суббота, 9 ноября 2013 г.

Ըմբշամարտի միջազգային 5-րդ հուշամրցաշարին TVADSTUDIO-ն ևս պարգևատրվեց

Նոյեմբերի 9-ին "Դինամո" մարզադահլիճում կայացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հինգերորդ հուշամրցաշարը, որի նախաձեռնողը Նոր Նորքի Ռ. Կարապետյանի անվան մարզադպրոցն է՝ տնօրեն Գ. Սիմոնյանի գլխավորությամբ:
Հուշամրցաշարի կազմակերպման աջակիցներն էին Երևանի քաղաքապետարանը, "Աշխատանքային ռեզերվներ" մարզական կազմակերպությունը, "Երևանի սպորտ կոմիտեն", "Տաշիր Գրուպ" ընկերությունը, Ռուդոլֆ Կարապետյանի սաներն ու Եղիշ Կարապետյանի ընկերները:
Այս տարի մրցաշարին մասնակցոմ էին ըմբիշներ Ռուսաստանից, Դաղստանից, Իրանից, Վրաստանի տարբեր քաղաքաներից, Արցախից, Ջավախքից, Հայաստանի բոլոր մարզերից և Երևան քաղաքի վարչական շրջաններից:
Մրցաշարին ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի սպորտ կոմիտեի տնօրեն և ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը՝ մասնակիցներին մաղթելով հաջող և դրական զգացողություններով լի պայքար:
Հուշամրցաշարի շրջանակներում նախատեսվել էին նաև դիպլոմներ, որոնք շնորհվեցին հուշամրցաշարի կազմակերպամանն ու անցկացմանն աջակցողներին, այդ թվում՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանին, ՖԿՊԻ ռեկտոր Վահրամ Առաքելյանին, Երևանի սպորտկոմիտեի տնօրեն, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանին, TVADSTUDIO-ին՝ ի դեմս ղեկավար Արթուր Դանիելյանի և այլոց:
Մրցումներն իրականացվեցին սահմանված կարգի համաձայն. հաղթանակած մարզիկներին համապատասխանաբար շնորհվեցին, բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ, իսկ առաջին տեղերը զբաղեցրած ըմբիշներն արժանացան հատուկ մրցանակների:
Նկարները՝ այստեղ

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...