воскресенье, 12 мая 2013 г.

Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան (նախկին Քրքորյան)

Գլոբալիզացման ճանապարհով քայլող աշխարհի պահանջներին համաքայլ ընթանալու ուրույն գործելաոճ է որդեգրել Ավետիկ Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը:
Նախկինում Քրք Քրքորյանի, ներկայում հիմնադրի` ակադեմիկոս Ավետիք Մկրտչյանի անունը կրող բուհը ձեռնարկում է լուրջ գործնական քայլեր եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու և միջազգային ստանդարտներին համապատասխան մասնագետներ կրթելու համար:

Ավետիկ Մկրտչյանի անվան ԵՏՒՀ-ը ամեն տարի հրապարակում է գիտական աշխատանքների ժողովածու, որտեղ զետեղվում են ինչպես բուհի այնպես էլ հայաստանյան ու արտերկրի տարբեր ուսումնական հաստատությունների դասախոսների գիտական հոդվածները: Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը համագործակցության լայն աշխարհագրության շնորհիվ պարբերաբար անդամակցում է միջազգային տարաբնույթ կոնֆերանսների, կրթական առաջավոր փորձը ներդնելով իր աշխատանքային գործունեության հիմքում:
Կրթական գործի կազմակերպումը արվեստ է, գիտություն ու նաև բնատուր շնորհ: ԵՏԻՀ հիմանդիր ակադեմիկոս Ավետիկ Մկրտչյանի ազնիվ հետևորդ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Մկրտչյանի պարագայում այդ կարևորագույն արժեքները ներդաշնակ համադրություն են կազմում. Ղեկավարի անձնային, մասնագիտական ու կառավարչական բարձր որակների մեկտեղման գրավականներից էր նաև այն, որ համազգային վստահության խորհրդի կատարած հարցումների հիման վրա Երևանի տենտեսաիրավագիտական համալսարանի ռեկտորը արժանացավ հատուկ տիտղոսի:
Յուրաքանչյուր աշխատանքի ամենամեծ արժևորումը հանրության գնահատականն է: Այս առումով Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը իր տարեգրության ընթացքում հասցրել է նվաճել բազմաթիվ մարդկանց վստահությունը շնորհիվ աշխատաշուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող շրջանավարտերի մեծ բանակի.
Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը կատարում է նոր ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ ֆակուլտետներում.
Իրավագիտություն
Ֆինանսներ
Հոգեբանություն
Օտար լեզու և գրականություն
Միջազգային հարաբերություններ
Մանկավարժություն և մեթոդիկա:
Բուհի սահմանած մատչելի վճարը հասանելի ուսուցման պայմաններ է ստեղծում հանրության բոլոր շրջանակների համար, իսկ երաշխավորված որակյալ կրթությունն ու պետական դիպլոմը կյանքում ու աշխատաշուկայում հաստատվելու կարևոր գրավականն են:
Լինելով Հայաստանի անկախ հանրապետության հասակակիցը՝ Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը լուրջ առաքելություն է որդեգրել երկրի տնտեսության տարբեր ճյուղերն ապահովել որակյալ ու համակողմանի կրթված կադրերով:


Հեռ. 56-91-61, 56-91-63
http://www.mamul.am/am/post/7102/

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...