Ցանկանու՞մ եք ունենալ ձեր կազմակերպության գործունեությունը ներկայացնող հետաքրքիր տեսաֆիլմ, հաղորդում կամ ցանկացած բնույթի գովազդային հոլովակ՝ վստահեք մեր պրոֆեսիոնալիզմին:
Տեղեկությունների համար զանգահարել (091,098)45 98 88
Մի մոմ եմ վառում ու հղում աղոթք, Որ խաղաղություն լինի իմ երկրին, Որ մի մոլորված ու մի կույր պարկուճ Երբեք չգտնի մեր հայ զինվորին:
Քառօրյա պատերազմի հերոսների հիշատակը անմահացնող հուշահամալիրի կառուցման համար սկսվել է դրամահավաք:Կարծում ենք` կլինեն բարեգործներ,ովքեր ցանկություն կունենան իրենց ներդրումն ունենալ այս բարի գործում: Ցանկացողները կարող են զանգահարել ( 091) 20-23-86
ՍԵՐ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ խորագիրը կրող բարեգործական համերգ
Queen of dance sport studioԱրցախի << Մշակույթի և երիտասարդության պալատում >> <<Պարերի և սպորտային պարերի համահայկական խորհրդի >> կողմից հուլիսի մեկին կազմակերպված <<ՍԵՐ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ>> խորագրով բարեգործական համերգին մասնակցում էր նաև Queen of dance sport studio-ն :Բարեգործական համերգի ողջ հասույթը փոխանցվեց <<Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն>> ՊՈԱԿ –ի տնօրենին:Queen of dance sport studio-ի կողմից ևս տրամադրվեց դրամական օգնություն: https://web.facebook.com/pg/Davit.TV/photos/?tab=album&album_id=1733017993412410
Հունիսի մեկըընդունված է ամբողջ աշխարհում,որպեսերեխաներիպաշտպանությանմիջազգային օր :Ամռան
այդ գեղեցիկ օրը մեծ շուքով են նշում թե՝ քաղաքներում,թե գյուղերում: Մանուկների ծափ
ու ծիծաղով ,երգ ու պարով է լցվումբոլորիսսրտերը:Այսպիսիմի գեղեցիկ միջոցառմանմասնակցեցինք ` մենք
Ազատավան գյուղում:
Օրը լեցուն էրբազումգունագեղ անակնկալներով, որը
կազմակերպել էր Ազատավան գյուղի համայնքապետՊետիկ Ղազարյանը, իր աշխատակազմի օգնությամբ: Գյուղի կենտրոնը զարդարված
էր գունագեղփուչիկներով: Տոնական մթնոլորտ էր տիրում համայնքում ,երեխաներընկարում էին արև,կապույտ երկինք ,ծաղիկներ ,որը
մեզ պարտավորեցնում է պաշտպանել երեխաների անհոգ մանկությունը ,խաղաղությունը, մեր
երկրում և ամբողջ աշխարհում:
Այնտեղ, ուր չկա աղոթք, չի կարող լինել նաև հոգու տոկունություն: Հազարամյակներ շարունակ հավատի զորությամբ ապրող ու արարող ժողովուրդը նույն ընթացքով էլ պետք է շարունակի իր երթը: Եվ այսօր դժվար է Հայաստանում գտնել մի անկյուն, որտեղ չկա եկեղեցի ու խաչքար: Սա մի ողջ ժողովրդի սրտից բխող ամենօրյա, չդադարող երկրպագություն է առ Աստված: Ամեն նոր կառուցվող եկեղեցի առավել զորավոր է դարձնում այն հավատը, որով կանգուն է մնացել հայը: Պատահական չէ, որ օտարները մեզ ճանաչում են հավատով որպես ավանդապաշտ ու խաչապաշտ, բնույթով՝ստեղծարար ու տաղանդավոր, գործով՝ արարող ու շինարար ազգի…Դեռևս 180 տարի առաջ Խոյ գավառից եկած մի խումբ գաղթական հայեր ստեղծեցին Ազատավան գյուղը,որտեղ ապրեցին, եկեղեցի կառուցեցին:Սակայն խորհրդայնային տարիներին այն ամբողջովին ավերվեց :Իսկ այսօր չնայած բազում դժվարությունների Ազատավանն նորովի ծաղկում է ապրում և այսօր արդեն գյուղում Սուրբ Մարիամ եկեղեցու հիմքի օծման արարողություն է:
«Միասնությունը սարեր շուռ կտա» Եկեղեցու վերակառուցման գաղափարը համայնքի ղեկավար Պետիկ Ղազարյանինն էր,իսկ ցանկացած լավ գործ իր շուրջն է համախմբում գաղափարակիցների:
Եկեղեցու հիմնաքարի օծման արարողությանը ներկա էին Արարատյան թեմի հոգևոր սպասավոր Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Մխչյան գյուղի հոգևոր հովիվ ՏերՄիքաել քահանա Նուրիջանյանը, Դալար և Ազատավան համայնքների հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը և բարերարներ,ովքեր իրենց լուման ունեին այս սուրբ գործում:
Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ ՝ «Բեյրութահայ գրող, հրապարակախոս, պատմաբան Լևոն Վարդանի անձնական գրադարանի բացման արարողությունը» , որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը;
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նախևառաջ շնորհավորեց համալսարանի ուսանողներին, արևմտահայ գրականությունը և պատմությունը ուսումնասիրողներին նման հարուստ ժառանգությունը Հայրենիքում ընթերցելու, հետազոտելու հնարավորության համար: «Սա պատմական իրողություն է: Երկար դեգերումներից հետ Լևոն Վարդանը «վերադարձավ» Հայաստան իր աշխատությունների ու գրքերի տեսքով: Ծնվեց Հալեպում, ապրեց, կրթվեց Լիբանանում, և ամենից առաջ եղավ մանկավարժ ու ուսուցիչ, թողեց իր մնայուն հետքը: Նա իր պատմագիտական ուսումնասիրությունների մեծ մասը նվիրեց մեր ամենամեծ ցավին՝ Ցեղասպանությանը: Լևոն Վարդանի ժառանգության տեղափոխումը Հայաստան՝ նրա ընտանիքի մեծ նվերն է մեզ բոլորիս», -նշեց Սփյուռքի նախարարը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց ուսանողներին կարդալ մեծանուն գրողի և՛ պատմագիտական, և՛ գեղարվեստական ստեղծագործությունները: «Գիրքն ամենաթանկ արժեքն է, այն թող դառնա ձեր ընկերը, ուղեկիցը, ապագայի ճանապարհ հարթողը: Հուսամ՝ այս կարևոր գրքերը դուք հաճույքով կընթերցեք, և հույս ունեմ նաև, որ դրանք մոտ ապագայում կթվայնացվեն», - ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը օրն համարեց հիշարժան համալսարանի համար և շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը Լևոն Վարդանի գրական ժառանգությունը Բեյրութից Երևան տեղափոխելու հարցում ցուցաբերած օժանդակության համար: «Գրադարանը բաց և հասանելի է յուրաքանչյուրի համար, ով կցանկանա գալ և ծանոթանալ բեյրութահայ գրողի ժառանգությանը: Մենք այս ձևով նպատակ ունենք նաև հանրահռչակել Լևոն Վարդան հեղինակին, պատմաբանին, անհատին», -նշեց Սուրեն Օհանյանը:
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը ընդգծեց, որ գրողի գրական արխիվի հետ Հայաստան է տեղափոխվել նաև Սփյուռքի գրական աշխարհի մի մասիկը:
Ելույթ ունեցավ նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:
«Լևոն Վարդանի գրական ժառանգությունը» զեկուցմամբ հանդես եկավ ԵՄՀ հենակետային վարժարանի փոխտնօրեն Սիրարփի Դավթյան:
Այնուհետև վարժարանի սիրիահայ աշակերտներ Սարգիս Գաթրճեանը և Լառա Պաթրոնյանը ընթերցեցին հատվածներ գրողի ստեղծագործություններից:
Մայիսի 21-ի և 22-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի լողավազանում անցկացվել է ջրագնդակի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ORWR Երևան, արմադա, ատլանտա, դելֆին, տիտան և նեպտուն թիմերը:Մրցարշավը ընթացել է թեժ և երկրպագուների բարձր ծափողջյունների ներքո: Առաջին տեղը զբաղեցրել է ORWP Երևան, երկրորդ տեղը`արմադա և երրորդ տեղը` ատլանտա թիմերը:Հայաստանի առաջնության լավագույն պաշտպան է ճանաչվել հաղթող ORWP Երևան թիմի մարզիկ Ռաֆայել Անտոնյանը, լավագույն հարձակվող՝ Արմադա թիմի մարզիկ Հրաչ Մարգարյանը, իսկ լավագույն դարպասապահ՝ Տիտան թիմից Սարեն Վարդանյանը: Մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը և մարզիկները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով, իսկ մյուս թիմերի մասնակիցները՝ կրծքանշաններով: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը կարևորել է Հայաստանի առաջնության դերը, որի արդյունքում տարեցտարի երիտասարդների մարզական աճն ավելի ակնառու է դառնում: Անդրադառնալով առկա խնդիրներին` նա նաև նշել է, որ լողավազան չունենալու պատճառով աշխատանքները հաճախ են տուժում, հարցի կարգավորման առումով անհրաժեշտ են հովանավորներ և աջակիցներ: Այդուհանդերձ, հավաքականի մարզիչը հավելել է, որ չնայած առկա խոչընդոտներին`Հայաստանի հավաքականը պատրաստվում է մասնակցել շուտով Մոսկվայում կայանալիք ջրագնդակի միջազգային մրցույթին: