Համաշխարհային
գրականության մեծերի ավանդած դասերի սերտումը նոր սերնդի գաղափարական առջընթացի կարևորագույն հիմնասյուներից է, քանզի համամարդկային
արժեքների խտացմամբ է հղկվում և ձևավորվում ազգի միտքն ու հոգեկերտվածը:
Այս
գաղափարի խորին ընկալմամբ է իր աշխատանքային
ուղին ձևավորում Ն. Գոգոլի անվան թիվ
35 դպրոցը՝ դեռևս
աշակերտական նստարանից աշակերտների մեջ ձևավորելով վեհագույն արժեքների, որոնց լուսավոր
ցոլքերով է մարդկությունը թևակոխել զարգացման և առաջընթացի
նոր ուղի:
Համաշխարհային
գրականության վիթխարի գանձարանում վեր է հառնում համայն մարդկությանը հայտնի մի անուն,
որը ռուս մեծ գրող Տուրգենևի բնորոշմամբ ձևավորեց մի ողջ դարաշրջան՝ գրականության պատմության մեջ դառնալով
մեկը այն փառքերից, որով իրավամբ պարծենում են. խոսքը վերաբերում է բոլոր ժողովուրների
և բոլոր ժամանակների
մեծագույն գրողների շարքին դասվող Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլին: Մարդ, ով իր անկրկնելի և հիասքանչ ստեղծագործություններով նոր դարագլուխ
բացեց համաշխարհային գրականության մեջ՝ հիմք դնելով քննադատական ռեալիզմին: Մեծ գրողի
անունը կրող թիվ 35 դպրոցը պատվախնդրության վեհ զգացումով է իրականացնում իր առաքելությունը
կրթության բնագավառում՝
երեխաների մեջ արմատավորելով լուսավոր գործչի ավանդած արժեքները:
Թերևս
այդ նպատակին էր միտված Ն. Գոգոլի 200-ամյա հոբելյանի
առթիվ կազմակերպված հիշատակման ցերեկույթը, որին կրթօջախը
պատրաստվել էր համընդհանուր ոգևորությամբ: Դպրոցի բակում տեղադրված Գոգոլի կիսանդրին ծածկվել էր ծաղիկներով: Ոգեղեն կերպարը ամփոփվելով քարեղեն հայացքում՝ կարծես պատգամում էր դարերի
լուսավոր պատգամը, որը մեր գրականության մեջ թումանյանական բնորոշմամբ է արտացոլվել.
Գործն
է
անմահ,
լա՛վ
իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Այո,
իր կատարած գործով անմահացավ Գոգոլի լուսավոր անունը՝ ժամանակների մեջ դառնալով սուր գրիչ, ով իր մնայուն ստեղծագործություններով
պատկերեց իրականությունը՝ պատռելով
բարոյականության կեղծ քողը:
Հիշատակման
ցերեկույթի ընթացքում թիվ 35 դպրոցի աշակերտները բեմականացմամբ պատկերեցին ժամանակի շունչը՝ վերականգնելով պատմական կոլորիտն ու տարբեր հասարակարգերի բարքն ու վարքը: Կենցաղային տարաբնույթ դրվագներով սաները իրական երանգ հաղորդեցին գոգոլյան ժամանակաշրջանի կերպարներին՝ անցյալի բովից վերհանելով ռուսական կյանքի մութ ու մռայլ կողմերը: Ռուս հանճարեղ գրողը դառնալով պատմական դարաշրջանի գեղարվեստական արտահայտիչը՝
ռեալիստական արվեստով ներկայացրեց օբեկտիվ իրականությունը՝ բարձր մարդասիրության դիրքերից բացահայտելով սոցիալական խոր հակասությունները:
Գոգոլի
անվան թիվ 35 դպրոցի աշակերտները բեմականացրել էին մեծ գրողի երգիծական հանճարի արգասիքը հանդիսացող «Ռևիզոր» կատակերգությունը, որի գործողությունները տեղափոխվել էին դպրոցական միջավայր: Վերստին կերտելով հանճարեղ գործչի ստեղծած կերպարները՝ սաները վարպետորեն ստեղծեցին հակասություններով լի միջավայրը՝ իր խավային բազմազանությամբ և սուր երգիծանքով:
Ն.
Գոգոլի 200-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում Էրեբունի համայնքի կրթության, մշակույթի առողջապահության և սպորտի բաժնի պետ
Իննա Դավթյանը, ՌԴ դեսպանի օգնական Անատոլի Նիկոլաևը, ինչպես նաև կրթության, մշակույթի, հասարակական և քաղաքական ոլորտների տարբեր ներկայացուցիչներ:
Ներկաները
բարձր գնահատեցին միջոցառման դերը ներկայիս սերնդի բարոյագեղագիտական դաստիարակության գործում ՝ կարևորելով նմանատիպ ձեռնարկների անհրաժեշտությունը:
Երկու
դար շարունակ Գոգոլի գեղարվեստական խոսքի մեծ ուժը ռեալիստական պաթոսով ուղղորդիչ գործոն է եղել մեր
հանրության կյանքում:
Թիվ
35 դպրոցի սաները կերպավորելով գոգոլյան հերոսներին՝ բարձր կատարողականությամբ վերստեղծեցին չինովնիկական աշխարհի քաոսային դիմանկարը: ՌԴ
դեսպանի օգնական Անատոլի Նիկոլաևը մրցանակներ շնորհեց կրթօջախի սաներին ՝առանձնահատուկ կարևորելով ռուսերեն լեզվաիմացությունը:
Բարձր գնահատանքի արժանացավ նաև կազմակերպչական անձնակազմը՝ հանձինս ռուսաց լեզվի ուսուցչուհու և տնօրեն Ասատուր Սարյանի:
Թիվ
35 դպրոցը մեկ կարևոր էջ ևս ավելացրեց իր տարեգրությանը՝
գոգոլյան արվեստի ընդհանրացնող, կենդանի ուժով առաջնորդելով սերունդներին կյանքի լուսավոր հորիզոններ: