Միշտ ձգտել քայլել առաջ , լինել ժամանակին համահունչպահպանել և ամրապնդել արդեն իսկ ձեռք բերված դիրքերը։
Այս բանաձևով են ամբողջանում  Tour delice ընկերության հաջողությունները` ձևավորելով առաջընթացի հուսալի հեռանկարներ:

вторник, 12 мая 2015 г.

Իրանական կրթահամալիր Հայաստանում Շահիդ ֆահմիդե مجتمع آموزشي شهيد فهميده...

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված մշակութային և պատմական կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի անկախացումից հետո: Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում: Այս բարեկամության հուսալի հիմնաքարերից մեկն էլ դարձավ 20 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված Շահիդ Ֆահմիդե իրանական կրթահամալիրը:



Կրթօջախը յուրօրինակ կրթամշակութային կամուրջ դարձավ 2 երկրների միջև: Այսօր էլ Շահիդ Ֆամիդե կրթահամալիրը իրանական կրթական չափորոշիչներով կրթություն է իրականացնում ինչպես իրանցի, այնպես էլ հայ աշակերտների համար: Կարևորելով աշակերտների որակյալ կրթությունն ու դաստիարակությունը՝ կրթօջախում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ լսարաններ, ուսուցման գործընթացի հաջող իրականացման լիակատար պայմաններ, մանկավարժական փորձառու անձնակազմ: Ուսումնադաստիարակչական աշխատանքներին զուգահեռ կարևոր հարթության վրա է նաև աշակերտների գեղագիտական դաստիարակությունը. մշակութային ծրագրերով, սեմինար-հանդիպումներով, գրական-երաժշտական ցերեկույթներով հագեցած աշակերտների առօրյան յուրօրինակ միջավայր է ստեղծում համակողմանի դաստիարակության և վաղվա արժանի քաղաքացու ձևավորման համար: Կարևոր նշանակություն ունեն նաև ուսումնամարզական ծրագրերը. դպրոցի ընդարձակ մարզադահլիճը, սպորտային տարաբնույթ միջոցառումները նպաստում են աշակերտների ֆիզիկական զարգացվածությանն ու ճիշտ կեցվածի ձևավորմանը: Իրականական կրթահամալիրի տարրական դասարաններում իրականացվում է նաև հայերենի ուսուցում. Բարձր հիմքերի վրա են համագործակցային կապերը՝ ձևավորված տեղական ինքակառավարման մարմինների համապատասխան բաժինների և հայաստանյան մի շարք դպրոցների հետ: Իրանի Իսլամական հանրապետությունը բազմիցս է ապացուցել, որ վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող բարեկամ է Հայաստանի համար: Երկու ժողովուրդների բազմադարյան բարեկամությունը, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների տարեցտարի զարգացումը հուսալի նախադրյալ է նորանոր ծրագրերի կենսագործման համար: Երևան քաղաքում գործող իրանական Շահիդ Ֆահմիդե կրթահամալիրը առանցքային կառույց է՝ ազգերի բարեկամության ամրապնդմանն ուղղված հստակ գործելաոճով և որդեգրած հեռանկարային նպատակներով: 

+374-10-633718,  (091) 422174

مجتمع آموزشي شهيد فهميده ايروان
مدير- محسن حساني

Shahid Fahmide school

Школа Шахид Фахмиде

суббота, 25 апреля 2015 г.

