суббота, 22 июня 2013 г.

ARTSWEET "Արթսուիթ" - Հրուշակեղենի արտադրամաս

Թխվածքներն ու քաղցրավենիքը համեղ ու գեղեցիկ են դարձնում յուրաքանչյուրիս կյանքը, առավել ևս, երբ դրանք պատրաստված են սիրով, էկոլոգիապես մաքուր բնական հումքից և չեն վնասում մեր առողջությանը:
1990 թ-ին հիմնադրված «Արթսուիթ»  ընկերությունը տորթերի և թխվածքների արտադրության ոլորտի առջատարներից է: նրա ավելի քան 60 անուն արտադրատեսականին արդեն հասցրել է սիրվել ու գնահատվել հայ սպառողի կողմից:
«Արթսուիթ» -ը շուկայում տարբերվում է տորթերի ու թխվածքի ինչպես արտաքին գեղագիտական լուծումներով, այնպես էլ համային յուրահատկությամբ ու հաճախակի առաջարկվող նորույթներով։ Ընկերությունը ձգտում է միշտ հետևողական լինել հրուշակեղենի թարմության ու որակի հարցում, ինչը շատ կարևոր է հատկապես կրեմային արտադրանքի դեպքում.  հետևաբար տորթերի ու խմորեղենների իրացումը կազմակերպվում է միայն  «Արթսուիթ»-ի ֆիրմային խանութներում։
Մանկության աշխարհ Էքսպո 2013 –ին «Արթսուիթ» - ը հանրությանն էր ներկայացնում հրուշակեղենի իր լայն արտադրատեսականին և նորույթները:
Ընկերությունը ձգտում է մշտապես  համաքայլ շարժվել ժամանակի թելադրանքին. արդիական զարգացումներն ու նոր տեխնոլոգիաները շարունակաբար ներդնելով իր գործելաոճում՝ «Արթսուիթ» - ը իր այցելուներին է մատուցում լավագույնը:
Տորթերի թեմատիկ ձևավորմամբ աչքի ընկնող «Արթսուիթ» ընկերությունը «Մանկության աշխարհ» էքսպո ցուցահանդեսին ավանդաբար ներկայանում է տոնական մեծ տորթով, որն այս անգամ ևս իր շուրջն էր համախմբել մեծ ու փոքր այցելուների, ովքեր փաստում էին արտադրանքի թարմության, որակի ու հիանալի համի մասին:
«Արթսուիթ» ընկերությունը կարևոր տեղ է հատկացնում խմորեղենի բաղադրությանը, այն պետք է լինի ոչ միայն համեղ, այլև էկոլոգիապես մաքուր և չվնասի սպառողի առողջությանը:
Բոլորիս կողմից սիրված և ցանկալի «Արթսուիթ» - ի դեսերտը իր մեջ պարունակում է անհրաժեշտ միկրոէլեմենտների կազմ, որոնք լիարժեք յուրացվում է օրգանիզմի կողմից՝ բացառելով ավելորդ քաշի ավելացումը:
«Արթսուիթ» - ի անուշահամ տեսականին մատուցվում է ոչ միայն արվեստով, այլև արվեստագետների ձեռամբՏորթերի դիզայնի վրա աշխատում են պրոֆեսիոնալ նկարիչներ ու փորձառու մասնագետներ, ովքեր կյանքի են կոչում պատվիրատուի ցանկացած մտահղացում:
Սպառողի համար առավել մատչելի ու հասանելի լինելու նպատակով «Արթսուիթ» - ը հիմնեց նաև խանութ-սրճարան, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ճաշակել ոչ միայն ֆիրմային թխվածքի լայն տեսականին, այլև փորձառու խոհարարների կողմից պատրաստված պիցցաներ, սենդվիչներ, ժինգյալով հաց, աջարական խաչապուրի, ռուսական կարկանդակներ, նրբաբլիթներ և աղցանների լայն տեսականի։
Ուշագրավ են հատկապես «Արթսուիթ» - ի Հացցա սենդվիչի բուլկիները, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է ընկերության տնօրեն ՆաիրաԲալասանյանին: Հացցա բուլկիների շնորհիվ սենդվիչները ոչ միայն առավել համեղ ու ախորժալի են, այլև հասանելի սպառողների լայն շրջանակին:
«Արթսուիթ» - ի անուշահամ ու ախորժելի տեսականին կարող եք վայելել հենց սրճարանում պատրաստվող բալի, դեղձի, վարդի, հոնի և ազնվամորու բնական մրգահյութերի հետ միասին: «Արթսուիթ» - ի խանութ-սրճարանը, շնորհիվ գնային հասանելի պայմանների,  հարմարավետ վայր է հատկապես ընդմիջումների և լանչերի համար:
«Արթսուիթ»  – ոչ միայն համեղ, այլև առողջարար, ոչ միայն գեղեցիկ, այլև այսքան անուշ:
 Հեռ.` (+374-10) 20 22 25   Բջջ.` (+374-77) 20 22 25

