воскресенье, 12 мая 2013 г.

ՀՀ ԳԱԱ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ 2012թ ամփոփում

Զարգացած տնտեսությունը յուրաքանչյուր առաջընթացի շարժիչ ուժն է, իսկ տնտեսապես կայացած և հեռանկարային պետություն ունենալու առաջնային հիմքը՝ գիտական ներուժը: Այս առումով մեր երկրում պատվախնդիր առաքելություն է ստանձնել ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը:
Գիտական այս հաստատությունը շուրջ կեսդարյա գոյության կենսաշրջանում ուրույն դերակատարում է ունեցել տնտեսագիտության բնագավառի հարցերի ուսումնասիրման, հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացման բնագավառում:
Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտը լուրջ ուսումնասիրություններ և գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում ֆինանսական համակարգի, տնտեսության իրական ու արտաքին հատվածների, սոցիալ-ժողովրդագրական և տնտեսագիտության տեսության գիտական ուղղությունների ուսումնասիրության ոլորտներում: 

Գիտաշխատողների երիտասարդացման և փորձի փոխանակման տեսանկյունից տնտեսագիտության ինստիտուտում զգալի աշխատանքներ են իրականացվում: Ուշագրավ են հատկապես ավանդական դարձած հանրապետական գիտաժողովները, որտեղ իրենց զեկուցումներով ներկայանում են ինստիտուտի գիտաշխատողները, ասպիրանտներն ու հայցորդները: Հանրապետական գիտաժողովի նյութերը հրատարակվում են առանձին ժողովածուների տեսքով՝ ներկայանալի դառնալով նաև հանրությանը:
Անցնող 2012 թվականը տնտեսագիտության ինստուտի կյանքում հերթական անգամ նշանավորվեց մի շարք բեղմնավոր ծրագրերի իրագործմամբ:
Տարածաշրջանում բարձր հեղինակություն ունեցող գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի օրինակելի գործունեության մասին խոսելիս անկարելի է չնկատել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ և ի վերջո, տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի նշանակալից ավանդը: Նվիրյալ գործիչ, ազգանվեր գիտնական, հաճելի գործընկեր, մարդ ում կյանքում չափանիշները բարության ու ազնվության օրենքներով են դատվում, ում համար հայրենիքի բարեկեցությունը ամենօրյա աշխատանքի առաջնորդող ուժն է ու առաքելության գերագույն նպատակը:
Թերևս այս նվիրումի ու արդյունավետ աշխատանքի արդյունքով էլ պայմանավորված են տնտեսագիտության ինստիտուտի գրանցած հաջողությունները ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս:
Համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգում առկա մարտահրավերներին դիմագրավելու և հայրենական տնտեսության զարգացման ոլորտում առկա հիմնախնդիրները կարգավորելու տեսանկյունից ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը, որպես կենսական ճկուն ու դինամիկ կառույց, շարունակում է իր ուրույն դերն ու նշանակությունն ունենալ՝ հօգուտ վաղվա տնտեսապես զորեղ ու կայացած Հայաստանի:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...