«Լռության ճիչը» Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց

1915թ… այս տարեթիվը հավերժ դաջվել է հայ ժողովրդի հիշողության մեջ, բայց որպես դաս, որպես սթափեցնող մի զգացում, որ հայ ժողովուրդը թեև մոխրանում, սակայն նաև հառնում է, որպես փյունիկ.  1.5  միլիոն հայի արթուն հոգին այսօր միաբռունցք ու միակամ է դարձրել աշխարհասփյուռ հայությանը` իր պահանջատիրական պայքարը մղելու և աշխարհին ապացուցելու, որ հայ ազգը ապրել է, ապրում է և պիտի ապրի:
Այս գաղափարն էր ընկած նաև Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում կազմակերպված <<Lռության ճիչը>> խորագրով միջոցառման բովանդակության հենքում:
Միջոցառումը կազմակերպվել էր կրթօջախի հայոց լեզվի և գրականության առարկայական մասնախմբի կողմից` Աստղիկ Չիբուխչյանի գլխավորությամբ: Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի 5-ից 9-րդ դասարանների աշակերտները ուշագրավ թատերախաղի, ասմունքի, երաժշտական ու պարային կատարումների համադրությամբ դահլիճում ներկաներին հաղորդակից դարձրեցին հայոց պատմական փորձությանը` վերահաստատելով այն իրողությունը, որ չնայած բոլոր դժվարություններին հայը կարողացավ ապրել, արարել ու ստեղծագործել. Հայոց հավատքն այնքան ամուր էր և կանգուն, որ ազգի գոյատևման ու հարատևման գրավականը դարձավ և մեր ժողովրդի կյանքում կրկին բացվեցին խաղաղ ու ստեղծագործ արշալույսները:
Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում կազմակերպված միջոցառման ընթացքում օրվա տրամադրությունը եռաձայն պատարագով ամբողջացրեց կրթօջախի երգչախումը: Աշակերտները լավատեսական ակորդով ամփոփեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումը` վառ պահելով այն միտքը, որ հայերը կան, պիտի լինեն ու դեռ շատանան: 

ՀԱՍՑԵ` Հայաստան, Երևան, Անդրանիկի փող. (նախկին Բ-2 զանգվածի տարածքում)
(Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան Երևանում) 
ՀԵՌԱԽՈՍ`  +374-10-720221

четверг, 23 апреля 2015 г.

Անմահ նվիրյալները... միջոցառում Ս. Շահումյանի անվան N1 դպրոցում


Այն, ինչ մենք գիտենք, սահմանափակ է, իսկ այն, ինչ չգիտենք` անվերջանալի։ 
Այն անձը, ով ձգտում է նվաճել իմացության սահմանները, նա կյանքի փոթորկուն օվկիանում նվաճում է իր հաստատուն տեղը. այդ իմացության աշխարհը 1928 թվականից հազարավոր աշակերտներին ուղղորդելու ճանապարհն է որդեգրել Երևանի Ստեփան Շահումյանի անվան համար 1 դպրոցը:
Պատահական չէ, որ իր յոթ զավակների կրթության ոչ դյուրին գործը Շահումյանի անվան դպրոցին էր վստահել նաև հայ ազգի մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը: 
Լավագույն ավանդույթները ոչ միայն պահպանվում, այլև զարգանում ու հարստանում են նոր ու հիշարժան էջերով: 
Ուշագրավ էր նաև Ստեփան Շահումյանի անվան համար թիվ 1 դպրոցի յուրօրինակ անդրադարձը ցեղասպանություն վերապրած, բայց մինչև օրս իր անհատականությունը վառ պահող հայի պատմությանը: 
Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի միջացառման գլխավոր հերոսը մարտիրոսվող հայն էր` հպարտ ու առաքինի, պատրաստ նահատակվելու հանուն հավատի: 
Ցեղասպանության 100-ամյակը սոսկ տարելից չէ, այն մի ամբողջ ազգի անցյալի ու ապագայի շաղկապման հանգրվան է: 
2015թ-ն այն պատվանդանն է, որի վրա պիտի կանգնի մեր ապագա պահանջատիրական պայքարը։ 
Աշխարհի ջրերը ուր էլ որ ցրվեն, ուր էլ հոսեն, միևնույն է, միանալու են և հանդիպելու օվկիանոսում։ Այս կերպ էլ համայն հայությունը մի օր համախմբվելու և միանալու է` կերտելով իր լուսավոր գալիքը: 
Նկարները՝ այստեղ
Հեռ.` +374-10-533223 , +374-10-531522

среда, 8 апреля 2015 г.

Վարսահարդարների պատրաստում - ֆրանս հայկական ուս. կենտրոն


Արհեստը կյանքի բոլոր բնագավառներում մարդկության կողմից մշտապես եղել է պահանջարկված ու գնահատված.
Աշխատաշուկան այսօր էլ մասնագիտական և արհեստագործական կրթությամբ կադրերի լուրջ պահանջարկ է ներկայացնում.
Ոլորտում նոր խոսք ու որակ բերելու նկատառումով 2001թ-ից հայ-ֆրանսիական համատեղ գործակցության արդյունքում հիմնադրվեց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը` դառնալով Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքարերից մեկը:

