среда, 25 января 2012 г.

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ


Մարդը բնության կատարյալ ստեղծագործությունն է, սակայն երբեմն, ինչ որ դիպվածով այդ ներդաշնակությունը խաթարվում է` սահմանափակելով մարդու կարողություններն ու հնարավորությունները: 21-րդ դարում շնորհիվ գիտական նոր հայտնագործությունների հնարավորինս վերականգնվում է այդ խաթարված ներդաշնակությունը , հնարավորություն տալով ինտեգրվելու հասարակությանն ու ապրելու լիարժեք կյանքով:
Ավելի քան 20 տարի սահմանափակ կարողություններով երեխաներին օգնելու  մարդասիրական առաքելությունն է ստանձնել Հանրապետական  մանկական վերականգնողական կենտրոնը, որի հարկի ներքո բազում այցելուներ են համալիր բուժօգնություն ստացել, բարելավվել կյանքի որակն ու պատրաստվել ինքնուրույն կյանքի:
Ցանկալի է հնարավորինս շուտ բացահայտել երեխաների սահմանափակ կարողությունները, և առավել վաղ շրջանում իրականցնել համապատասխան բուժօգնություն: Հարկավոր չէ նրանց մեկուսացնել շրջապատից, Հանրապետական  մանկական վերականգնողական կենտրոնում ստեղծված անհրաժեշտ պայմանների և հատուկ վերապատրաստված բժիշկ-մասնագետների շնորհիվ սահմանափակ կարողություններով անձանց հնարավորություն է տրվում հասարակական լիարժեք կյանք ինտեգրվելու, ինքնահաստատվելու և ինքնուրույն գործելու համար
Հանրապետական  մանկական վերականգնողական կենտրոնը ոչ միայն բարելավվում է սահմանափակ կարողություններով անձանց կյանքի որակը, այլև շատերի կյանքում ճակատագրական դեր խաղում` ստեղծելով ջերմ միջավայր` ընկերական հարաբերությունների ստեղծման, որն էլ հաճախ վերաճում է սիրո և ընտանեկան միասնության: Կենտրոնում ուշագրավ է նաև օտարեկրյա կամավորների կողմից իրականցվող մարդասիրական օժանդակությունը` երեխաների համար հետաքրքիր և ուսուցանող ժամանց ապահովելու առումով:
Հանրապետական  մանկական վերականգնողական կենտրոնում բուժումն իրականացվում է 24-օրյա ցիկլային եղանակով. կազմակերպվում  է նաև ուսուցում ծնողների համար, երեխաների հետ վարվելու մեթոդներին ծանոթացնելու և բուժման հետագա ընթացքին նախապատրաստելու ուղղությամբ:
Վերականգնողական կենտրոնում բուժոգնությունը կազմակերպվում է պետպատվերի շրջանակներում:  
Հանրապետական  մանկական վերականգնողական կենտրոնի առաքելությունը սահմանափակ կարողություններով երեխաներին ֆունկցիոնալ տեսանկյունից հնարավորինս ինքնուրույն կյանք պարգևելն է, արթնացումն այն գիտակցության, որ ուժեղ կամքն ի զորու է հաղթահարելու ցանկացած դժվարություն: Վերականգնելով սեփական "Ես"-ի հանդեպ հավատը մարդը կարող է ինքնաբացահայտել իր ներաշխարհի հզոր ունակություններն ու հասնել կատարյալ ներդաշնակության:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO


“Fes house” նորագույն կրթության միջազգային կենտրոն


Յուրաքանչյուր մարդ մասնագիտական դաշտում պետք է ձգտի կատարելության, յուրացնի աշխատաշուկայում պահանջարկված գիտելիքներ, ձեռք բերի պրակտիկ հմտություններ, լինի մրցունակ և ինքնատիպ կյանքի տարբեր բնագավառներում:
Այս առումով մեր երկրում արդեն 12 տարի լուրջ առաքելություն ունի  “Fes house” նորագույն կրթության միջազգային կենտրոնը: Այստեղ ուսանելով ժամանակին համընթաց մասնագիտություններ` հայ և արտասահմանցի ուսանողները սահմանված ժամկետներում տիրապետում են նորագույն գիտելիքների, հմտանում նախընտրած մասնագիտության ոլորտում, գտնում բարձր վարձատրվող աշխատանք, կամ ստեղծում սեփական բիզնեսը:
Եթե ցանկանում եք կատարելագործվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ապա` “Fes house” կրթության միջազգային կենտրոնում դուք կարող եք տիրապետել համակարգչային ծրագրերի և ծրագրավորման լեզուների, մասնագիտանալ ինտերնետ կայքերի պատրաստման ու համակարգչային դիզայնի ասպարեզում: Ուզում եք հմտանալ հաշվապահության բնագավառում, ուրեմն այստեղ ուսուցանվող հաշվապահական դասընթաները Ձեզ համար են, ցանկանում եք շահավետ վարել Ձեր կամ որևէ ձեռնարկության բիզնեսը` ուսանեք մարքեթինգ և մենեջմենթ:
Ուշագրավ են հատկապես “Fes house”  կրթության միջազգային կենտրոնի առաջարկած դիզայներական և գեղեցիկ արվեստների ուսուցման դասընթացները: Բացահայտեք ձեր գեղարվեստական ընկալումները, ձևավորեք ձեր ընտանեկան սեղանն ու համադամ կերակուրներով հիացրեք Ձեր հարազատներին, ինչու չէ նաև ձեռք բերեք շահավետ և պահանջարկված աշխատանք սեղանի դիզայնի կամ խոհարարության ոլորտում: Այսօր արդիական են նաև ծաղկի դիզայնի, վարսահարդարման, կոսմետոլոգիայի մատնահարդարման և վիզաժի ոլորտում ունեցած գիտելիքներն ու գործնական հմտությունները, որոնք կիրառելի են ինչպես տնային պայմաններում, այնպես էլ գեղեցկության տարբեր կենտրոններում և ստուդիաներում աշխատելու առումով: “Fes house” կրթության միջազգային կենտրոնում հատուկ վերապատրաստված մասնագետների նորագույն ծրագրերի շնորհիվ ուսանողները հասանելի պայմաններով ստանում են մասնագիտական խորը գիտելիքներ, մասնակցում ուսանողական ակտիվ ժամանցին, ուրախ շոու ծրագրերին և էքսկուրսիաներին:  
Ուշադրություն, “Fes house” կրթության միջազգային կենտրոնում գրանցվելով ցանկացած դասընթացի դուք կստանաք մեկ լրիվ անվճար դասընթացի իրավունք, ինչպես նաև վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, մերսման և կոսմետոլոգիայի ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն, որոնք իրականացվում են հատուկ հրավիրված մասնագետների կողմից:
“Fes house”  կրթության միջազգային կենտրոնի բարձրակարգ ուսուցումն ու քառալեզու դիպլոմը, հնարավորություն է տալիս հաստատվել և կայանալ ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի աշխատաշուկայում: Կառուցեք ձեր մասնագիտական ուղին “Fes house”-ի ջերմ և հյուրընկալ հարկի ներքո և հիշեք, որ կատարելության հասնելու համար, պետք է սովորել ողջ կյանքի ընթացքում:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO


Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...