Հագուստը ոչ միայն ընդգծում է մարդու ինքնատիպությունը, պատմում նրա
բնավորության ու նախասիրությունների մասին, այլև ապահովում է մեր
հարմարավետությունն ու տրամադրությունը ողջ օրվա ընթացքում:
Եվ որպեսզի հաճելին ու օգտակարը համատեղվեն, հարկավոր է, որ հագուստը լինի
ոչ միայն գեղեցիկ ու հարմարավետ, այլև գործվածքը լինի էկոլոգիապես մաքուր բնական հումքից:
Ահա այս սկզբունքով է 1988թ-ից մեր հանրապետությունում ներկայանում "Ագնեսա" տրիկոտաժի արտադրությունը: Ավելի քան 100 անուն արտադրատեսակով ներկայացող ընկերությունը հանրությանն
է առաջարկում տղամարդկանց, կանացի, մանկական հագուստների ու ներքնազգեստների լայն
ընտրանի: Բոլոր մոդելների համար որպես հումք օգտագործվում է բարձրորակ, 100%
բամբակից էկոլոգիապես մաքուր գործվածքեղեն:
Մանկության աշխարհ էքսպո 2013-ին "Ագնեսա" արտադրական ձեռնարկությունը հանրությանն էր ներկայանում գործվածքեղենի
որակյալ ու գնային առումով հասանելի տեսականու բազմազանությամբ:
Նախապատվությունը տալով տեղական արտադրանքին՝ դուք ոչ միայն կնպաստեք երկրի
տնեսության զարգացմանը, այլև կտնտեսեք ձեր ընտանեկան բյուջեն քանի, որ "Ագնեսա" արտադրական ձեռնարկության գործվածքեղենը շուկայում մրցունակ է թե որակական և թե
գնային առումով:
100 տոկոս բամբակի հումքով բարձրորակ տեսականին իսկապես համատեղում է
հաճելին և օգտակարը:
"Ագնեսա" - Ձեր առողջության ու հարմարավետության մասին հոգալը մեր ամենօրյա
աշխատանքն է: