среда, 21 октября 2015 г.

Հայ մարզիկների սպորտային հաջողությունը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում

Երկիր ներկայացնելը պատվախնդիր գործ է, իսկ առավել ևս պատվով ներկայացնելը բարձր գնահատականի արժանի ազգանվեր հաջողություն. չէ որ յուրաքանչյուր հաղթանակ այս դեպքում, առաջին հերթին երկրինն է: Ա յս տրամադրությունն էր տոնական դարձրել Զվարթնոց միջազգային օդանավակայանի սպասասրահը, որտեղ ազգային երգ ու պարով դիմավորում էին մեր երկիրը միջազգային մարզական հարթակում պատվով ներկայացրած մարզիկներին: ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հոկտեմբերի 4-ին կայացած Սոկե Կուբոտայի 51-րդ (All star) միջազգային բաց առաջնության ընթացքում փայլուն ելույթ ունեցած և մարզական հաջող արդյունք ցուցաբերած Ա. Շիրակացի կրթահամալիրի Կարատեի ակումբի մարզիկները Հայաստան էին վերադարձել ոսկե և արծաթե մեդալներով՝ մեկ անգամ ևս միջազգային մրցահարթակում բարձր պահելով հայոց եռագույնը: Մարզիկներին իր պարային ուշագրավ ողջույնն էր բերել նաև Ծիրանի պարային համույթը՝ տոնական օրվան հաղորդելով առավել բարձր տրամադրություն:


Հայ մարզիկներին ողջունելու, նրանց նորանոր հաջողություններ մաղթելու նպատակով հոկտեմբերի 13-ին Ա. Շիրակացի կրթահամալիրի Կարատեի ակումբի մարզիկներին իր աշխատասենյակում հյուրընկալեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հոկտեմբերի 4-ին կայացած Սոկե Կուբոտայի 51-րդ (All star) միջազգային բաց առաջնության ընթացքում փայլուն ելույթ ունենալու և Նոր Նորքի պատիվը բարձր պահելու համար՝ վարչական շրջանի ղեկավարը մարզիկներին և մարզիչ Արման Ղարախանյանին պարգևատրեց շնորհակալագրերով, պատվոգրով և հուշանվերներով: Մեր ստեղծագործական կազմը ևս միանում է բազմաթիվ շնորհավորանքներին՝ հայ մարզիկներին մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ: 
Նկարները՝ այստեղ

воскресенье, 18 октября 2015 г.

Տարվա լավագույն հանրային ծառայող, տարվա լավագույն ապրանքանիշ 2015

Ս.թ. հոկտեմբերի 18-ին`ժամը 16:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2015» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը:
Նկարները՝ այստեղ

пятница, 16 октября 2015 г.

«ՄԱՐԻԱՆՆԱ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ ArmProd EXPO ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

«ԱրմՊրոդԷքսպո 2015» ցուցահանդեսում «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերությունը ներկայանում էր նոր տեսականիով: Ուշագրավ տաղավարում ներկայացված հանրության կողմից սիրելի կաթնամթերքի ընտրանին արժանացել է մեր ազգաբնակչության վստահությանը համային և որակական բարձր հատկությունների շնորհիվ: 
«Մարիաննա» կաթնամթերքի նոր տեսականին դրական ընդունելության արժանացավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից: «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի համար ամենակարևոր գնահատականն ու հաջողության գրավականը սպառողների հավատն ու վստահությունն է, և պատահական չէ, որ ընկերությունը արժանացել է մի շարք սերտիֆիկատների և արտադրանքի որակի պատվոգրերի:
Նկարները՝ այստեղ

понедельник, 12 октября 2015 г.

Զովաշենի անուրջներ ռեստորանային համալիր

Արարատի մարզի Զովաշենի անուրջներ ռեստորանային համալիրը առաջարկում է հանգստի և կատարյալ ժամանցի հրաշալի հնարավորություններ բոլոր այցելուների համար: 
Հրաշագեղ բնության գրկում կարող եք համտեսել բնական հայկական ավանդական ուտեստներ՝ վայելել խորոված, Ազատ գետի ձուկ և համադամ այլ խորտիկներ: 
Համալիրն ունի նաև հյուրանոցային համարներ, ֆիննական շոգեբաղնիք և հաճելի ժամանցի այլ հնարավորություններ: 
Ուշադրություն, բացվել է նաև հայկական ավանդական խաշի շրջանը, շտապե՛ք: 
Զովաշենի անուրջներ՝ դրախտային հանգիստ հայոց հրաշագեղ բնության գրկում: 
Հեռ.՝ (091, 098) 47-46-89

Նկարները՝ այստեղ

пятница, 9 октября 2015 г.

Վաղարշապատի Խ. Աբովյանի անվանի թիվ չորս հիմնական դպրոց

Մեր պատմության քառուղիներում ազգային կրթահամակարգը անընդհատ ենթարկվել է փոփոխությունների. նորագույն տեխնոլոգիաների, ժամանակի անվրեպ պահանջներին համընթաց կրթական համակարգը տեղափոխել է այլ հարթություն: Հնի և նորի բախման արդյունքում ոլորտը կորցրել և միևնույն ժամանակ ձեռք է բերել հաջողություններ: 1960 թվականին հիմնված Վաղարշապատի Խ. Աբովյանի անվանի թիվ չորս հիմնական դպրոցն այս կրթական լուրջ մարտահրավերների դարաշրջանում չի մոռանում հայկական հնագույն դպրոցի պատմությունը և միևնույն ժամանակ նորը կիրառում է որպես ձեռքբերում:
Շուրջ տասը տարի դպրոցի տնօրենի պաշտոնը պատվախնդրորեն կրող Արուսյակ Մուրադյանը վստահեցնում է` այս տարիների ընթացքում արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշակերտները սովորեն այնպիսի դպրոցում, որ հետագայում ուսուցիչների տված գիտելիքները միմիայն լուսավոր ուղի բացեն իրենց առջև: Այսօր հաստատություն է հաճախում հազար երեք հարյուր և ավելի աշակերտ. Կրթօջախը վերազինված է ժամանակակից դպրոցին անհրաժեշտ բոլոր հնարավորություններով. ժամանակակից տեխնիկայով հագեցած լաբորատորիաներ, առարկայական դասասենյակներ, համակարգչային դասասենյակ, էլեկտրոնային գրատախտակներ, շախմատի դասասենյակ, ասմունքի, ազգային երգ ու պարի խմբակներ:
Հաջողությունների, ցանկությունների իրականացման և ցանկացած հարցում դպրոցի կողքին են մարզպետը, քաղաքապետը, մարզի կրթության վարչության պետը և իհարկե երեխաների ծնողները:
Արմավիրի մարզում և հատկապես Էջմիածնում բարի համբավ ձեռք բերած դպրոցի ջանադիր և ստեղծագործ աշխատանքն ըստ արժանվույն է գնահատվել պետական և հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից: Դրանք պատվոգրեր են, դիպլոմներ, շնորհակալագրեր: Դպրոցի տնօրենը 2013 թ-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգևատրվել է պատվո մեդալով:
Խ. Աբովյանի անունը կրող այս հրաշալի դպրոցը կերտել է իր պատմությունը: Դպրոցը կրթել ու դաստիարակել է սերունդներ, ովքեր այսօր երևելի անհատներ են, զբաղեցնում են տարբեր պաշտոններ և վայելում ժողովրդի սերն ու հարգանքը: Դպրոցի մանկավարժական կազմը և տնօրինությունը ուղղորդվում են երեխաներին բարձորորակ կրթությամբ ապահովելու բարի ավանդույթով: Ժամանակը կտա իր պտուղները, Վաղարշապատի թիվ չորս հիմնական դպրոցից դուրս եկեղ սերունդները իրենց գիտելիքների խորը պաշարով, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում կշարունակեն զարմացնել, և ինչու` ոչ, նաև օրինակ ծառայել այլ դպրոցների աշակերտական և ուսուցչական կազմին: Քանզի խելացիները եղել են և կշարունակեն մնալ որպես կրթության լուսավոր ջահը անմար պահող լավագույն օրինականեր մեր ապագա սերունդների համար:

Վաղարշապատի Խ. Աբովյանի անվանի թիվ չորս հիմնական դպրոց


вторник, 6 октября 2015 г.

Ատամների էսթետիկ վերականգնման ժամանակակից մեթոդները. Ստոմ Լայն...

2015թ. սեպտեմբերի 18-ին և 19-ին Երևանի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ հերթական մասնագիտական դասախոսություն-հանդիպումը, որն այս անգամ նվիրված էր ատամների էսթետիկ վերականգնման ժամանակակից մեթոդներին: Հանդիպմանը մասնակցում էին ստոմատոլոգներ Հայաստանի տարբեր ստոմատոլոգիական կլինիկաներից, բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ ՌԴ-ից ժամանած ստոմատոլոգ-բժշկներ Վալենտինա Սերգեյեվնան և Ալեքսեյ Մախովը, ովքեր էլ վարեցին սեմինար պարապմունքների առաջին մասը: Հանդիպման նպատակն էր միմյանց փոխանցել բուժման ժամանակակից մեթոդները և կիրառել այն պրակտիկայում: Դասախոսություններով հանդես եկավ Վորոնեժ քաղաքի «Կոլիբրի» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ Վալնտինա Սերգեյեվնան, ով ներկայացրեց ատամների էսթետիկ բուժման իր մեթոդները: Նա նշեց, որ նման հանդիպումները շատ կարևոր են, քանի որ միայն փորձի փոխանակման միջոցով կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Սեմինարի հաջորդ հատվածը վարեց Ռուսաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի անդամ Ալեքսեյ Մախովը: Նա ևս կարևորեց նման սեմինարների պարբերաբար անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են ստոմատոլոգների մասնագիտական զարգացմանը և կատարելագործմանը: Գնահատելով հայ ստոմատոլոգների մասնագիտական ունակությունները՝ Ալեքսեյ Մախովը նշեց, որ հաճելիորեն զարմացած է և ավելացրեց, որ մեր մասնագետներն արժանի են միջազգային ճանաչման: Օրվա վերջում մասնագիտական դասախոսության բոլոր մասնակիցներին տրվեցին վկայագրեր:
Սեպտեմբերի 19-ին արդեն «Ստոմ Լայն» ստոմատոլոգիական կլինիկայում տեղի ունեցավ հանդիպման երկրորդ մասը, որն ավելի գործնական բնույթ էր կրում, Ռուսաստանից ժամանած հյուրերն անցկացրեցին վարպետության դասեր՝ հենց տեղում կիրառելով բուժման արդի մեթոդները: Երկօրյա հանդիպումն անցավ շատ բովանդակալից, իսկ վերջում հանդիպման կազմակերպիչ «Ստոմ Լայն» ստոմատոլոգիական կլինիկայի ներկայացուցիչները և հյուրերը շնորհակալություն հայտնեցին միմյանց` հույս հայտնելով, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն և կլինեն արդյունավետ, քանզի միայն համատեղ աշխատանքի և հարուստ փորձի փոխանակման արդյունքում է հնարավոր հասնել լավ արդյունքի՝ իրագործելով ստոմատոլոգների միակ ցանկությունը՝ պարգևել մարդկանց լիարժեք, գեղեցիկ և առողջ ժպիտ:
Նկարները՝ այստեղ

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...