Վարդանանց հերոսամարտը խոհի ու մաքառման նոր հուներ բացեց հայոց պատմության անդաստանում ` հավաստեց հայ ժողովրդի կապվածությունը քրիստոնեական հավատի արժեքներին: Վարդանանց ոգին այսօր էլ կենդանի է մեր մեջ, հաղորդակից է մեր գոյությանն ու մեր կյանքին: Ազգի ամենամեծ հաղթանակի օրվա առթիվ ուշագրավ էր «Վարդանանք» կրթահամալիրում կազմակերպված միջոցառումը, որն իր շրջանակներում էր ներառել աշակերտներին, նրանց ծնողներին և մանկավարժներին: Միջոցառումն ինքնատիպ բնույթ ուներ, այն իրականացվում էր առանձին դասերի տեսքով, որը մանկավարժների փոխարեն այս անգամ վարում էին հենց աշակերտների ծնողները:
Գիտելիքների ինքնատիպ ստուգատես էր նաև Վարդանանք կրթահամալիրում կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որտեղ գնահատողը կրկին ծնողներն էին: Սաները համակողմանի տեղեկացված էին տոնի խորհրդին, պատմական ժամանակաշրջանին և բախտորոշիչ ճակատամարտի ազգափրկիչ նշանակությանը: Մրցակից թիմերը դրսևորեցին մտքի ճկունություն և հավասարապես լավագույնը ճանաչվեցին ծնողական ժյուրիի կողմից, առավել ակտիվ աշակերտները արժանացան նաև պատվոգրերի: Վարդանանց տոնին նվիրված միջոցառման հանդիսավոր ակկորդը Վարդանանք կրթահամալիրում` պարային շքեղ բեմադրությունն էր, որին մասնակցում էր աշակերտական ողջ համակազմը:
Վարդանանց տոնի առթիվ «Վարդանանք» կրթահամալիրում աշակերտների ծնողներին սպասվում էր հերթական անակնկալը` Ազգային ավանդական Ղափաման, որի պատրաստմանը մասնակցել էին նաև կրթօջախի փոքրիկ սաները:
«Վարդանանք» կրթահամալիրում իրականացվող հետևողական և նպատակասլաց գործելաոճի արդյունքում նոր սերունդը յուրացնում է համակողմանի և ներդաշնակ գիտելիքներ, կրողն ու շարունակողը դառնում հայոց ազգային ավանդույթների, ժառանգում մեր ազգի մեծերի ավանդած պատգամները և պատվախնդրորեն հանձն առնում դրանք դարերին թողնելու առաքելությունը:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO