пятница, 30 ноября 2012 г.

Ժամանակակից և դասական, բարձրորակ ու ոճային - Թերմոռոս-Ար՝ ջեռուցման արվեստ



Ջերմության և արվեստի կատարյալ  ներդաշնակություն,
Որակական և գեղագիտական հրաշալի լուծումներ
Ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի ժամանակակից նվաճումներն արդեն 8 տարի մեր հանրությանն է ներկայացնում «Թերմոռոս-Ար» ընկերությունը:
Լինելով մի շարք աշխարհահռչակ կազմակերպությունների միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝  «Թերմոռոս-Ար»-ն իրականացնում է բացառիկ նախագծեր որակյալ ապրանքատեսականիով:    
Նախագծային փուլում «Թերմոռոս-Ար»-ի մասնագետներն ապահովում են հաճախորդի պահանջներին համապատասխան խորհրդատվություն՝ հաշվի առնելով պատվիրատուի դիզայներական պահանջները :
Իրականացվում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:
Ընկերության մշակած հրատապ արձագանքման գործելաոճի արդյունքում ցանկացած խնդիր կարճ ժամկետներում համապատասխան լուծում է ստանում:
«Թերմոռոս-Ար»-ը հանրությանն է առաջարկում բելգիական «Յագա»  ընկերության դիզայն ջեռուցիչները, որոնք իրենց ձևի ու գույնի բազմազանությամբ և տեխնոլոգիական հնարավորություններով կոտրում են ջեռուցման ավանդական կարծրատիպերը՝  համալրելով այն ոճային հետաքրքիր տարրերով:
Նորարական տեխնոլոգիաները թույլ են տալիս ապահովել մաքուր, արագ և էկոլոգիապես առավել անվնաս  ջեռուցում:
«Թերմոռոս-Ար»-ի ներկայացրած «Յագա» ընկերության դիզայն ջեռուցիչները էսթետիկ արտաքինի շնորհիվ սովորական ջերմատուից վերածվում են արվեստի յուրօրինակ նմուշի՝ ստեղծելով հարմարավետության և ջերմության հաճելի զգացում:
Դիզայն ջեռուցիչները գերազանց համադրվում են ցանկացած ինտերիերում: Իրենց նրբագեղությամբ և հրաշալի հատկություններով նրանք ասես ընդգծում են կահավորման ոճն ու բնավորությունը:
Պատահական չէ, որ ամենախստապահանջ սպառողն անգամ միմիայն հիացմունք է արտահայտում ապրանքի որակական և գեղագիտական հատկությունների հանդեպ:
«Յագա»-ի դիզայն ջեռուցիչները համաշխարհային շուկայում մրցունակ դիրք են զբաղեցնում ոչ միայն արտաքին յուրահատկության, այլև ֆունկցիոնալ հնարավորությունների շնորհիվ: Պատրաստված լինելով բարձրակարգ ջերմատու մետաղից՝ արդյունավետ ջերմափոխանակության շնորհիվ դրանք ապահովում են համաչափ ջեռուցում՝ խնայելով էներգիայի ծախսը:
«Թերմոռոս-Ար»-ը հանրությանն է առաջարկում նաև «Լամբորգինի» ընկերության կաթսաները, որոնք համապատասխանում են միջազգային անվտանգության բոլոր չափորոշիչներին:
Որակական բարձր հատկությունների շնորհիվ «Լամբորգինի»-ն հզորության խորհրդանիշ է ողջ աշխարհում: Հայաստանյան պայմաններին հարմարեցված 24 կՎտ - 3 մգՎտ հզորությամբ այս կաթսաներն ունեն հասարակական պահանջները բավարարող լուրջ հնարավորություններ՝ ապահովելու կամայական նշանակությամբ տարածքների ջեռուցումը:
«Թերմոռոս-Ար»-ն իրականացնում է նաև մեծ շինությունների ջեռուցման համար նախատեսված կաթսայատների կառուցման աշխատանքներ:
Ընկերության վաճառասրահում ներկայացված աշխարհահռչակ ապրանքնանիշերից է գերմանական «Ռապիդո» ընկերության արտադրության 24 - 650 կՎտ հզորություն ունեցող պատի և հատակի կաթսաներն ու մինչև 300 լիտր տարողությամբ հորիզոնական և ուղղահայաց ծավալային ջրատաքացուցիչները: Արտադրության ոլորտում առկա ավելի քան 100-ամյա փորձը նպաստում է կաթսաների արդյունավետ և երկարաժամկետ աշխատանքին:
«Թերմոռոս-Ար»-ը  նաև իտալական «Ռոս» ընկերության հովացման բարձրակարգ սարքերի ներկայացուցիչն է Հայաստանում, որոնք կրկին իրենց դիզայներական յուրօրինակ հատկություններով ձեր ինտերիերում կստեղծեն Ճարտարապետական ու գեղագիտական նոր լուծումներ: Հովացման սարքերը  տեղադրվում են ոչ միայն հատակին, այլև ներդրվում պատին ու առաստաղին:
Հովացումը կարող է իրականացվել կամայական նշանակության շինությունների համար, քանի որ չիլերները, որոնք ներկրվում են կազմակերպության կողմից, կարող են լինել 5.5 կՎտ – 1.7 մգՎտ հզորությամբ:
«Թերմոռոս-Ար»-ն ապահովված է նաև եվրոպական ամենահայտնի մատակարարներից ներկրվող կցամասերով, որոնք թույլ են տալիս շտկել ջեռուցման սարքերի հետ կապված յուրաքանչյուր անսարքություն կարճ ժամկետներում:
«Թերմոռոս-Ար»-ի գործունեությունը մեր հանրապետությունում բազմիցս է ներկայացվում հանրության լայն շրջանակներին տեղական և միջազգային տարաբնույթ  ցուցահանդեսների ժամանակ, իսկ երկրում իրականացվող որակի գնահատման ազգային մրցանակաբաշխություններին ընկերությունը ոլորտում մշտապես նվաճում է լավագույնի տիտղոսը:
Ժամանակակից և դասական, բարձրորակ ու ոճային. ահա «Թերմոռոս-Ար»-ի սկզբունքային մոտեցումը՝ ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի շուկայում, ինչն էլ մեկ անգամ ևս բնութագրում է ընկերության որդեգրած կարգախոսի էությունը՝
«Թերմոռոս-Ար»՝ ջեռուցման արվեստ:
Հեռ. (010) 51 61 15

понедельник, 26 ноября 2012 г.

ՀՐԱՇԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ


Բնությունը դեռևս լիովին չբացահատված առեղծված է, սական պարզ է մի ճշմարտություն, որ նրա հրաշագործ բույսերի բուժական հատկությունները մարդկության քաղաքակրթության բոլոր դարաշրջաններում էլ զորեղ են եղել ցանկացած դեղորայքից: Ամեն ժամանակներում էլ բնության թարգմաններն ու բույսերի բուժական հատկություններով մարդկանց հիվանդությունները դարմանողները ասես աստվածատուր շնորհով օժտված առաքելություն են ստանձնել՝ օգնել և հրաշագործությամբ դարմանել մարդկանց անհանգստացնող հիվանդությունները: Բնությունը դեռևս լիովին չբացահատված առեղծված է, սական պարզ է մի ճշմարտություն, որ նրա հրաշագործ բույսերի բուժական հատկությունները մարդկության քաղաքակրթության բոլոր դարաշրջաններում էլ զորեղ են եղել ցանկացած դեղորայքից
Ամեն ժամանակներում էլ բնության թարգմաններն ու բույսերի բուժական հատկություններով մարդկանց հիվանդությունները դարմանողները ասես աստվածատուր շնորհով օժտված առաքելություն են ստանձնել՝ օգնել և հրաշագործությամբ դարմանել մարդկանց անհանգստացնող հիվանդությունները: Անգամ այն ժամանակ, երբ գիտական բժշկությունն անզոր է եղել, բնաբուժությունը հրաշքներ է գործել մարդկանց վերադարձնելով աշխարհում ամենաթանկը՝ առողջությունը:
Արդեն 20 տարուց ավել է տասնյակ հազարավոր մարդկանց բնության հրաշագործ միջոցներով ցավերի դարմանողն է բնաբույժ Ստեփան Բաղդասարյանը: Ստեփան բնաբույժը նաև բնագետ-գիտնական է, գիտի ոչ միայն իր պատրաստած այլև միջնադարյան հայ բժիշկների դեղատոմսերը, նա յուրատեսակ կամուրջ է դառնում հայ միջնադարյան բնաբուժության և մերօրյա բժշկագիտության միջև: Բժշկի բարոյական մեծ պարտքի մասին խոսելիս՝ Ստեփան Բաղդասարյանը կարևորում է.
-Բժիշկը ոչ թե հիվանդությունը պետք է բուժի, այլ նախ նրա հոգին, ապա՝ հիվանդությունը ծնող պատճառները, որ այլևս այն չկրկնվիԱյս հավատամքով քանի քանի անհույս մարդիկ են վերագտել իրենց առողջությունն ու հավատը, իսկ փաստն ամենախոսունն է, բավական է լսել նրանց անցած ճանապարհի և ներկա դրության ուշագրավ պատմությունները:
Հազարավոր մարդկանց հույսի, հավատի ու երախտագիտության խոսքերը տարիների ընթացքում նորովի են իմաստավորվում և մեկ անգամ ևս հավաստում, որ հրաշագործ բնությունն ամենազորեղն է և նրա գանձարանի գաղտնիքները դեռ նորանոր բացահայտումների կարիք ունեն: ստացնող հիվանդությունները: Անգամ այն ժամանակ, երբ գիտական բժշկությունն անզոր է եղել, բնաբուժությունը հրաշքներ է գործել մարդկանց վերադարձնելով աշխարհում ամենաթանկը՝ առողջությունը:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan

Վրեժ Սարուխանյան, Vrej Sarukhanyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
 
TVADSTUDIO©

пятница, 23 ноября 2012 г.

Գեղեցիկի կերտման նոր մոտեցումներ (Rai Style)



Ժամանակին համաքայլ շարժվելու համար կարևոր են ոչ միայն որակյալ գիտելիքները, այլև մասնագիտական հմտությունների մշտական կատարելագործումը:
Արդեն 2 տարի մեր հանրապետությունում գործող Մադելոն աշխարհահռչակ ընկերության Ռայ սթայլ հայաստանյան դպրոց-ստուդիան իսկական հեղաշրջում էր նորաձևության վարպետների պատրաստման բնագավառում.
Մատնահարդարներ, վարսահարդարներ, դիմահարդարներ... գեղեցիկի կերտման նոր խոսք և նոր որակ, որը ճանապարհ է հարթում ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի աշխատաշուկայում:
"Կրթություն և կարիեռա" ցուցահանդեսին դպրոց ստուդիան կրկին հանրությանն էր ներկայանում ուշագրավ առաջարկներով:
Եթե ուզում եք մասնագիտանալ կամ կատարելագործվել մատնարահարդարման, վարսահարդարման կամ դիմահարդարման ոլորտում և գտնել բարձր վարձատրվող աշխատանք, ապա "Ռայ սթայլ" դպրոց-ստուդիան այդ ճանապարհի լավագույն հնարավորությունն է: Միջազգային ճանաչում ունեցող դիպլոմ, ճանաչված մասնագետների բարձրակարգ դասընթացներ, նորաձևության վերջին տենդենցներին համաքայլ վարպետանալու հուսալի ուղի:
Ռայ Սթայլ նոր խոսք և նոր որակ գեղեցկության արվեստում
Հեռ. (010) 355-103, (098) 09 08 98, (095) 99 07 01












Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan 
TVADSTUDIO©


Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...