ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

     TVADSTUDIO-Ն ՀՀ առաջատար ստուդիաներից է, որն իր գործունեությունը սկսել է դեռևս 1989թ-ից, իսկ մինչ այդ գործել, որպես «Դավիթ» հեռուստաընկերություն: Տարիների ընթացքում «TVADSTUDIO»-ն կուտակել է արխիվային հարուստ բազա: Վեց հազարի սահմանը հատող ֆիլմերը, հաղորդումները, գովազդային հոլովակներն ու տարաբնույթ տեսանյութերը բովանդակում են կրթական, բժշկական, մշակութային, ինչպես նաև գործարար աշխարհի գործունեությունն ու զարգացման ուղիները: Տեղեկատվական-վերլուծական բնույթի հաղորդաշարերը` "Դպրություն", "Ժամանակին համընթաց", "Առողջության բանաձև", "Գործարար շղթա" և գովազդային տարբեր հոլովակները իրենց շրջանակներում անդրադառնում եմ ՀՀ բոլոր խոշոր հիմնարկներին` պատշաճ լուսաբանելով նրանց աշխատանքը: Շարունակական համագործակցությունը թերևս կատարվող բարձրակարգ նկարահանումների, գրագետ և համապատասխան տեղեկատվության արդյունքումստեղծված տեսանյութերի գրավականն է` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Եթե ցանկանում եք ունենալ ձեր կազմակերպության գործունեությունը լուսաբանող գրագետ և հետաքրքիր տեսաֆիլմ, հաղորդում կամ ցանկացած բնույթի գովազդային հոլովակ, մեր մասնագետները պատրաստ են համագործակցության:               
                      


 

ՀԱՂՈՐԴԱՇԱՐԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ ` ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ 
Հեռ. 091/098 45 98 88

                                                                                                                                           


Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...