среда, 15 февраля 2012 г.

"Microsoft" «Նորարար ուսուցիչներ» ֆորում 2012թ.


Ժամանակակից աշխարհում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները հեղաշրջող դերակատարությամբ վերափոխեցին մարդկային կյանքը, կրթության ոլորտի առջև ևս ծառացավ կարևոր մարտահրավեր` քայլել ժամանակին համընթաց, ապահովել աշակերտակենտրոն ուսուցում` կիրառելով դարի նորագույն հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հնարավորությունները: Այս առումով մեր երկրում իրենց ներուժն ու հնարավորությունները մեկտեղեցին պետական և միջազգային երկու խոշոր կառույցներ` կրթության և գիտության նախարարությունը և «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: Կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարների համագործակցության արդյունքում ամեն տարի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանականերում իրականացվում է «Նորարար ուսուցիչներ» ֆորումը: Այս տարի մրցույթի գործընկերն էր նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

«Մայքրոսոֆթ»-ի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանականերում իրականացված «Նորարար ուսուցիչներ» ֆորումին մասնակցում են ոչ միայն Երևանի, այլև՝ մարզերի ուսուցիչները: Այս տարի ներկայացվել է 41 նախագիծ, որոնցից 13-ն անցել է եզրափակիչ փուլ: 

«Մայքրոսոֆթ»-ի Ինովացիոն կենտրոնում կայացած նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցանակները սահմանվել էին հետևյալ անվանակարգերում` գլխավոր մրցանակ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար նախատեսված մրցանակներ, հատուկ մրցանակ և խրախուսական պարգևներ:
Գլխավոր մրցանակակիրը իր աշխատանքը կներկայացնի մարտին Լիսաբոնում կայանալիք Մայքրոսոֆթի եվրոպական «Գործընկերներ ուսման ոլորտում» ֆորումին:
Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանականերում իրականացված «Նորարար ուսուցիչներ» Ֆորումը հիմնականում նվիրված է այն խնդրին, թե ինչքանով են տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործվում կրթական ծրագրերում, քանի որ դրանց կիրառման դերն ու նշանակությունը ցանակացած ոլորտում արդյունավետության հասնելու կարևոր գործոն է:
Նորարարական գաղափարների կիրառման շնորհիվ` կրթական հարթակի հիմքերն առավել ամուր կլինեն, պարզապես հարկավոր է գրագետ մոտեցում, համապատասխան ծրագրեր, որոնք ոչ միայն արդյունավետ և հետաքրքին կդարձնեն դասը, այլև ուսուցչին կմղեն ինքնակատարելագործման: Այս առումով «Մայքրոսոֆթ»-ի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի առաքելությունը մեր երկրում անգնահատելի է` ժամանակին համաքայլ զարգացում` դեպի խոստումնալից ապագա:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...