21-րդ դարը հասարակություն թափանցեց ոչ միայն գիտատեխնիկական, հասարակական ու տնտեսական
կյանքի
աննախադեպ
նվաճումներով,
այլև
աշխատաշուկայի
նոր
պահանջներով,
որոնք
կառուցվածքային
ու
բովանդակային
լուրջ
փոփոխություններ
էին
ենթադրում
հատկապես
կրթական
համակարգում:
Ավանդույթի համաձայն հյուրերը ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին բուհի հիմնադիր, մեծ հայրենասեր ու գիտակրթական վաստակաշատ գործիչ Ավետիք Մկրտչյանի հուշարձանին:
Այս հարցերի վերլուծության ու առկա խնդիրների լուծման ուղիների մշակման առումով ուշագրավ էր Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի նախաձեռնությամբ
կազմակերպված
միջազգային
գիտական
2-րդ
կոնֆերանսը,
որտեղ
ներկայացվող
հոդվածները
լույս
տեսան
առանձին
ժողովածուի
տեսքով:
Միջազգային գիտական կոնֆերանսը մեկնարկեց մայիսի 15-ին: Բացման արարողությանը ներկա էին կրթության և գիտության ոլորտի առաջավոր ներկայացուցիչներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներից:
Միջազգային գիտական կոնֆերանսը մեկնարկեց մայիսի 15-ին: Բացման արարողությանը ներկա էին կրթության և գիտության ոլորտի առաջավոր ներկայացուցիչներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներից:
Գլոբալիզացիան թելադրում է եվրոպական միասնական կրթական տարածքի ստեղծում, որտեղ շրջանավարտին ներկայացվող պահանջները
կլինեն
հստակ
սահմանագծված,
իսկ
կրթական
չափորոշիչները
միևնույն
հարթությունում:
Իսկ ինչ ընթացք ունեն Բոլոնյան գործընթացն ու կրթական բարեփոխումները անցումային տնտեսություն
ունեցող
երկրներում,
ինչ
խնդիրներ
ու
չլուծված
հարցեր
են
ծառանում
այդ
ճանապարհին,
և
որոնք
են
դրանք
հաղթահարելու
ուղիները:
Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում կազմակերպված
միջազգային
գիտական
կոնֆերանսը
միտված
էր
համախմբելու
անցումային
տնտեսություն
ունեցող
երկրների
գիտական
ներուժը,
փոխանակվելու
ոլորտում
առկա
առաջավոր
փորձով
և
համատեղ
մշակելու
մեթոդներ
ու
եղանակներ
կրթական
բարեփոխումները
անցումային
տնտեսություն
ունեցող
երկրներում
սահուն
իրականացնելու
ուղղությամբ:
Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի կազմակերպած գիտաժողովը նպատակ ուներ վեր հանել ԱՊՀ երկրների կրթական համակարգի խնդիրները ոչ միայն բուհերում, այլև նախնական, միջին մասնագիտական և հանրակրթական
ուսումնական
հաստատություններում:
Գիտաժողովում
հնչած
զեկուցումները,
քննարկումները
և
առաջարկությունները
արդյունավետ
դերակատարում
կունենան
Եվրոպական
բարձրագույն
կրթական
տարածքին
բարեհաջող
ինտեգրվելու
մեխանիզմներ
մշակելու
տեսանկյունից: Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը գիտակրթական
արդյունավետ
գործունեությամբ
շարունակում
է
կերտել
իր
բեղմնավոր
աշխատանքային
կենսագրությունը՝
աշխատաշուկան
համալրելով
որակյալ,
անհրաժեշտ
գիտելիքներով
ու
կարողություններով
օժտված
շրջանավարտներով: