понедельник, 17 сентября 2012 г.

Գոգոլի անվան թիվ 35 դպրոց "Բարի երթ դեպի իմացության անսահման աշխարհ" 2012թ.

Գիտելիքը մեր արժեքային համակարգի հարատևության նախապայմանն է: Ուստի՝ յուրաքանչյուրիս պարտքն է գնահատել այն, ըստ արժանվույն պահպանել և փոխանցել գալիք սերունդներին:
Գիտակրթական բազմադարյա արժեքներ ունեցող հայերիս կյանքում գիտելիքի օրը առանձնահատուկ հնչեղություն ունի, քանի որ կրթության ոլորտում բացում է մտավոր նվաճումների նոր արշալույս:
Այս տոնական միջոցառումները գեղեցիկ հնչեղություն ունեին Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում, որտեղ ավանդաբար գիտության օրը վերածվում է լիարժեք տոնակատարության:



        ՏԵՍԱՖԻԼՄ
Իրենց մանկության հուշաշխարհում սաները սրտի թրթիռով ու երազանքներով են մտաբերելու առաջին անգամ դպրոց մուտք գործելու հուզումնալից պահերը: Թեև ժամանակը շատ բան մոռացության կտա, բայց առաջին զանգի խորհրդավոր ղողանջները, առաջին ուսուցչուհու մայրական ջերմ ժպիտն ու իմացության աշխարհ առաջին քայլերը միշտ էլ կմանան որպես հիշողության գանձարանի թանկարժեք գոհարներ
Եվ ամեն սեպտեմբերի մեկյան գալուստին, անախ սեռից ու տարիքից, հոգեհույզ մի զգացողությամբ կվերապրես մանկության այն սրտի թրթիռն ու անպատմելի զգացողությունը, որը ծիածանաթև հրաշքով կպարուրի հոգիդ՝ ստիպելով նորովի գնահատել ու արժորել կյանքը:
Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում գիտելիքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր կրթօջախի ամենակրտսեր ու ավագ սերունդը: Ավարտական դասարանի աշակերտները բարի գալուստ մաղթեցին առաջին անգամ դպրոց մուտք գործող փոքրիկներին՝ նշելով, որ նրանք ոտք են դնում մի կրթօջախ, որը բարու և գեղեցիկի, իմացության ու կյանքի ոսկե դասեր է տալու նրանց, արահետ է հարթելու գիտության անեզր աշխարհում:
Թիվ 35 դպրոցն այս տարի իր հյուրընկալ հարկի ներքո տոնական գեղեցիկ արարողությամբ բարի մուտք ազդարարեց 5 առաջին դասարանի: Նշենք, որ Գոգոլի անվան դպրոցում գործում են նաև ռուսական ուղղվածությամբ դասարաններ, այս առումով կրթօջախը Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում միակն է, հետևաբար` մեծ պատասխանատվությամբ է ձեռնամուխ լինում լեզվի բարձր դրվածքի ապահովմանը դպրոցում:
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էին կրթօջախի բարեկամները, ինչպես նաև բարձրաստիճան հյուրեր տարբեր ոլորտներից:
Աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորեց տնօրեն Ասատուր Սարյանը: «Ավանդաբար գրապաշտ մեր ազգի կյանքում կրթությունը շարունակում է պաշտամունք մնալ,- ընդգծեց տնօրենը,-ուստի մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվության բարձր զգացումով պետք է նվիրաբերվի կրթական գործին, որ հայոց մտավոր ներուժը անկոտրում լինի:
Դպրության օրվա առթիվ շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցիչ Էվելինա Բայաթյանը:
70-ամյակը բոլորած հաստատությունը շատերին է կյանքի մեծ համալսարան ճանապարհել, կրթության այս մշակի ավանդած արժեքներով են այսօր բազմաթիվ գործիչներ իրենց մնայուն տեղը գտել երկրի տնտեսության, մշակույթի, գիտության և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում
Ուշագրավ են հաջողությունները նաև ռազմագիտության դասընթացի ուսուցման բնագավառում. այսօրվա աշակերտը վաղվա զիվորն է՝ երկիրը պահողն ու պաշտպանողը: Առարկայի լավ դրվածքը բազմիցս է գնահատվել տարբեր մրցույթներում և օլիմպիադաներում, անգամ ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից:
Կրթօջախի նկատելի հաջողությունները անցյալի և ներկայի կրթական լավագույն ավանդույթների ներդաշնակման, մանկավարժական փորձառու անձնակազմի անընդմեջ կատարելագործման և իհարկե, այս ամենը հմուտ կերպով ղեկավարող տնօրենի համալիր աշխատանքի արդյունք է:
Եվս մի սեպտեմբերի 1, ուսումնառության շրջանի նոր սկիզբ, որն ամեն անգամ նոր հույսով ու հավատով է լցնում յուրաքանչյուրի հոգին: Երեխաներն իրենց ծնողների ուղեկցությամբ քայլում են դպրոցի  ճանապարհով, առաջին զանգի, առաջին դասի ու առաջին ուսուցչի քաղցր պատրանքով: Գնում են նրանք, որ առաջին այբուբենով մեսրոպյան հրաշքը շարունակեն, որ հայոց աշխարհը հավերժ ապրի:  
Բարի երթ դեպի իմացության անսահման աշխարհ:



















Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

ԳՈԳՈԼ 200-ԱՄՅԱԿ

Համաշխարհային գրականության մեծերի ավանդած դասերի սերտումը նոր սերնդի գաղափարական առջընթացի կարևորագույն հիմնասյուներից է, քանզի համամարդկային արժեքների խտացմամբ է հղկվում և  ձևավորվում ազգի միտքն ու հոգեկերտվածը:  
Այս գաղափարի խորին ընկալմամբ է իր աշխատանքային ուղին ձևավորում Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը՝  դեռևս աշակերտական նստարանից աշակերտների մեջ ձևավորելով վեհագույն արժեքների, որոնց լուսավոր ցոլքերով է մարդկությունը թևակոխել զարգացման և առաջընթացի նոր ուղի:
Համաշխարհային գրականության վիթխարի գանձարանում վեր է հառնում համայն մարդկությանը հայտնի մի անուն, որը ռուս մեծ գրող Տուրգենևի բնորոշմամբ ձևավորեց մի ողջ դարաշրջան՝ գրականության պատմության մեջ դառնալով մեկը այն փառքերից, որով իրավամբ պարծենում են. խոսքը վերաբերում է բոլոր ժողովուրների և բոլոր ժամանակների մեծագույն գրողների շարքին դասվող Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլին: Մարդ, ով իր անկրկնելի և հիասքանչ ստեղծագործություններով նոր դարագլուխ բացեց համաշխարհային գրականության մեջ՝ հիմք դնելով քննադատական ռեալիզմին: Մեծ գրողի անունը կրող թիվ 35 դպրոցը պատվախնդրության վեհ զգացումով է իրականացնում իր առաքելությունը կրթության բնագավառում՝ երեխաների մեջ արմատավորելով լուսավոր գործչի ավանդած արժեքները:
Թերևս այդ նպատակին էր միտված Ն. Գոգոլի 200-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված հիշատակման ցերեկույթը, որին կրթօջախը պատրաստվել էր համընդհանուր ոգևորությամբ: Դպրոցի բակում տեղադրված Գոգոլի կիսանդրին ծածկվել էր ծաղիկներով: Ոգեղեն կերպարը ամփոփվելով քարեղեն հայացքում՝  կարծես պատգամում էր դարերի լուսավոր պատգամը, որը մեր գրականության մեջ թումանյանական բնորոշմամբ է արտացոլվել.
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Այո, իր կատարած գործով անմահացավ Գոգոլի լուսավոր անունը՝ ժամանակների մեջ դառնալով սուր գրիչ, ով իր մնայուն ստեղծագործություններով պատկերեց իրականությունը՝ պատռելով բարոյականության կեղծ քողը:
Հիշատակման ցերեկույթի ընթացքում թիվ 35 դպրոցի աշակերտները բեմականացմամբ պատկերեցին ժամանակի շունչը՝ վերականգնելով պատմական կոլորիտն ու տարբեր հասարակարգերի բարքն ու վարքը: Կենցաղային տարաբնույթ դրվագներով սաները իրական երանգ հաղորդեցին գոգոլյան ժամանակաշրջանի կերպարներին՝ անցյալի բովից վերհանելով ռուսական կյանքի մութ ու մռայլ կողմերը: Ռուս հանճարեղ գրողը դառնալով պատմական դարաշրջանի գեղարվեստական արտահայտիչը՝ ռեալիստական արվեստով ներկայացրեց օբեկտիվ իրականությունը՝ բարձր մարդասիրության դիրքերից բացահայտելով սոցիալական խոր հակասությունները:
Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի աշակերտները բեմականացրել էին մեծ գրողի երգիծական հանճարի արգասիքը հանդիսացող «Ռևիզոր» կատակերգությունը, որի գործողությունները տեղափոխվել էին դպրոցական միջավայր: Վերստին կերտելով հանճարեղ գործչի ստեղծած կերպարները՝ սաները վարպետորեն ստեղծեցին հակասություններով լի միջավայրը՝ իր խավային բազմազանությամբ և սուր երգիծանքով:
Ն. Գոգոլի 200-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում Էրեբունի համայնքի կրթության, մշակույթի առողջապահության և սպորտի բաժնի պետ Իննա Դավթյանը, ՌԴ դեսպանի օգնական Անատոլի Նիկոլաևը, ինչպես նաև կրթության, մշակույթի, հասարակական և քաղաքական ոլորտների տարբեր ներկայացուցիչներ:
Ներկաները բարձր գնահատեցին միջոցառման դերը ներկայիս սերնդի բարոյագեղագիտական դաստիարակության գործում ՝ կարևորելով նմանատիպ ձեռնարկների անհրաժեշտությունը:
Երկու դար շարունակ Գոգոլի գեղարվեստական խոսքի մեծ ուժը ռեալիստական պաթոսով ուղղորդիչ  գործոն է եղել մեր հանրության կյանքում:
Թիվ 35 դպրոցի սաները կերպավորելով գոգոլյան հերոսներին՝  բարձր կատարողականությամբ վերստեղծեցին չինովնիկական աշխարհի քաոսային դիմանկարը: ՌԴ դեսպանի օգնական Անատոլի Նիկոլաևը մրցանակներ շնորհեց կրթօջախի սաներին ՝առանձնահատուկ կարևորելով ռուսերեն լեզվաիմացությունը: Բարձր գնահատանքի արժանացավ նաև կազմակերպչական անձնակազմը՝ հանձինս ռուսաց լեզվի ուսուցչուհու և տնօրեն Ասատուր Սարյանի:
Թիվ 35 դպրոցը մեկ կարևոր էջ ևս ավելացրեց իր տարեգրությանը՝ գոգոլյան արվեստի ընդհանրացնող, կենդանի ուժով առաջնորդելով սերունդներին կյանքի լուսավոր հորիզոններ

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...