воскресенье, 12 мая 2013 г.

Ավարտական քննությունները Հայ-հունական պետական քոլեջում 2013

Այսօր աշխատաշուկան ու գործատուները հատկապես լուրջ ուշադրություն են դարձնում շրջանավարտի մասնագիտական որակներին, առավել ևս մեր երկրում գերակա ոլորտ հռչակված տուրինդուստրիայում, որտեղ անչափ կարևորվում են բնագավառի պահանջների իրազեկությունն ու առկա չափորոշիչներին համապատասխան գիտելիքների բազան:
Այս առումով մեր երկրում կարևոր առաքելություն է ստանձնել Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ հունական պետական քոլեջը: 

Անմիջական կապ պահելով գործատուների հետ մասնագիտական այս կրթօջախը ոչ միայն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն է ապահովում, այլև շրջանավարտների հետագա գործունեության դաշտն է հստակեցնում: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ մեր երկրի տուրիստական բազմաթիվ ընկերությունների ղեկավարներ կադրային ընտրության հարցում նախապատվությունը տալիս են Հայ-հունական պետական քոլեջի շրջանավարտին, քանի որ հենց իրենք են մասնակցում ապագա մասնագետի կայացման գործընթացին:
Ասվածի լավագույն ապացույցներից են հատկապես ավարտական քննությունները, որոնք ոչ միայն ուսանողների գիտելիքների և հմտությունների բացահայտման ստուգատես են, այլև աշխատաշուկա տանող հուսալի ճանապարհ, քանի որ քննական հանձնաժողովի անդամների կազմում ներգրավված են նաև գործատուներ ու ոլորտի պատասխանատուներ:
Ինչպես նավը ցամաքում, այնպես է գիտելիքը զուտ տեսական հարթության մեջ կորցնում է իր բուն նշանակությունը, ուստի արդյունավետ կրթությունը թեորիան գործնականին համադրելու և այս կերպ նաև բարձր ցուցանիշ ստանալու սկզբունքով է պայմանավորված:
Հայ հունական պետական քոլեջի շրջանավարտների ավարտական քննությունները տեսական ու գործնական գիտելիքների հավասար ստուգատես էին. Սննդի արդյունաբերության բաժնի ուսանողներին գնահատելու էին եկել ոչ միայն համանաման ուսումնական հաստատությունների ղեկավարները, այլև "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման" ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Ոսուցման հրաշալի պայմանների և գործատուների հետ ունեցած սերտ կապերի շնորհիվ հայ հունական պետական քոլեջի շրջանավարտները սահուն անցում են կատարում աշխատաշուկա՝ հետագայում դրսևորվելով որպես օրինակելի մասնագետներ:

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...