воскресенье, 12 мая 2013 г.

Microsoft Armenia "Անվտանգ ինտերնետ"

Համացանցը դարձել է մեզանում յուրօրինակ մշակույթ ու կենսակերպ, ուստի պետք է հստակեցնել նրա դրական ու բացասկան կողմերը սահմանազատել արատավորն ու օգտակարը: Այս տրամաբանությամբ ուշագրավ էր համաշխարհային կարևոր նախագծերից «Երեխաների առցանց անվտանգություն» միջոցառման կազմակերպումը մեր երկրում, որն ինչպես միշտ նախաձեռնել և իրականացնում էր «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակը՝ «Վորլդ վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության, կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և հայ օգնության ֆոնդի հետ համատեղ: 
«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի կողմից ողջ տարվա ընթացքում պարբերաբար ձեռնարկվում և իրականացվում են տարաբնույթ ծրագրեր առավելապես կրթական դաշտում անվտանգ ու ապահով համացանց ապահովելու առումով: Այս տարի անվտանգ համացանցի միջազգային օրվա առթիվ հայտարարված մրցույթում աշակերտների աննախադեպ քանակն ու ակտիվ ներգրավվածությունը մեկ անգամ ևս ապացուցում էին, որ ընկերության որդեգրած գործելաոճն իսկապես ծառայում է իր նպատակին: Երեխաները առավել պրոֆեսիոնալ մոտեցմամբ էին ներկայանում՝ հստակ սահմանազատելով ինտերնետի առավելություններն ու թերությունները: Ներկայացման տարբեր ձևերում նախապես որոշված անվանակարգերում մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսական նվերներով:
Մայքրոսոֆթ Հայաստան-ի կրթական ծրագրի պատասխանատու Քրիստինե Գյոնջյանի հավաստմամբ համաշխարհային միջոցառման մուտքը Հայաստան բավականին փոխեց երեխաների մոտեցումը համացանցի նշանակության հանդեպ, այն անվտանգ ինտերնետ տիրույթում ստեղծագործելու և զարգանալու նոր հնարավորություն տվեց ՝ ուղղորդելով նրանց դեպի արդյունավետ ծրագրերն ու գործիքները, նպաստելով նոր գիտելիքների բացահայտմանը:
Անվտանգ համացանց համաշխարհային միջոցառման դերը ներկայիս գերարագ փոփոխությունների ժամանակաշրջանում լուրջ քայլ է՝ կանխելու հնարավոր արատավոր երևույթների մուտքը հասարակություն:
Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը չի սահմանափակվում միայն առցանց անվտանգության միջազգային օրվան նվիրված միջացառման կազմակերպմամբ: Ժամանակակից տեխնիկայի հնարավորությունները գրագետ և անվտանգ կիրառելու նպատակով պարբերաբար իրականացվում են տարաբնույթ ձեռնարկներ, որոնք նպաստում են աշակերտների և մանկավարժների գիտելիքների հարստացմանը:
Համացանցն անեզր աշխարհ է, բայց ինչպես յուրաքանչյուր միջավայր ու մշակույթ, այն գեղեցիկ է իր կանոնների ու սահմանների մեջ:
Այս առումով Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության որդեգրած գործելաոճը հստակ է. հանրությանը ապահովել տեղեկատվական նորագույն ծրագրերով, ինչպես նաև մարդկանց գիտակցության մեջ դեռևս աշակերտական նստարանից ամրագրել առցանց անվտանգության կանոնները:
Շարժվելով ժամանակին համաքայլ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար մայքրոսոֆթ ընկերությունը մշտապես ձգտում է կատարելության՝ ներկայանալով նոր հայտնագործություններով և ծրագրերով:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...