воскресенье, 26 февраля 2012 г.

Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան

Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը կատարում է նոր ուսումնական տարվա ընդունելություն:
Ուսաման մատչելի վճար
Երաշխավորված որակյալ կրթություն և
Պետական դիպլոմ:
Դիմորդների համար մարտի մեկից կազմակերպվում են անվճար դասընթացներ՝ միասնական քննություններին պատրաստելու համար:
Ճանապարհ դեպի որակյալ գիտելիքներ:

Ֆինանսներ 161.000 դրամ
Իրավագիտություն 207.000 դրամ
Հոգեբանություն 161.000 դրամ
Միջազգային հարաբերություններ 207.000 դրամ
Մանկավարժություն և մեթոդիկա 161.000 դրամ
Ճանապարհ դեպի որակյալ գիտելիքներ:
 Հեռ. 56 91 61       56 91 63

среда, 22 февраля 2012 г.

«Վարդանանք» կրթահամալիր


Վարդանանց հերոսամարտը խոհի ու մաքառման նոր հուներ բացեց հայոց պատմության անդաստանում ` հավաստեց հայ ժողովրդի կապվածությունը քրիստոնեական հավատի արժեքներին: Վարդանանց ոգին այսօր էլ կենդանի է մեր մեջ, հաղորդակից է մեր գոյությանն ու մեր կյանքին:  Ազգի ամենամեծ հաղթանակի օրվա առթիվ ուշագրավ էր «Վարդանանք» կրթահամալիրում կազմակերպված միջոցառումը, որն իր շրջանակներում էր ներառել աշակերտներին, նրանց ծնողներին և մանկավարժներին: Միջոցառումն ինքնատիպ բնույթ ուներ, այն իրականացվում էր առանձին դասերի տեսքով, որը մանկավարժների փոխարեն այս անգամ վարում էին հենց աշակերտների ծնողները: 
 
 «Վարդանանք» կրթահամալիրում մեծ ուշադրություն է դարձվում ընտանիք-դպրոց  համագործակցությանը, որի շնորհիվ կրթության և դաստիարակության ընթացքը դառնում է առավել նպատակային և արդյունավետ: Աշակերտների ծնողները պատրաստել էին ուշագրավ դասեր` քաղված Ավարայրի ճակատամարտի պատմական դրվագներից` զուգակցել այս ամենը հետաքրքիր դիդակտիկ նյութերով, որոնք նաև ներկայացվել  էին օրվա խորհուրդը բնորոշող ցուցահանդեսում: Ծնողները հնարավորություն ունեցան ականատեսը լինելու «Վարդանանք» կրթահամալիրում տարվող հետևողական աշխատանքներին, որոնց արդյունքում աշակերտները դասին կարողանում են ներկայանալ ինքնավստահ և դրսևորել ստեղծագործական մոտեցում:  Տոնի խորհուրդը տարբեր դասարաններում ուրույն դրսևորում էր ստացել: Աշակերտները Վարդանանց հերոսամարտը ներկայացնում էին երգի ու ասմունքի, թատերական բեմականացման, նկարչության և տիկնիկային ներկայացման միջոցով:
Գիտելիքների ինքնատիպ ստուգատես էր նաև Վարդանանք կրթահամալիրում կազմակերպված ինտելեկտուալ  խաղ-մրցույթը, որտեղ գնահատողը կրկին ծնողներն էին: Սաները համակողմանի տեղեկացված էին տոնի խորհրդին, պատմական ժամանակաշրջանին և բախտորոշիչ ճակատամարտի ազգափրկիչ նշանակությանը: Մրցակից թիմերը դրսևորեցին մտքի ճկունություն և հավասարապես լավագույնը ճանաչվեցին ծնողական ժյուրիի կողմից, առավել ակտիվ աշակերտները արժանացան նաև պատվոգրերի: Վարդանանց տոնին նվիրված միջոցառման հանդիսավոր ակկորդը Վարդանանք կրթահամալիրում` պարային  շքեղ բեմադրությունն էր, որին մասնակցում էր աշակերտական ողջ համակազմը:
Վարդանանց տոնի առթիվ «Վարդանանք» կրթահամալիրում աշակերտների ծնողներին սպասվում էր հերթական անակնկալը` Ազգային ավանդական Ղափաման, որի պատրաստմանը մասնակցել էին նաև կրթօջախի փոքրիկ սաները:
 «Վարդանանք» կրթահամալիրում իրականացվող հետևողական և նպատակասլաց գործելաոճի արդյունքում նոր սերունդը յուրացնում է համակողմանի և ներդաշնակ գիտելիքներ, կրողն ու շարունակողը դառնում հայոց ազգային ավանդույթների, ժառանգում մեր ազգի մեծերի ավանդած պատգամները և պատվախնդրորեն հանձն առնում դրանք դարերին թողնելու առաքելությունը:



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO

среда, 15 февраля 2012 г.

