Հայ ժողովրդի ազգային դիմագիծը պատկերելիս առաջին հերթին նշմարվում են հոգևոր արժեքներով ներհյուսված հիմնասյուները, որոնց խրոխտ շղթայում իր բազմամյա տարեգրությամբ առանձնահատուկ նշանակություն ունի հայոց գրական ժառանգությունը:
Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը իր աշխատանքային գործունեության ընթացքում առանձնահատուկ կարևորություն է տվել հայ գրականության մեծերի ավանդած արժեքների յուրացմանը:
Որպես գիտության տարածման ազնիվ մշակ՝ կրթօջախը սաների հոգում սերմանել է կյանքի ճանաչման և գնահատման ինքնատիպ մտածողություն:
Դասեր քաղելով մեր մեծանուն գրողների ժառանգած գաղափարներից՝ թիվ 35 դպրոցը մշտապես անմահացրել է նրանց հիշատակը՝ աշակերտների մեջ ձևավորելով հայեցին պահպանելու անաղարտ հոգեբանություն:
Այս նպատակին էր միտված նաև Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, որին կրթօջախը նախապատրաստվել էր մեծ նվիրումով և ոգևորությամբ:

Գնահատելով հայրենասեր գործչի դավանած վեհ գաղափարները՝ աշակերտները միջոցառման ընթացքում որպես նշանաբան կրկին անմահացրեցին համաշխարհային նշանակության սարոյանական տողերը՝ “Փնտրիր բարին ամենուրեք… և թող նա լինի ազատ ու աներկյուղ: Արթնացրու առաքինությունը, ում սրտում էլ որ այն գաղտնի ու տրտում թաքնվելիս լինի աշխարհի սարսափներից ու ամոթից... Եվ քանի ապրում ես, ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա՛ կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ”:
Հոբելյանական միջոցառման ընթացքում առանձնահատուկ շեշտադրություն ստացավ Սարոյանի ստեղծագործություններում թևածող հայկական ոգու թեման, որն ամփոփվեց մեծ հայրենասերի հետևյալ մտքով.
“Լեզուն, որով գրում եմ, անգլերեն է, միջավայրը, որը նկարագրում ՝ ամերիկյան, բայց ոգին, որ ինձ մղում է գերլու՝ հայկական է. Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում են հայ գրողների ընտանիքին ”: Այս տողերը Վիլյամ Սարոյանը արտահայտել է մեծ հպարտությամբ՝ հայոց ոգին համարելով, որպես առաջ մղող զորեղ ուժ, միավորող գործոն, որի հաղթանակը պայմանավորված է սիրո և համերաշխության զուգակցմամբ: “Սերն անմահ է ատելությունը մեռնում է ամեն վայրկյան”: Հոբելյանական ցերեկույթի ընթացքում սաները բեմականացրել էին Վիլյամ Սարոյանի “Իմ սիրտը լեռներում է” դրամատիկական երկը, որը փայլուն ընդունելություն գտավ հանդիսատեսի կողմից:
Սարոյանական տարվա շրջանակներում Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի կողմից իրականացված հերթական նախաձեռնությունը “Մարդկության տունը” ժողովածուի հրապարակումն էր, որտեղ զետեղվել էին Վիլյամ Սարոյանի դպրոցական թեմայով ստեղծագործությունները:
Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին թիվ 35 դպրոցի կողմից կազմակերպված ձեռնարկները սիրո և նվիրումի առհավատչյա էին նվիրյալ գործչի անմահ հիշատակին: "Մարդկության տունը" ժողովածուի ստեղծման աշխատանքներում իր եմ մեծ ներդրումն ունի կրթօջախի տնօրեն ԲԳԹ Ասատուր Սարյանը: Վերջինս կրթության ոլորտում մշտապես ներկայանում է առաջամարտիկի հաստակ ձեռագրով:

Գոգոլի անվան թիվ
35 դպրոցը մեկ կարևոր դաս ևս սերմանեց իր սաների հոգում՝ հավաստելով հայի դարավոր կեցության իմաստուն խորհուրդը՝ բարության լուսավոր հետքերով հաղթահարել անանցանելի ուղիները և հավաքական ուժերով հասնել նորանոր վերելքների:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©