суббота, 15 июня 2013 г.

"ՈՒՍՈՒՄ" ԴՊՐՈՑ. ՀԱՅ-ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Մշակույթը երկրների հաղորդակցման համամարդկային լեզու է. այն անտես մի կապով ասես համախմբում է ազգերին, դարձնում ընտանիք, որի յուրաքանչյուր անդամ բնորոշվում է իր առանձնահատուկ արժեքային համակարգով:
"Ուսում" հանրակրթական դպրոցի կյանքում արդեն ավանդույթ է դարձել ուսումնական տարին ամփոփել բազմաբովանդակ միջոցառումներով, որոնք ազդարարում են կրթօջախում իրականացվող աշխատանքների ծավալն ու արդյունքները:
Այս անգամ միջոցառումը նվիրված էր սլավոնական և հայ ժողովուրդների մշակութային ու պատմական էջերի նմանությունների բացահայտմանը, արվեստի հրաշք լեզվով աշակերտները ռուսերենի փայլուն մատուցմամբ ներկայացնում էին բեմախաղ, որտեղ դրսևորվում էին ազգերի յուրահատկություններն ու նմանությունները:
"Ուսում" դպրոցի հաշվետու միջոցառումը սլավոնական ազգերի պատմամշակույթին նմանությունների բացահայտման եզակի նախաձեռնություն էր, որտեղ դրսևորվում էին աշակերտների համակողմանի ունակություններն ու լեզվաիմացությունը:

Կրթօջախը հյուրընկալել էր սլավոնական երկրների դեսպանատների ներկայացուցիչների, ովքեր անկեղծ հիացմունքով արժևորեցին նախաձեռնության դերը՝ գնահատելով որպես իր տեսակի մեջ բացառիկ ու կայացած իրողություն:
"Ուսում" դպրոցի հաշվետու միջոցառումը համընկնելով Բորոդինոյի ճակատամարտի 200-ամյակին՝ կրթօջախի ռուսաց լեզվի առարկայական հանձնախմբին  նպատակաուղղել էր հոբելյանական տարում տարաբնույթ ձեռնարկներով նպաստել սլավոնական մշակույթի ու պատմության համակողմանի ուսումնասիրությանը՝ աշակերտների մեջ սեր առաջացնելով դեպի ռուսաց լեզուն:
"Ուսում" դպրոցի հաշվետու միջոցառումների կազմում հայ սլավոնական պատմամշակութային էջերի ներհյուսմանն ուղղված գրական երաժշտական կոմպոզիցիան մեկ կարևոր էջ ևս ավելացրեց կրթօջախի տարեգրամատյանում:
Մշակութային այս յուրօինակ ստեղծագործությունը նոր սերնդի մեջ եկավ ամրագրելու այն գիտակցումը, որ աշխարհի  մեծ ընտանիքում պատմամշակութային հաղորդակցությունը փոխադարձաբար կատարելագործվելու արահետներ է հարթում՝ ուղղորդելով աշխարհճանաչողության նոր հորիզոններ:

Նկարները՝ MAMUL.AM-ում
Վեբ-կայք
Հայաստան, 0037, ԵրևանԱզատության պող. 2-րդ նրբ., 9 շենք
(Քանաքեռ-Զեյթուն վարչշրջան)
• +374-10-202672 , +374-10-200849 , +374-10-202400


Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...