среда, 25 января 2012 г.

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ


Մարդը բնության կատարյալ ստեղծագործությունն է, սակայն երբեմն, ինչ որ դիպվածով այդ ներդաշնակությունը խաթարվում է` սահմանափակելով մարդու կարողություններն ու հնարավորությունները: 21-րդ դարում շնորհիվ գիտական նոր հայտնագործությունների հնարավորինս վերականգնվում է այդ խաթարված ներդաշնակությունը , հնարավորություն տալով ինտեգրվելու հասարակությանն ու ապրելու լիարժեք կյանքով:
Ավելի քան 20 տարի սահմանափակ կարողություններով երեխաներին օգնելու  մարդասիրական առաքելությունն է ստանձնել Հանրապետական  մանկական վերականգնողական կենտրոնը, որի հարկի ներքո բազում այցելուներ են համալիր բուժօգնություն ստացել, բարելավվել կյանքի որակն ու պատրաստվել ինքնուրույն կյանքի:
Ցանկալի է հնարավորինս շուտ բացահայտել երեխաների սահմանափակ կարողությունները, և առավել վաղ շրջանում իրականցնել համապատասխան բուժօգնություն: Հարկավոր չէ նրանց մեկուսացնել շրջապատից, Հանրապետական  մանկական վերականգնողական կենտրոնում ստեղծված անհրաժեշտ պայմանների և հատուկ վերապատրաստված բժիշկ-մասնագետների շնորհիվ սահմանափակ կարողություններով անձանց հնարավորություն է տրվում հասարակական լիարժեք կյանք ինտեգրվելու, ինքնահաստատվելու և ինքնուրույն գործելու համար
Հանրապետական  մանկական վերականգնողական կենտրոնը ոչ միայն բարելավվում է սահմանափակ կարողություններով անձանց կյանքի որակը, այլև շատերի կյանքում ճակատագրական դեր խաղում` ստեղծելով ջերմ միջավայր` ընկերական հարաբերությունների ստեղծման, որն էլ հաճախ վերաճում է սիրո և ընտանեկան միասնության: Կենտրոնում ուշագրավ է նաև օտարեկրյա կամավորների կողմից իրականցվող մարդասիրական օժանդակությունը` երեխաների համար հետաքրքիր և ուսուցանող ժամանց ապահովելու առումով:
Հանրապետական  մանկական վերականգնողական կենտրոնում բուժումն իրականացվում է 24-օրյա ցիկլային եղանակով. կազմակերպվում  է նաև ուսուցում ծնողների համար, երեխաների հետ վարվելու մեթոդներին ծանոթացնելու և բուժման հետագա ընթացքին նախապատրաստելու ուղղությամբ:
Վերականգնողական կենտրոնում բուժոգնությունը կազմակերպվում է պետպատվերի շրջանակներում:  
Հանրապետական  մանկական վերականգնողական կենտրոնի առաքելությունը սահմանափակ կարողություններով երեխաներին ֆունկցիոնալ տեսանկյունից հնարավորինս ինքնուրույն կյանք պարգևելն է, արթնացումն այն գիտակցության, որ ուժեղ կամքն ի զորու է հաղթահարելու ցանկացած դժվարություն: Վերականգնելով սեփական "Ես"-ի հանդեպ հավատը մարդը կարող է ինքնաբացահայտել իր ներաշխարհի հզոր ունակություններն ու հասնել կատարյալ ներդաշնակության:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO


Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...