Microsoft Armenia "Բացահայտիր վիրտուալ աշխարհը...ապահով"


Համացանցը անեզր աշխարհ է, որը հեղաշրջող դեր ունեցավ մարդկության պատմության մեջ: Այս վիրտուալ դաշտում մարդիկ շփման և իրազեկման նոր հնարավորություններ են ձեռք բերում, սակայն հաճախ հանդիպում վտանգների, որոնց դեմ պայքարելու կարևոր նախապայմանը տեղեկացված լինելն է: Այս առումով ապահով համացանցի միջազգային օրվա կապակցությամբ «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի և Վորլդ Վիժն Հայաստանի ''Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը'' ծրագրի շրջանակներում կազմակերպվեց միջոցառում, որը կրում էր «Բացահայտիր վիրտուալ աշխարհը... ապահով» խորագիրը:

Միջոցառումը կայացավ Անի հյուրանոցում: ՀՀ ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, «Մայքրոսոֆթ Ար Էյ» կազմակերպության, Վորլդ Վիժն Հայաստանի և Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր` միասնական ուժերով առավել բարձրացնելու ինտերնետից օգտվողների իրազեկվածությունը` այս կերպ նաև կանխելու սպառնացող վտանգները: Այնուհետև` համագործակից չորս կազմակերպությունների ղեկավարները մամլո ասուլիսի ժամանակ պատասխանեցին լրագրողների հարցերին, որին հաջորդեց կլոր սեղան քննարկումը և http://www.safeinternet.am/ կայքի շնորհանդեսը` կրթության և ՏՏ ոլորտի, ոստիկանության, երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության համատեղ միջոցառումը, նվիրված անվտանգ ինտերնետի միջազգային օրվան, շարունակվեց «Համացանցից անվտանգ օգտվելու միջոցներ» թեմայով բաց քննարկմամբ և «Անվտանգ համացանց» թեմայով աշակերտական բանավեճով:
Օրակարգի հաջորդ մասում ամփոփվեցին «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի նախապես հայտարարած «Համացանցը և ես» և «Համացանցի օգտագործման կանոններն ինձ համար» թեմաներով մրցույթների արդյունքերը, որին հաջորդեց մրցանակաբաշխության արարողությունը: Աշակերտների կողմից ներկայացված շուրջ 60 տեսանյութերից լավագույնները արժանացան մրցանակների:
Մայքրոսոֆթ և և Վորլդ Վիժն կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունը միտված էր դպրոցահասակ երեխաներին ներգրավվելու տեղեկատվական ոլորտ, ուսուցանելու ինտերնետից անվտանգ օգտվելու կանոնները:
Ինտերնետը անվտանգ ու արդյունավետ օգտագործելու առումով Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում համաշխարհային առաջատար «Microsoft»-ի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագիրը տարաբնույթ ձեռնարկներով մշտապես ուղղորդում և իրազեկում է հանրությանը:
Համացանցը ժամանակակից կյանքի անբաժանելի ուղեկիցն է. պետք է կարողանանք ապահով բացահայտել վիրտուալ աշխարհը և արդյունավետ ներդաշնակել այն իրական կյանքին:



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO

"Microsoft" «Նորարար ուսուցիչներ» ֆորում 2012թ.