"Ագնեսա" արտադրական ձեռնարկություն

Հագուստը ոչ միայն ընդգծում է մարդու ինքնատիպությունը, պատմում նրա բնավորության ու նախասիրությունների մասին, այլև ապահովում է մեր հարմարավետությունն ու տրամադրությունը ողջ օրվա ընթացքում:
Եվ որպեսզի հաճելին ու օգտակարը համատեղվեն, հարկավոր է, որ հագուստը լինի ոչ միայն գեղեցիկ ու հարմարավետ, այլև գործվածքը լինի էկոլոգիապես մաքուր բնական հումքից:
Ահա այս սկզբունքով է 1988թ-ից մեր հանրապետությունում ներկայանում "Ագնեսա" տրիկոտաժի արտադրությունը: Ավելի քան 100 անուն արտադրատեսակով ներկայացող ընկերությունը հանրությանն է առաջարկում տղամարդկանց, կանացի, մանկական հագուստների ու ներքնազգեստների լայն ընտրանի: Բոլոր մոդելների համար որպես հումք օգտագործվում է բարձրորակ, 100% բամբակից էկոլոգիապես մաքուր գործվածքեղեն:

Մանկության աշխարհ էքսպո 2013-ին "Ագնեսա" արտադրական ձեռնարկությունը   հանրությանն էր ներկայանում գործվածքեղենի որակյալ ու գնային առումով հասանելի տեսականու բազմազանությամբ:
Նախապատվությունը տալով տեղական արտադրանքին՝ դուք ոչ միայն կնպաստեք երկրի տնեսության զարգացմանը, այլև կտնտեսեք ձեր ընտանեկան բյուջեն քանի, որ "Ագնեսա" արտադրական ձեռնարկության գործվածքեղենը շուկայում մրցունակ է թե որակական և թե գնային առումով:
100 տոկոս բամբակի հումքով բարձրորակ տեսականին իսկապես համատեղում է հաճելին և օգտակարը:
"Ագնեսա" - Ձեր առողջության ու հարմարավետության մասին հոգալը մեր ամենօրյա աշխատանքն է: 

Գիտության փառատոն Օհանյան վարժարանում

Գիտության ու տեխնոլոգիաների 21-րդ դարաշրջանում, երբ կյանքի արագընթաց ռիթմը անգամ ժամանակին է մարտահրավեր նետում, դժվար է պատկերացնել կրթությունն առանց նորարար փոփոխությունների: Ավանդական կրթահամակարգն իր տեղն օրեցօր զիջում է գործնական դասերով ու նորարար տեխնոլոգիաներով հագեցած ուսումնական աշխատանքներին, որոնք զարգացնում են երեխայի միտքն ու ստեղծագործական կարողությունները՝ մղում նրան ինքնազարգացման ու ճշմարտության բացահայտման:
Ահա այս գործելաոճն է բնորոշում արդեն մեկ ու կես տասնամյակը բոլորած Օհանյան կրթահամալիրին, որի պատերի ներսում ձևավորվում է նոր տիպի քաղաքացին՝ զարգացած, ճկուն ու մշտապես կատարելության ձգտող
Ավանդույթի համաձայն Օհանյան կրթահամալիրն իր տարեկան աշխատանքները ներկայացնում է ինքնատիպ ստուգատեսով՝ Գիտության փառատոնով, որին ներկա են գտնվում ինչպես կրթության ոլորտի առաջավոր մասնագետներ, այնպես էլ ծնողներ ու հյուրեր տարբեր բնագավառներից:
Այս տարի ևս ամենամյա միջոցառումը իր շուրջն էր համախմբել բազմաթիվ հյուրերի:
Փառատոնի շրջանակներում "Օհանյան" կրթահամալիրի տարրական, միջին և ավագ դպրոցի սաները ներկայացրեցին զարմանահրաշ փորձեր, գիտական վերլուծություններ, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ներկայացումներ:
Տեսանյութ 


Օհանյան կրթահամալիրում իրականացված գիտության փառատոնը նպատակ ունի խթանել աշակերտների հետազոտական, ստեղծագործական և նորարար մտածողության զարգացումը.
Միջոցառման ժամանակ սաները առանձին տաղավարներով ցուցադրում էին իրենց կատարած աշխատանքները, գիտափորձերի արդյունքները, ինչպես նաև ներկաներին մանրամասն բացատրում ու գործնականում ցուցադրում արդյունքների ստացման ճանապարհը:
Ուսուցման գործընթացում կիրառելով Եվրոպական կրթական տարածքի պահանջները բավարարող ծրագրերն ու չափորոշիչները՝ Օհանյան կրթահամալիրը նպատակ ունի ձևավորել բարոյական բարձր արժեքներով սոցիալապես պատասխանատու անձիք: Գիտության փառատոնի ընթացքում ի ցույց դրվեցին աշակերտների իմացական կարողությունները, որոնք նաև բնութագրում են կրթօջախի ավանդած արժեքները՝ նորարարություն, գիտելիք, անաչառություն և ջերմություն:
Գիտության փառատոնի ընթացքում շատերիս թեորիապես հայտնի գիտական շատ տեխնոլոգիաներ աշակերտները կիրառում էին հենց տեղում՝ գրավելով բազմաթիվ հյուրերի ուշադրությունը:
Գիտության փառատոնն աչքի էր ընկնում արդիական կրթության արդյունքներով, որի ժամանակ դրսևորվում էին Օհանյան կրթահամալիրում ուսուցանվող Գիտություն և ինժեներիա մասնագիտության յուրահատկությունները: Միջոցառմանը զուգահեռ իրականացվեց նաև ռոբոտների ցուցադրություն, որն իր շուրջն էր համախմբել հետաքրքրասեր վարժարանականներին:
Օհանյան կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ձեռք է բերել նաև անվանի գործընկերներ, որոնք կարևոր նպաստ ունեն կրթօջախի փորձի հարստացման ու անընդմեջ զարգացման գործում: Այդպիսի գործընկերների կազմում է նաև ամբողջ աշխարհում տեխնոլոգիական առաջատար Մայքրոսոֆթ ընկերությունը. Որի կողմից Օհանյան կրթահամալիրը 2011 թ-ին ճանաչվեց որպես նորարար դպրոց՝ համալրելով աշխարհի անվանի դպրոցների կազմը: Այս որակավորման շնորհիվ կրթօջախի աշակերտներն ու մանկավարժները մշտապես արդի կրթության կիզակետում են՝ նորարարության կրողն ու տարածողը:
Օհանյան կրթահամալիրը բովանդակային կրթության նոր ոճ կերտեց հայաստանյան կրթահամակարգում, իսկ արդյունքներն այսօր տեսանելի են. Փաստ է, որ կրթօջախի աշակերտները ոչ միայն հաջող դրսևորվում են տարաբնույթ տեղական ու միջազգային մրցույթներում, այլև գիտելիքների բարձր ցուցանիշներով շարունակում կրթությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններումԱմենակայացած կրթական համակարգն ու կրթօջախը, եթե ժամանակին համահունչ չեն, անընդհատ չեն բարեփոխվում ու զարգանում, մի օր դառնում են ժամանակավրեպ: Օհանյան կրթահամալիրը մշտապես զգում է ժամանակի զարկերակը, արդի քաղաքակրթության հարափոփոխ պահանջները, իսկ լավ գործը երբեք անգնահատական չի լինում. յուրաքանչյուր աշակերտի հաջողությամբ ու նվաճումներով կրկին ու կրկին բարձրանում է միջազգային կրթական մեծ ընտանիքի կազմը համալրող կրթօջախի վարկանիշը՝ կայուն հիմք ստեղծելով հեռահար ծրագրերի ու մտահղացումների բազմապատկման համար:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...