понедельник, 17 сентября 2012 г.

Գոգոլի անվան թիվ 35 դպրոց "Բարի երթ դեպի իմացության անսահման աշխարհ" 2012թ.

Գիտելիքը մեր արժեքային համակարգի հարատևության նախապայմանն է: Ուստի՝ յուրաքանչյուրիս պարտքն է գնահատել այն, ըստ արժանվույն պահպանել և փոխանցել գալիք սերունդներին:
Գիտակրթական բազմադարյա արժեքներ ունեցող հայերիս կյանքում գիտելիքի օրը առանձնահատուկ հնչեղություն ունի, քանի որ կրթության ոլորտում բացում է մտավոր նվաճումների նոր արշալույս:
Այս տոնական միջոցառումները գեղեցիկ հնչեղություն ունեին Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում, որտեղ ավանդաբար գիտության օրը վերածվում է լիարժեք տոնակատարության:



        ՏԵՍԱՖԻԼՄ
Իրենց մանկության հուշաշխարհում սաները սրտի թրթիռով ու երազանքներով են մտաբերելու առաջին անգամ դպրոց մուտք գործելու հուզումնալից պահերը: Թեև ժամանակը շատ բան մոռացության կտա, բայց առաջին զանգի խորհրդավոր ղողանջները, առաջին ուսուցչուհու մայրական ջերմ ժպիտն ու իմացության աշխարհ առաջին քայլերը միշտ էլ կմանան որպես հիշողության գանձարանի թանկարժեք գոհարներ
Եվ ամեն սեպտեմբերի մեկյան գալուստին, անախ սեռից ու տարիքից, հոգեհույզ մի զգացողությամբ կվերապրես մանկության այն սրտի թրթիռն ու անպատմելի զգացողությունը, որը ծիածանաթև հրաշքով կպարուրի հոգիդ՝ ստիպելով նորովի գնահատել ու արժորել կյանքը:
Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում գիտելիքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր կրթօջախի ամենակրտսեր ու ավագ սերունդը: Ավարտական դասարանի աշակերտները բարի գալուստ մաղթեցին առաջին անգամ դպրոց մուտք գործող փոքրիկներին՝ նշելով, որ նրանք ոտք են դնում մի կրթօջախ, որը բարու և գեղեցիկի, իմացության ու կյանքի ոսկե դասեր է տալու նրանց, արահետ է հարթելու գիտության անեզր աշխարհում:
Թիվ 35 դպրոցն այս տարի իր հյուրընկալ հարկի ներքո տոնական գեղեցիկ արարողությամբ բարի մուտք ազդարարեց 5 առաջին դասարանի: Նշենք, որ Գոգոլի անվան դպրոցում գործում են նաև ռուսական ուղղվածությամբ դասարաններ, այս առումով կրթօջախը Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում միակն է, հետևաբար` մեծ պատասխանատվությամբ է ձեռնամուխ լինում լեզվի բարձր դրվածքի ապահովմանը դպրոցում:
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էին կրթօջախի բարեկամները, ինչպես նաև բարձրաստիճան հյուրեր տարբեր ոլորտներից:
Աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորեց տնօրեն Ասատուր Սարյանը: «Ավանդաբար գրապաշտ մեր ազգի կյանքում կրթությունը շարունակում է պաշտամունք մնալ,- ընդգծեց տնօրենը,-ուստի մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվության բարձր զգացումով պետք է նվիրաբերվի կրթական գործին, որ հայոց մտավոր ներուժը անկոտրում լինի:
Դպրության օրվա առթիվ շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցիչ Էվելինա Բայաթյանը:
70-ամյակը բոլորած հաստատությունը շատերին է կյանքի մեծ համալսարան ճանապարհել, կրթության այս մշակի ավանդած արժեքներով են այսօր բազմաթիվ գործիչներ իրենց մնայուն տեղը գտել երկրի տնտեսության, մշակույթի, գիտության և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում
Ուշագրավ են հաջողությունները նաև ռազմագիտության դասընթացի ուսուցման բնագավառում. այսօրվա աշակերտը վաղվա զիվորն է՝ երկիրը պահողն ու պաշտպանողը: Առարկայի լավ դրվածքը բազմիցս է գնահատվել տարբեր մրցույթներում և օլիմպիադաներում, անգամ ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից:
Կրթօջախի նկատելի հաջողությունները անցյալի և ներկայի կրթական լավագույն ավանդույթների ներդաշնակման, մանկավարժական փորձառու անձնակազմի անընդմեջ կատարելագործման և իհարկե, այս ամենը հմուտ կերպով ղեկավարող տնօրենի համալիր աշխատանքի արդյունք է:
Եվս մի սեպտեմբերի 1, ուսումնառության շրջանի նոր սկիզբ, որն ամեն անգամ նոր հույսով ու հավատով է լցնում յուրաքանչյուրի հոգին: Երեխաներն իրենց ծնողների ուղեկցությամբ քայլում են դպրոցի  ճանապարհով, առաջին զանգի, առաջին դասի ու առաջին ուսուցչի քաղցր պատրանքով: Գնում են նրանք, որ առաջին այբուբենով մեսրոպյան հրաշքը շարունակեն, որ հայոց աշխարհը հավերժ ապրի:  
Բարի երթ դեպի իմացության անսահման աշխարհ:



















Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...