Ժամանակակից աշխարհում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները հեղաշրջող դերակատարությամբ վերափոխեցին մարդկային կյանքը, կրթության ոլորտի առջև ևս ծառացավ կարևոր մարտահրավեր` քայլել ժամանակին համընթաց, ապահովել աշակերտակենտրոն ուսուցում` կիրառելով դարի նորագույն հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հնարավորությունները: Այս առումով մեր երկրում իրենց ներուժն ու հնարավորությունները մեկտեղեցին պետական և միջազգային երկու խոշոր կառույցներ` կրթության և գիտության նախարարությունը և «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: Կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարների համագործակցության արդյունքում ամեն տարի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանականերում իրականացվում է «Նորարար ուսուցիչներ» ֆորումը: Այս տարի մրցույթի գործընկերն էր նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

«Մայքրոսոֆթ»-ի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանականերում իրականացված «Նորարար ուսուցիչներ» ֆորումին մասնակցում են ոչ միայն Երևանի, այլև՝ մարզերի ուսուցիչները: Այս տարի ներկայացվել է 41 նախագիծ, որոնցից 13-ն անցել է եզրափակիչ փուլ: 

«Մայքրոսոֆթ»-ի Ինովացիոն կենտրոնում կայացած նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցանակները սահմանվել էին հետևյալ անվանակարգերում` գլխավոր մրցանակ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար նախատեսված մրցանակներ, հատուկ մրցանակ և խրախուսական պարգևներ:
Գլխավոր մրցանակակիրը իր աշխատանքը կներկայացնի մարտին Լիսաբոնում կայանալիք Մայքրոսոֆթի եվրոպական «Գործընկերներ ուսման ոլորտում» ֆորումին:
Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանականերում իրականացված «Նորարար ուսուցիչներ» Ֆորումը հիմնականում նվիրված է այն խնդրին, թե ինչքանով են տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործվում կրթական ծրագրերում, քանի որ դրանց կիրառման դերն ու նշանակությունը ցանակացած ոլորտում արդյունավետության հասնելու կարևոր գործոն է:
Նորարարական գաղափարների կիրառման շնորհիվ` կրթական հարթակի հիմքերն առավել ամուր կլինեն, պարզապես հարկավոր է գրագետ մոտեցում, համապատասխան ծրագրեր, որոնք ոչ միայն արդյունավետ և հետաքրքին կդարձնեն դասը, այլև ուսուցչին կմղեն ինքնակատարելագործման: Այս առումով «Մայքրոսոֆթ»-ի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի առաքելությունը մեր երկրում անգնահատելի է` ժամանակին համաքայլ զարգացում` դեպի խոստումնալից ապագա:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO

понедельник, 13 февраля 2012 г.

«ԳՈՒՉՈ» ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ



Երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացման կարևոր նախապայմանը նրա երևակայությունը զարգացնելն է, ստեղծագործական մտածողության ձևավորումը:  Այս առումով ուշագրավ քայլ էր  «Գուչո» դպրոցական պարագաների և մանկական ստեղծագործական ապրանքների խանութ սրահին կից  «Գուչո» մանկական զարգացման  կենտրոնի բացումը: Նպատակը` հինգ տարեկանից բարձր երեխաներին գեղագիտական միջավայր ներգրավվելն է, տրամաբանության կատարելագործումն ու հետաքրքիր ժամանցի ապահովումը:
«Գուչո» մանկական զարգացման կենտրոնում ձեր երեխաները կպատրաստեն զանազան իրեր, որոնց համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները անվճար կտարամադրվեն «Գուչո»  խանութ սրահի կողմից: Իրենց որակական հատկանիշներով հայտնի իսպանական և ռուսական ստեղծագործական իրերի համակցման արդյունքում ստացված աշխատանքները կտրամադրվեն ձեր երեխաներին` լինելով բացառիկ և արժեքավոր նվեր ձեր կամ ձեր մտերիմների համար: 

Այս ինքնատիպ մտահղացումները  հրաշալի կերպով կզարդարեն նաև ձեր տան ինտերիերը` երեխայի մեջ բարձրացնելով գնահատված լինելու զգացումն ու մշտապես կատարելագործվելու ձգտումը:   

