Գիտության ու տեխնոլոգիաների 21-րդ դարաշրջանում, երբ կյանքի արագընթաց ռիթմը անգամ ժամանակին է մարտահրավեր նետում, դժվար է պատկերացնել կրթությունն առանց նորարար փոփոխությունների: Ավանդական կրթահամակարգն իր տեղն օրեցօր զիջում է գործնական դասերով ու նորարար տեխնոլոգիաներով հագեցած ուսումնական աշխատանքներին, որոնք զարգացնում են երեխայի միտքն ու ստեղծագործական կարողությունները՝ մղում նրան ինքնազարգացման ու ճշմարտության բացահայտման:
Ահա այս գործելաոճն է բնորոշում արդեն մեկ ու կես տասնամյակը բոլորած Օհանյան կրթահամալիրին, որի պատերի ներսում ձևավորվում է նոր տիպի քաղաքացին՝ զարգացած, ճկուն ու մշտապես կատարելության ձգտող…
Ավանդույթի համաձայն Օհանյան կրթահամալիրն իր տարեկան աշխատանքները ներկայացնում է ինքնատիպ ստուգատեսով՝ Գիտության փառատոնով, որին ներկա են գտնվում ինչպես կրթության ոլորտի առաջավոր մասնագետներ, այնպես էլ ծնողներ ու հյուրեր տարբեր բնագավառներից:
Այս տարի ևս ամենամյա միջոցառումը իր շուրջն էր համախմբել բազմաթիվ հյուրերի:
Փառատոնի շրջանակներում "Օհանյան" կրթահամալիրի տարրական, միջին և ավագ դպրոցի սաները ներկայացրեցին զարմանահրաշ փորձեր, գիտական վերլուծություններ, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ներկայացումներ:

Տեսանյութ
Օհանյան կրթահամալիրում իրականացված գիտության փառատոնը նպատակ ունի խթանել աշակերտների հետազոտական, ստեղծագործական և նորարար մտածողության զարգացումը.
Միջոցառման ժամանակ սաները առանձին տաղավարներով ցուցադրում էին իրենց կատարած աշխատանքները, գիտափորձերի արդյունքները, ինչպես նաև ներկաներին մանրամասն բացատրում ու գործնականում ցուցադրում արդյունքների ստացման ճանապարհը:
Ուսուցման գործընթացում կիրառելով Եվրոպական կրթական տարածքի պահանջները բավարարող ծրագրերն ու չափորոշիչները՝ Օհանյան կրթահամալիրը նպատակ ունի ձևավորել բարոյական բարձր արժեքներով սոցիալապես պատասխանատու անձիք: Գիտության փառատոնի ընթացքում ի ցույց դրվեցին աշակերտների իմացական կարողությունները, որոնք նաև բնութագրում են կրթօջախի ավանդած արժեքները՝ նորարարություն, գիտելիք, անաչառություն և ջերմություն:
Գիտության փառատոնի ընթացքում շատերիս թեորիապես հայտնի գիտական շատ տեխնոլոգիաներ աշակերտները կիրառում էին հենց տեղում՝ գրավելով բազմաթիվ հյուրերի ուշադրությունը:
Գիտության փառատոնն աչքի էր ընկնում արդիական կրթության արդյունքներով, որի ժամանակ դրսևորվում էին Օհանյան կրթահամալիրում ուսուցանվող Գիտություն և ինժեներիա մասնագիտության յուրահատկությունները: Միջոցառմանը զուգահեռ իրականացվեց նաև ռոբոտների ցուցադրություն, որն իր շուրջն էր համախմբել հետաքրքրասեր վարժարանականներին:
Օհանյան կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ձեռք է բերել նաև անվանի գործընկերներ, որոնք կարևոր նպաստ ունեն կրթօջախի փորձի հարստացման ու անընդմեջ զարգացման գործում: Այդպիսի գործընկերների կազմում է նաև ամբողջ աշխարհում տեխնոլոգիական առաջատար Մայքրոսոֆթ ընկերությունը. Որի կողմից Օհանյան կրթահամալիրը
2011 թ-ին ճանաչվեց որպես նորարար դպրոց՝ համալրելով աշխարհի անվանի դպրոցների կազմը: Այս որակավորման շնորհիվ կրթօջախի աշակերտներն ու մանկավարժները մշտապես արդի կրթության կիզակետում են՝ նորարարության կրողն ու տարածողը:
Օհանյան կրթահամալիրը բովանդակային կրթության նոր ոճ կերտեց հայաստանյան կրթահամակարգում, իսկ արդյունքներն այսօր տեսանելի են. Փաստ է, որ կրթօջախի աշակերտները ոչ միայն հաջող դրսևորվում են տարաբնույթ տեղական ու միջազգային մրցույթներում, այլև գիտելիքների բարձր ցուցանիշներով շարունակում կրթությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ամենակայացած կրթական համակարգն ու կրթօջախը, եթե ժամանակին համահունչ չեն, անընդհատ չեն բարեփոխվում ու զարգանում, մի օր դառնում են ժամանակավրեպ: Օհանյան կրթահամալիրը մշտապես զգում է ժամանակի զարկերակը, արդի քաղաքակրթության հարափոփոխ պահանջները, իսկ լավ գործը երբեք անգնահատական չի լինում. յուրաքանչյուր աշակերտի հաջողությամբ ու նվաճումներով կրկին ու կրկին բարձրանում է միջազգային կրթական մեծ ընտանիքի կազմը համալրող կրթօջախի վարկանիշը՝ կայուն հիմք ստեղծելով հեռահար ծրագրերի ու մտահղացումների բազմապատկման համար: