понедельник, 29 апреля 2013 г.

“Երազ” բալետ-ֆանտազիա ERAZ (DREAM) Ballet fantasy Music by Eduard Hambartsoumian

Արվեստը մարդկային հանճարի դրսևորումն է, իրականի ու աներևույթի ներդաշնակ միաձուլումը: Երբ մարդկային մտածողությունը թևեր է առնում ու ձգտում երկրայինի մեջ տեղայնացնել երկնայինը, իրական թևեր տալիս երզանքների կապույտ թռչունին, այնժամ ծնվում է արվեստը` թափանցելով մարդկային հոգու անհունները, սփռելով հույսի, հավատի ու սիրո կենարար շողեր:
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Համբարձումյանի կյանքում երազի ու իրականության սահմանները բազմիցս են միահյուսվել` կյանք տալով գրական ու երաժշտական հեղինակային ստեղծագործությունների: Այդ սահմանների հատման կետում ծնունդ առավ նաև "Երազբալետ-ֆանտազիան, որի երաժշտության հեղինակը հենց ինքը` բժիշկն է:


Բազմաթիվ կանանց մայրության բերկրանքը պարգևած բժշկի կյանքում արարումը կյանքի ուղենիշ ու գերագույն նպատակ է դարձել. հազարավոր ընտանիքների օգնած և նրանց երազանքին իրականության թևեր տված հոգատար բժիշկը "Երազ"-ի բեմադրությամբ մարմին տվեց իր ներաշխարհի հարուստ ներկապնակին, որի երանգները մեղեդային հնչյունների օգնությամբ ներգործում են յուրաքանչյուրիս հոգու խորքը` սերմանելով բարին ու գեղեցիկը:
45 րոպեում ներկայացվող 1 գործողությամբ "Երազ" բալետ-ֆանտազիան արարման դժվարին ճանապարհ է անցել: Շուրջ 2 տարի ստեղծագործության հեղինակը գործիքավորող Վահան Նահապետյանի հետ աշխատել է երաժշտության վրա, ավելի քան 2 ամիս աշխատել են պարողները` բալետ-ֆանտազիայի բեմադրիչ եւ սցենարի հեղինակ Ժակլին Սարխոշյանի հետ միասին, ով նաև մարմնավորում է գլխավոր հերոսուհուն:
Հրաշալի ակունքներից սերող հայկական բալետային ժանրում "Երազ" բալետ ֆանտազիան իսկական հեղաշրջում էր` ժամանակակից մտածելակերպով դասական գործ, որը համաշխարհային բալետի ընտանիք մուտք գործելու ճանապարհ է հարթում: Բալետի ցուցադրման ողջ ընթացքն ուղեկցվեց  ավազի անիմացիայով, որն իրականացնում էր Մոսկվայից ժամանած մեր հայրենակից Արտյոմ Ներսեսը:
Երազները մարդուն բնութագրող ամենադիպուկ շերտերն են, իսկ մայրության մասին հյուսված երազները Աստծո կողմից ի վերուստ են օրհնված… "Երազ" բալետ-ֆանտազիան իր էությամբ և խորքային վերլուծություններով մի յուրօրինակ մեկնաբանություն էր մարդկային զգացողությունների` սիրո ու երջանկության ընկալման, երազանքների ու իրականության պայքարի:
Կյանքն առանց արվեստի լիարժեք չէ
Ստացվում է, որ բժշկությունն էլ է արվեստ, և բժշկությունից մինչև երազ մեկ քայլ էԱյսօր արդեն այդ քայլն արված է: "Երազ" ստեղծագործությունը մեկ անգամ ևս եկավ փաստելու, որ բժշկության և արվեստի սահմանները միևնույն զուգահեռներում են:    
Այո, կյանքի շարժիչ ուժը կինն է, առանց նրա ամեն ինչ անգույն է, խավար ու անիմաստԿինն անգամ երկրագնդի պտույտներն է գեղեցկացնումԱսել է թե` առանց կնոջ կյանքը զուրկ է երազներից
Տա Աստված, որ աշխարհում մայրանալու բոլոր երազները դառնան իրական, ինչպես իրական դարձավ Էդուարդ Համբարձումյանի "Երազ" – ը
Եվ ինչպես բալետի առաջին հնչյունները հետաքրքիր իրարանցում ստեղծեցին բալետային աշխարհում, այնպես էլ ցանկացած ընտանիքում նոր ծնված երեխայի առաջին ճիչով թող սկսվի փոքրիկ, բայց շատ երազած ու հաճելի մի խառնաշփոթ
Թող օրհնվի մայրությունդ, կին… 


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
Աննա Թորոսյան Anna Torosyan 
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...