Ի դեպ ստեղծագործական կենտրոնը նախատեսել է պարբերաբար անցկացնել մրցույթներ, որտեղ հաղթող  երեխաները կպարգևատրվեն նվերներով: Այնպես որ, եթե ցանկանում եք ձեր երեխայի մեջ ձևավորել վառ անհատականություն և գեղեցիկի հանդեպ յուրովի  ընկալում, ապա «Գուչո» մանկական զարգացման կենտրոնը պատրաստ է սիրով ընդունել և գեղեցիկի աշխարհ ուղեկցել ձեր երեխաներին: Այստեղ կազմակերպվող վարպետության դասերը տարբեր թեմատիկաներով, հնարավորություն կտան երեխային կողմնորոշվելու, թե արվեստի որ ոլորտն է առավել հարազատ իր անհատականությանը: Բացահայտելով իր ընդունակությունները ստեղծագործելու ճանապարհով երեխան սիրով և պատասխանատվությամբ կվերաբերվի կյանքին, կդրսևորի իր անձնային լավագույն որակները:
«Գուչո» մանկական զարգացման կենտրոնում դուք կապահովեք ձեր երեխայի հաճելի և արդյունավետ ժամանցը: Հիշեք, որ յուրաքանչյուր երեխա օժտված է անսահման հնարավորություններով.  Հարկավոր է նրանց ինքնաբացահայտման հնարավորություն տալ և նրանք կփայլեն իրենց ողջ կատարելությամբ:
«Գուչո»-Պարգևեք Ձեր երեխաներին ստեղծագործելու հաճույքը:

ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ 150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ


Հայոց բանակը մեր ազգային հարստությունն է` անկախության պատվարն ու հաղթանակի դրոշըՀայաստանի զինված ուժերի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը Հայաստանում և Արցախում վերստին հաստատումն էր այն գաղափարի, որ հայոց միասնական ոգու և հավաքական ուժի ծնունդը մեր ազգային բանակն է: Տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների կազմում ուշագրավ էր Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցում կազմակերպված հուշ-ցերեկույթը: Դպրոցը տոնին երկար էր պատրաստվել, այդ մասին խոսում էին միջանցիկ սրահներում փակցված դիդակտիկ նյութերն ու դահլիճում փակցված պաստառները: Միջոցառմանը ներկա էին Արցախյան հերոսամարտի քաջ հայորդիներ, կրթության և գիտության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը և հյուրեր տարբեր ոլորտներից: Դահլիճը հերոսական հոգով էր համակված: Փողային նվագախմբի խրոխտ հնչյունները հայոց հաղթական ոգու զորությունն էին փոխանցում ներկաներին: Միջոցառումն ազդարարավեց Թովմա քահանայի օրհնությամբ, ուղղված հատկապես հայ ռազմիկներին, ովքեր պահում են մեր երկրի սահմանները: Չմոռացվեցին նաև  հայոց անկախության համար իրենց կյանքը ներդրած և հայրենքի պաշտպանության ակունքներում կանգնած նվիրյյալները:
 Անկախ ՀՀ օրհներգը , որպես անկախության խորհրդանիշ ներկաներին կրկին անգամ հորդորեց, որ ազատ անկախ հայրենիքի  ժառանգորդներն են և պետք է պատվախնդրորեն պահեն մեր ազգային արժեքները: Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի աշակերտները հայոց հաղթական ոգու զորությունը հիշատակեցին դեռևս հայկյան շրջանից: Իմացիալ մահ հանուն ազգային տեսակի պահպանման: Այո հայը դարեր է անցել շնորհիվ իր արիական ոգու, ընկել է սակայն երբեք չի ծնել և օրհասական պահերին անասելի հզորությամբ համակված համախմբվել է` գիտակցելով, որ ուժն է ծնում իրավունք
 Արցախյան հերոսամարտը ասես հայոց ոգու փորձությունն էր: Այն մոլեգնեց իր մեջ առնելով քաջ հայորդիներին, որոնցից շատերը դեռ կենդանության օրոք լեգենդ դարձան, իսկ ոմանք էլ թեև անդին աշխարհում, բայց շարունակում են զավակներ կրթել` իրենց հերոսական ոգու հավերժ ճախրանքով: Հայոց հոգու փորձության արդյունքում ծնվեց մեր ազգային բանակը` հպարտությունն ու զորեղ պատվարը մեր ժողովրդի:
Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցում կայացած միջոցառումն ասես հայրենասիրական ինքնատիպ մի դաս էր, որն արժանացավ ներկաների հոտնկայս և բուռն ծափողջուններին:
Նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով դաստիարակելու և  ազգային ոգով կրթելու առաքելությունը պատշաճ իրագործելու համար կրթօջախի տնօրեն Մանիկ Հայրապետյանը և ռազմագիտության ուսուցչուհի Մելանյա Մաիլյանը արժանացան  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագրին:  
Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցը բազմիցս է հանրությանը ներկայացել օրինակելի միջոցառումներով, որոնք որպես լուսավոր էջեր համալրում և հարստացնում են դպրոցի բովանդակ տարեգրությունը:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...