вторник, 14 октября 2014 г.

Գարեգին Նժդեհ կրթաթոշակի հանձնում ԵՊՀԲՔ-ում

Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի որդեգրած գործելաոճում կարևոր դեր ունեն հաճախակի կազմակերպվող տարաբնույթ բովանդակային միջոցառումները, որոնք շուրջ տարի հարստացնում և հետաքրքիր են դարձնում կրթօջախի առօրյան, ձևավորում ազգային արժեքներ կրող հայրենապաշտ սերունդ:
Ուսանողների առաջադիմությունը բարձրացնելու, ինչպես նաև հասարակական ակտիվություն առաջացնելու նպատակով հաստատության տնօրեն, ՀՀ ԱՆ պետական բժշկական քոլեջների տնօրենների խորհրդի նախագահ Մկրտիչ Մկրտչյանի նախաձեռնությամբ Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում ավանդական է դարձել Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակով պարգևատրումը:
2014թ հոկտեմբերի 14-ին ամենամյա կրթաթոշակը կրկին հատկացվեց քոլեջի յուրաքանչյուր բաժնի լավագույն ուսանողին՝ համապատասխան կրծքանշանով և վկայականով:
Սա նյութական խրախուսանքից զատ պատասխանատվության բարձր զգացում է սերմանում՝ ուսանողների մեջ ամրագրելով նժդեհյան վեհ գաղափարները:
Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակին արժանացած ուսանողներին կրծքանշաններ և վկայականներ հանձնելու արարողությանը նվիրված միջոցառումն ուղեկցվեց նժդեհյան մտքի գանձարանից քաղված ասույթների ընթերցմամբ:
Հայրենապաշտության դասերի միջոցով ուսանողները հաղորդակից են դառնում դարավոր իմաստնությանը. ինչպես մեր մեծանուն գաղափարամարտիկն է բնորոշել
<<Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ, որոնց շնորհիվ նրանք դառնում և մնում են ապահով ու հարգված>>:

Նկարները՝ այստեղ

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...