 Նորաձևության միտումներին համաքայլ նոր պահանջներ են առաջադրվում հատկապես վարսահարդարման և հագուստի մոդելավորման ոլորտներում. Գործատուն նախապատվությունը տալիս է պրակտիկ գիտելիքներով ու հմտություններով, արդի պահանջներին համապատասխան կրթությամբ շրջանավարտներին, ովքեր  տիրապետում են  մասնագիտությանը ոչ միայն թեորիապես այլև գործանականորեն. Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի վարսահարդարման լաբորատորիան ուսանողներին մասնգիտությունն անմիջական յուրացնելու լավագույն հնարավորություն է տալիս:
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը ուսուցումն իրականացնում է հիմնական և միջնակարգ կրթության հիմքի վրա` պատրաստելով ատամնատեխնիկներ, խոհարարներ, հագուստի նախագծող-մոդելավորողներ, վարսահարդարներ: Ֆրանս հայկական սերտ համագործակցության, նյութատեխնիկական հարուստ բազայի և պարբերաբար վերապատրաստվող դասախոսների շնորհիվ կենտրոնը հայաստանյան մասնագիտական կրթության ոլորտում նոր հեղաշրջում իրականացրեց` մասնագետ-կադրերի պատրաստման գործը տեղափոխելով որակական նոր հարթություն:
Ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու գործիքները ֆրանս հայկական մասնագիտական ուսումնական  կենտրոնը տրամադրում է անվճար:
Բացառիկ հնարավորություններ են ստեղծված նաև գործատուների հետ անիջական շփվելու և աշխատանքային հուսալի հեռանկար ձևավորելու առումով:
Իրականացվում են նաև կարճաժամկետ դասընթացներ տարբեր տարիքի և նախասիրությունների մարդկանց համար:
ֆրանս հայկական մասնագիտական ուսումնական  կենտրոնաշխատաշուկայում ընդգրկվելու և կայանալու ձեր լավագույն հնարավորությունը:

հեռ.՝ 57-85-33, (094)92-35-40










Ատամնատեխնիկների պատրաստում - ֆրանս հայկական ուս. կենտրոն




Արհեստը կյանքի բոլոր բնագավառներում մարդկության կողմից մշտապես եղել է պահանջարկված ու գնահատված.
Աշխատաշուկան այսօր էլ մասնագիտական և արհեստագործական կրթությամբ կադրերի լուրջ պահանջարկ է ներկայացնում.
Ոլորտում նոր խոսք ու որակ բերելու նկատառումով 2001թ-ից հայ-ֆրանսիական համատեղ գործակցության արդյունքում հիմնադրվեց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը` դառնալով Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքարերից մեկը:

 Ստոմատոլոգիայի ոլորտը աշխարհում թերևս ամենաարագ զարգացող և կատարելագործվող ճյուղերից է. բնագավառում, սակայն, խիստ անհրաժեշտություն է նկատվում ատամնատեխնիկ մասնագիտությամբ որակյալ կադրերի, ովքեր ունեն կայուն գիտելիքներ և աշխատանքային անհրաժեշտ հմտություններ: Առաջնորդվելով աշխատաշուկայի պահանջներով և մասնագետների պատրաստման համաշխարհային փորձով՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի շրջանավարտները պահանջարկված են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի գործատուների կողմից:
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը ուսուցումն իրականացնում է հիմնական և միջնակարգ կրթության հիմքի վրա` պատրաստելով ատամնատեխնիկներ, խոհարարներ, հագուստի նախագծող-մոդելավորողներ, վարսահարդարներ: Ֆրանս հայկական սերտ համագործակցության, նյութատեխնիկական հարուստ բազայի և պարբերաբար վերապատրաստվող դասախոսների շնորհիվ կենտրոնը հայաստանյան մասնագիտական կրթության ոլորտում նոր հեղաշրջում իրականացրեց` մասնագետ-կադրերի պատրաստման գործը տեղափոխելով որակական նոր հարթություն:
Ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու գործիքները ֆրանս հայկական մասնագիտական ուսումնական  կենտրոնը տրամադրում է անվճար:
Բացառիկ հնարավորություններ են ստեղծված նաև գործատուների հետ անիջական շփվելու և աշխատանքային հուսալի հեռանկար ձևավորելու առումով:
Իրականացվում են նաև կարճաժամկետ դասընթացներ տարբեր տարիքի և նախասիրությունների մարդկանց համար:
















ֆրանս հայկական մասնագիտական ուսումնական  կենտրոն.  աշխատաշուկայում ընդգրկվելու և կայանալու ձեր լավագույն հնարավորությունը:
հեռ.՝ 57-85-33, (094)92-35-40

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...