

Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում գործում են ռուսական ուղղվածությամբ դասարաններ, այս առումով կրթօջախը միակն է Էրերբունի և Նուբարաշեն համայնքներում: Ապահոված լինելով ջեռուցման ցանցով և կաթսայատնով՝ դպրոցն առավել ուշադրություն է դարձնում կրթական գործընթացի պատշաճ կազմակերպմանը:
ՏԵՍԱՖԻԼՄ

Հմուտ
մանկավարժ կադրերի շնորհիվ աշակերտները որդեգիրն են դարձել ազգային լավագույն արժեքների և ավանդույթների, ուսանել են բարոյական
և գեղագիտական որակներ, յուրացրել են խորը
գիտելիքներ, որոնց շնորհիվ թիվ 35 դպրոցի շրջանավարտերից շատերը այսօր արդեն հաստատուն տեղ են գտել կյանքում՝ բարձր պահելով
հարազատ կրթօջախի պատիվն ու վարկանիշը:

Հանդիսությանը
աշակերտները պատրաստվել էին շատ երկար, քանզի հրաժեշտ էին տալու մի կրթօջախի, որը ուսումնական հաստատությունից զատ ջերմ օրրան է եղել սաների
համար, ուղեկցել է
դեպի գիտության անդաստանները, կրթել է սերունդներ, որոնց շնորհիվ
հայ ազգը աշխարհին է ներկայացել զորեղ ոգով
և
մտավոր ներուժով:
Մոտ
70 տարվա կենսագրություն ունեցող կրթօջախի կյանքում կրկին հասել էր բաժանման պահը: Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը կյանք էր ճանապարհում իր սիրելի շրջանավարտներին: Իրողությունը, արդարև, հուզիչ էր և հիշարժան, չէ՞ որ այս նվիրական հաստատության կամարների ներքո էր ձևավորվել յուրաքանչյուր աշակերտի կենսագրութան կարևոր էջը՝ կյանքի ուղի՝ լեցուն բազմաթիվ ձեռբերումներով և նվաճումներով, զգացմունքներով և դպրոցական
անմոռաց հուշերով:

Հնչում էր վերջին զանգը՝ վերջին ղողանջը այն ջերմ կրթօջախի, որը ջանադրաբար գիտության սերմեր է տարածել շրջանավարտների ոգում, որտեղ յուրաքանչյուր մանկավարժ վեհության գիտակցումով է նվիրաբերվել իր առաքելությանը, որտեղ գիտելիքը լույս է առկայծում, իսկ միտքը՝ թռիչք, և այս երկուսի համադրությամբ էլ ձևավորվում է անձը՝ պետության վաղվա քաղաքացին:
Գոգոլի
անվան թիվ 35 դպրոցի տարեվերջյան միջոցառումը աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և շնորհաշատ սաների գեղեցիկ կատարումներով: Յոթ դասարաններից յուրաքանչյուրն արարողությանը պատրաստվել էր դեռ
վաղուց. չէ որ վերջին զանգը կրթօջախի հետ կապված վերջին հուշն էր դառնալու: Շրջանավարտները համախմբված էին և միասնական, բոլորի սրտերում անթեղված հուշեր էին, բաժանումի
ու կարոտի լուռ զգացողություններ:
Միջոցառման
ընթացքում հնչեցին բազում գովեստի և գնահատանքի խոսքեր՝ կապված սիրելի ուսուցիչների և տնօրենի
հետ: Մեծարվեց մանկավարժի կոչումը և նրա առաքելությունը
կրթության բնագավառում: Դպրոցական առօրյայից քաղված հումորային դրվագները արարողությանը իրավամբ տոնական երանգ հաղորդեցին: Աշակերտական անմեղ
կատակները ծածկվել էին անցյալի մշուշով. շրջանավարտների անթաքույց ժպիտներն ու գորովալից հայացքները միմիայն երախտագիտության զգացմունքներ էին արտացոլում, և մեծ կյանքի
նախաշեմին յուրաքանչյուր ոք առավել հստակ էր գիտակցում "ուսուցիչ" գաղափարի վեհությունը:



«Դպրության
ղողանջներ» հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը ի սրտե շնորհավորում
է բոլոր շրջանավարտներին՝
ավարտական այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Թող վերջին զանգի ուրախ ղողանջները մշտարթուն ուղեկցեն ձեզ, սիրելի շրջանավարտներ և խորհրդանշեն պայծառ գալիքի խոստումնալիս սկիզբը:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©